Էզ

համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում

Էզ (ֆր.՝ Èze, օքս.՝ Esa), համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում, Պրովանս Ալպեր Լազուր ափ տարածաշրջան, Ծովափնյա Ալպեր գավառ, Նիցցա շրջան, Բոսոլեյ կանտոն[3]։ Մինչև 2015 թվականի մարտը համայնքի վարչական կազմի մեջ է եղել Վիլֆրանշ-սյուր-Մեր կանտոնը։

ֆր.՝ Èze
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես9,47 կմ²
ԲԾՄ424 մետր
Բնակչություն2189 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ06360[2]
Պաշտոնական կայքville-eze.fr(ֆր.)
Էզ (Ֆրանսիա)##
Էզ (Ֆրանսիա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Համայնքը գտնվում է Նիցցայից 12 կմ արևելք։ Բնակչությունը՝ մոտավորապես 3 հազար բնակիչ (2006)։ Լազուր ափի առողջարանային վայրերից մեկն է։ Համայնքի տարածք՝ 9,47 կմ², բնակչությունը՝ 2932 մարդ[4][5] միտման նվազեցմամբ՝ 2535 մարդ[6] (2012), բնակչության խտությունը՝ 267,7 մարդ/կմ²։

Տեղանուն խմբագրել

Տեսություններից մեկի համաձայն, իր անունն Էզը ստացել է հնագույն եգիպտական Իսիդա աստվածուհու անունից։

Պատմություն խմբագրել

Բնակեցման առաջին հետքերը Էզ տարածաշրջանում տեղի է ունեցել մ․ թ․ ա․ 20-21 դարերում։ Ավելի ուշ այս տարածաշրջանը պատկանել է հռոմեացիներին և մավրերին (մոտ 80 տարի, 973 թվականին նրանց արտաքսել է Գիյոմ I Պրովանսկը)։

1383 թվականին Էզն անցավ Սավոյի դինաստիայի տիրակալության տակ, որն ամրապնդում էր քաղաքը, կառուցելով պաշտպանական ամրոցներ, կապված է Էզին մոտ Նիցցա խոշոր քաղաքին։

Հաջորդ հարյուրամյակին Էզը մի քանի անգամ ենթարկվել է ցնցումների՝ 16-րդ դարի կեսերին ֆրանսիացիների տիրապետությունից անցել է թուրքերին, 1706 թվականին Լուի Արև արքան լիակատար ոչնչացրել է պաշտպանական պատը, իսպանական ժառանգության համար պատերազմում քաղաքը շրջապատված էր, և միայն 1860 թվականին Էզը պաշտոնապես դարձավ Ֆրանսիայի մաս քաղաքի բնակիչների միաձայն որոշմամբ։

Բնակչություն խմբագրել

Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է՝ 2550 մարդ[7], իսկ 2012 թվականին՝ 2535 մարդ[6]։

Բնակչության թվաքանակը
196219681975198219901999200620112012
149417921860206324462509293225502535

Բնակչության քանակի շարժընթացը[4][8]՝՝

Էկոնոմիկա խմբագրել

2010 թվականից աշխատունակության տարիքի է 1730 մարդ (15-64 տարեկան), 1246-ը եղել են տնտեսապես ակտիվ, 484-ը՝ ոչ ակտիվ (ակտիվների ցուցանիշ՝ 72,0 %, 1999 թվականին՝ 65,6 %)։ 1246 ակտիվ աշխատունակ բնակիչներից աշխատում են 1157 մարդ (607 տղամարդ և 550 կին), 89-ը մնացել են գործազուրկ (40 տղամարդ և 49 կին)։ 484 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 171-ը աշակերտներն են և ուսանողները, 149-ը թոշակառուները, իսկ մնացած 164-ը՝ ոչ ակտիվ, այլ պատճառներով[9][10]։ 2010 թվականին համայնքի տնային տնտեսությունների քանակը 1157 էր, որտեղ ապրում էին 2429,0 մարդ։ Ընդ որում միջին թվով մեկ հարկատուի եկամուտը կազմում է 24 հազար 629 եվրո[11]։

Տրանսպորտ խմբագրել

Մինչև Էզա կարելի է հասնել Նիսի և Մոնակոյի միջոցով՝ ավտոմեքենայով, ավտոբուսով, գնացքով և ուղղաթիռով[12]։

Տեսարժան վայրեր խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Նիցշեն գրել է «Այսպես խոսեց Զրադաշտը» Էզում գտնվելու ժամանակ
  • Էզի ամառանոցում Ստրոգանների դինաստիայի վերջին ներկայացուցիչը՝ Սերգեյ Ալեքսանդրովիչը, անցկացրեց իր կյանքի վերջին տարիները, ։
  • Ուոլթ Դիսնեյը սիրում էր հանգստանալ Էզում։
  • Ամենա հին շենքը քաղաքում՝ Chapelle de la Sainte Croix (Սուրբ Կրեստայի եկեղեցի) (կառուցվել է 1306-ին)։ Եկեղեցու ճարտարապետական ոճը վկայում է այն մասին, որ Էզը պատկանում է նաև Ջենովայի հանրապետությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  3. «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes». Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 6 августа 2015-ին.
  4. 4,0 4,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 19 августа 2015-ին.
  5. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 19 августа 2015-ին.
  6. 6,0 6,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 19 августа 2015-ին.
  7. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 19 августа 2015-ին.
  8. «Население коммуны Эз» (ֆրանսերեն). cassini.ehess. Վերցված է 19 августа 2015 года-ին.
  9. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 19 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  10. «Base chiffres clés: emploi - population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 19 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  11. «Revenus fiscaux des ménages en 2010». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 19 августа 2015-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.
  12. «Eze Office du Tourisme — Transports». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Эз (Eze) — это средневековая деревушка, нависающая, как орлиное гнездо, над полуостровом Сен-Жан-Кап-Ферра». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.

Տես նաև խմբագրել

Լազուր ափ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էզ» հոդվածին։