Էդվարդ «Էդ» Վեստվիկ (անգլ.՝ Edward «Ed» Westwick, հունիսի 27, 1987(1987-06-27), Սթիվենջ, Stevenage, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Հայտնի է դարձել «Բամբասանքի աղջիկ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո։ Էդը զբաղվում է նաև երաժշտությամբ։ Ներկայումս բնակվում և աշխատանք է ծավալում Նյու Յորքում։

Էդ Վեստվիկ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27, 1987(1987-06-27) (36 տարեկան)
ԾննդավայրՍթիվենջ, Stevenage, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունNorth Hertfordshire College?
Մասնագիտությունդերասան, հեղինակ-կատարող, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
 Ed Westwick Վիքիպահեստում

Կենսագրությունը և կարիերան խմբագրել

Ապագա դերասանը ծնվել է Պիտեր Վեստվիկի և հոգեբան Կերոլի ընտանիքում։ Էդվարդը եղել է երեք տղաներից ամենափոքրը։

Իր ժամանակներում Վեստվիկը սովորել է մասնավոր դպրոցներից մեկում, ինչպես նաև Barclay Shcool ուսումնական հաստատությունում։ Այնուհետև Էդը ընդունվեց North Hertfordshire College քոլեջ և լինելով ուսանող, մասնակցեց իր դեբյուտային ֆիլմի նկարահանումներին` «Ներխուժում», որի ռեժիսորն էր հանգուցյալ Էնտոնի Մինգելլան։

Էդ Վեստվիկը պրոֆեսիոնալ դերասան է։ Որոշ ժամանակվա ընթացքում նա կատարելագործել է իր դերասանական արվեստը երիտասարդական լոնդոնյան թատրոններից մեկում` National Youth Theatre-ում։ Հետագայում Էդը նկարահանվել է այնպիսի հեռուստատեսային ֆիլմերում, ինչպիսիք են «Բժիշկները» (Խոլդենի դերում), «Աղետ» (Ջոն Կուլինի դերում), «Կյանքից հետո» (Դարրենի դերում)։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդ Վեստվիկ» հոդվածին։