Էդվարդ Ուոլթեր Ֆերլոնգ (իսպ.` Edward Walter Furlong, օգոստոսի 2, 1977(1977-08-02)[1][2], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երաժիշտ։

Էդվարդ Ֆերլոնգ
Ֆերլոնգը 2009-ին
Հասակը167 սմ
Ծնվել էփետրվարի 2, 1977 (47 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Գլենդել, Կալիֆորնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ՄասնագիտությունԴերասան, երաժիշտ
Ակտիվ շրջան1991-այժմ
ԺանրերԴրամա
Գիտաֆանտաստիկ
Կատակերգություն
Ընտրանի«Տերմինատոր 2. Դատաստանի օրը»
«Ամերիկյան պատմություն Իքս»
«Ամերիկյան սիրտ»
«Դետրոյթ՝ ռոքի քաղաք»
Ամուսին(ներ)Ռեյչել Բելա (2006-2009)
Երեխա(ներ)1
IMDbID 0000411
edwardfurlongofficial.com

Նախնական ճանաչման է արժանացել Ջեյմս Քեմերոնի «Տերմինատոր 2. Դատաստանի օրը» (1991) գիտաֆանտաստիկ բլոքբաստերում Ջոն Քոնորի կերպարը մարմնավորելով, ինչի համար արժանացել է Սատուրն և MTV կինոմրցանակների՝ համապատասխանաբար «լավագույն երիտասարդ դերասան» և «լավագույն բեկումնային դեր» անվանակարգերում։ Ֆիլմից հետո սկսել է բուռն կերպով աշխատել հոլիվուդյան կինոարդյունաբերությունում՝ հանդես գալով այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Ամերիկյան սիրտը» (1992, գլխավոր դերում՝ Ջեֆ Բրիջես), «Մենք մեր տանը» (1999, գլխավոր դերում՝ Քեթի Բեյթս), «Փոքր Օդեսսա» (1994, գլխավոր դերում՝ Թիմ Ռոթ) «Արոտի տավիղ» (1995) և «Առաջ և հետո» (1996

1998 թվականին Էդվարդ Նորթոնի հետ նկարահանվել է «Ամերիկյան պատմություն Իքս»[3] մեծ հաջողություն վայելած բլոքբաստերում՝ մարմնավորելով նախկին նեոնացիստի կրտսեր եղբորը, ով անգիտակցաբար ցանկանում է հետևել եղբոր ֆաշիստական սկզբունքներին։

Ֆերլոնգի մասնակցությամբ վերջին նշանակալի ֆիլմերից են «Դետրոյթ՝ ռոքի քաղաք» (1999) կատակերգությունը և «Կենդանիների գործարան» (2000) քրեական դրաման, որոնցից հետո դերասանական կարիերան խոշոր անկում է ունեցել՝ ալկոհոլի, թմրադեղերի չարաշահումների[4] և բազմաթիվ դատական քաշքշուկներում ներգրավված լինելու պատճառով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #122143477 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. SNAC — 2010.
  3. Ֆլինտ Մարքս, Ռեբեկա. «Էդվարդ Ֆերլոնգ. կենսագրություն», «Allmovie», վերցված է՝ օգոստոսի 28, 2013.
  4. Գրոսբերգ, Ջոշ «Վթարների ժամանակացույց՝ Էդվարդ Ֆերլոնգ». «E!», հունվարի 13, 2011, վերցված է՝ օգոստոսի 27, 2013

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Ֆերլոնգ» հոդվածին։