Էդվարդ Ադելբերդ Դոյզի, (նոյեմբերի 13, 1893(1893-11-13)[1][2][3][…], Hume, Էդգար շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հոկտեմբերի 23, 1986(1986-10-23)[1][2][3][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[9]), ամերիկացի կենսաքիմիկ։ 1943 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի՝ Հենրիկ Դամի հետ վիտամին K-ն հայտնաբերելու համար։ K վիտամինն իր անունը ստացել է կոագուլյացիա բառից։

Էդվարդ Դոյզի
անգլ.՝ Edward Adelbert Doisy
Ծնվել էնոյեմբերի 13, 1893(1893-11-13)[1][2][3][…]
Hume, Էդգար շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 23, 1986(1986-10-23)[1][2][3][…] (92 տարեկան)
Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
ԳերեզմանOak Hill Cemetery[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկենսաքիմիկոս, բժիշկ, համալսարանի դասախոս և քիմիկոս
Հաստատություն(ներ)Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում և Սենթ Լուիսի համալսարան
ԱնդամակցությունՊապական գիտությունների ակադեմիա[5], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՕտտո Ֆոլին
Պարգևներ
 Edward Adelbert Doisy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դոյզին ծնվել է Հյումում՝ Իլինոյսում, 1893 թվականի նոյեմբերի 13-ին։ Բակալավրի աստիճան ստացել է 1914 թվականին, մագիստրոսինը՝ 1916 թվականին Իլինոյսի համալսարանում՝ Ուրբանա Շամպեյնում։ 1920 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Հարվարդի համալսարանում[9]։

1919 թվականին ընդունվել է աշխատանքի Վաշինգտոնի համալսարանի (Սենտ Լուիսում) կենսաքիմիայի ֆակուլտետում և հենց այստեղ էլ ստացել դոցենտի աստիճան։ 1923 թվականին Էդվարդ Դոյզին որպես պրոֆեսոր և կենսաքիմիայի ամբիոնի նախագահ աշխատել է Սենտ Լուիսի համալսարանում։ Նա այդ ամբիոնի պրոֆեսորն ու վարիչն էր մինչև 1965 թվականին թոշակի անցնելը։ Հետագայում ամբիոնն անվանափոխվել է և այժմ կոչվում է Է.Ա. Դոյզիի անվան կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոն։

1940 թվականին որպես բժիշկ դասախոսել է Չիկագոյի համալսարանում[10]։

1930 թվականին Դոյզին մրցակցության մեջ է եղել Ադոլֆ Բուտենանդի հետ էստրոնի հայտնաբերման ժամանակ։ Նրանք միմյանցից անկախ հայտնաբերել են նյութը[9], բայց միայն Բուտենանդն է արժանացել Նոբելյան մրցանակի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. Find A Grave — 1996.
  5. http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/doisy.html
  6. The Nobel Prize in Physiology or Medicine 1943Nobel Foundation.
  7. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  8. https://chicagoacs.org/Willard_Gibbs_Award
  9. 9,0 9,1 9,2 «Edward A. Doisy - Biographical». Nobel Foundation. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. «Our Nobel Laureates». University of Chicago Medical Center. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել