Էդուար Վյուար

ֆրանսիացի նկարիչ

Ժան Էդուար Վյուար (ֆր.՝ Jean-Édouard Vuillard, նոյեմբերի 11, 1868(1868-11-11)[1][2][3][…], Cuiseaux[4] - հունիսի 21, 1940(1940-06-21)[1][2][3][…], La Baule-Escoublac[4]), ֆրանսիացի նկարիչ և սիմվոլիստ, Պիեռ Բոնարի, Դենի Մորիսի և Պոլ Սերյուզի հետ եղել է «Նաբի» խմբի անդամ։

Էդուար Վյուար
ֆր.՝ Édouard Vuillard
Ի ծնեֆր.՝ Jean Édouard Vuillard
Ծնվել էնոյեմբերի 11, 1868(1868-11-11)[1][2][3][…]
ԾննդավայրCuiseaux[4]
Վախճանվել էհունիսի 21, 1940(1940-06-21)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրLa Baule-Escoublac[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5][6]
ԿրթությունԿոնդորսե լիցեյ, Ժյուլիանի ակադեմիա և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, լուսանկարիչ, վիմագրող, գծագրող, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և նկարազարդող
ՈճՊոստիմպրեսիոնիզմ, ճապոնիզմ և Նաբի[7]
Ժանրդիմապատկեր[4], նատյուրմորտ[4] և բնանկար[4]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներAntoinette David-Weill and her nephew Maurice Lambiotte in Mareil-le-Guyon?, After the snack? և The Seamstress?
ՈւսուցիչԺան Լեոն Ժերոմ
ԱշակերտներAugust Tørsleff?
ԱնդամակցությունԳրահրատարակչության ազգային կոմիտե և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
 Édouard Vuillard Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդուար Վյուարը ծնվել է Կյուիզո փոքրիկ քաղաքում, Շվեցարիայի սահմանից ոչ հեռու, Յուրայի սարերում։ Նրա հայրը` Օնար Վյուարը, եղել է ծովային կորպուսի կապիտան, բայց ժամանակին նկարչություն է սովորել Փարիզում։ Նա մահացել է, երբ լրացել է նկարչի քսանամյակը։ Դեռ մանկությունից Էդուարը գտնվել է կանանց` մոր, տատիկի և ավագ քրոջ ազդեցության տակ։ Նրա ավագ եղբայրը` Ալեքսանդրը ընտրել է զինվորական կյանքը և շատ շուտ լքել է տունը։ Իսկ Էդուարը մնացել է ընտանիքում և նրանց հետ միասին մեկնել է Փարիզ։ Էդուարը մինչև վաթսուն տարեկանն ապրել է իր մայրիկի հետ` մինչև վերջինիս մահը։ Նկարչի մայրը եղել է դերձակուհի և այդ իսկ պատճառով դեռ վաղ տարիքից Էդուարի աշխարհը պարուրված է եղել գործվածքներով և հագուստներով։ Դա նրան դուր է եկել։ Նա եղել է լռակյաց, համակրելի տղամարդ, սակայն հաճախ ճնշված են եղել զգացմունքները, որոնք պարտադրել են ստեղծագործական ելք, այդ իսկ պատճառով նա նախընտրել է ռազմական կյանքն արվեստից։ Կոնդորսի լիցեյում, որտեղ սովորել է Դենի Մորիսի և իր քրոջ ամուսնու` Կեր Կսեվյե Ռուսելի հետ, նա հաստատ որոշել է նկարիչ դառնալ։ Նա սկզբից ընդունվել է նկարչական դպրոց, որտեղ հանդիպել է Պիեռ Բոնարին, իսկ հետո ընդունվել է Ժյուլիանի ակադեմիա։ Իսկ 1886 թվականին սովորել է Գեղեցիկ արվեստների դպրոցում և Ժյուլիանի ակադեմիայում։ Դենի Մորիսի և Կեր Կսեվյե Ռուսելի հետ միասին ստեղծել է «Նաբի» խումբը, 1892 թվականին համագործակցել է «Ռեվյու բլանշ» սինվոլիկ ամսագրի հետ։ Էդուար Վյուարը շատ է ճանապարհորդել, ուսումնասիրել և սովորել արվեստ եվրոպական տարբեր քաղաքներում, ինչպիսիք են` Վենետիկը, Ֆլորենցիան, Միլանը, Լոնդոնը։ Մեկնել է նաև Իսպանիա, սակայն ամենաշատը սիրել է ամառն անց կացնել Նորմանդիի և Բրետանի աչքի չընկնող լանդշաֆտներում։

Ստեղծագործություն խմբագրել

Նախ նկարել է XVII դարի հոլանդացի նկարիչների ու Ժ. Բ. Ս. Շարդենի ոճով` ժամանակի ընթացքում նկարների մեջ ավելի հաճախ իմրպեսիոնիզմի տարրեր ներառելով։ Մեծ ազդեցություն է կրել Պոլ Գոգենից, Անրի դը Տուլուզ-Լոտրեկից և ճապոնական փորագրություններից։ Նախ նա նկարել է միայն ներքին պատկերներ, այնուհետև կտավներում սկսել է պատկերել նաև կանանց։ Աստիճանաբար նրա նկարներն ավելի ու ավելի մեծ չափեր են ընդունել` ի վերջո դառնալու պաննո։ Միաժամանակ, Վյուարն նկարել է ժամանակի հայտնի բուրժուաների դիմանկարները, ինչը նրա համար գոյության միջոցներ է ապահովել։ Այս ամբողջ ժամանակահատվածում նրա ստեղծագործությունը բավականաչափ ֆիգուրատիվ էր, բայց երբեմն հասնում էր աբստրակցիայի սահմանին։ Վյուարի արվեստը, որն ընդգրկում է թեմաների նեղ շրջանակ, գրավիչ է ամենօրյա կյանքի թարմ անմիջականությամբ, նուրբ զգայականությամբ, կերպարների գունային և ռիթմիկ արտահայտչականությամբ, միմյանց հաջորդող թավ գույներով։ Ավելի ուշ շրջանում նկարել է ազնվականների դիմանկարներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Édouard Vuillard (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 RKDartists (նիդերլ.)
  5. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. https://www.metmuseum.org/toah/hd/dcpt/hd_dcpt.htm