Վիլդե Էդուարդ (էստ․՝ Eduard Vilde, մարտի 4, 1865(1865-03-04)[1][2][3], Պուդիվեռե, Väike-Maarja Rural Municipality, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա - դեկտեմբերի 26, 1933(1933-12-26)[4][1][2][…], Տալլին, Էստոնիա[4]), էստոնացի գրող։

Էդուարդ Վիլդե
էստ․՝ Eduard Vilde
Ծնվել էմարտի 4, 1865(1865-03-04)[1][2][3]
ԾննդավայրՊուդիվեռե, Väike-Maarja Rural Municipality, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա
Վախճանվել էդեկտեմբերի 26, 1933(1933-12-26)[4][1][2][…] (68 տարեկան)
Վախճանի վայրՏալլին, Էստոնիա[4]
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Մասնագիտությունդիվանագետ, գրող, լրագրող, երգիծաբան և քաղաքական գործիչ
Լեզուէստոներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Էստոնիա
ԿրթությունQ25507227?
ԿուսակցությունԷստոնիայի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցություն
Изображение автографа
 Eduard Vilde Վիքիպահեստում

Վաղ շրջանի գործերը կենցաղային են, հիմնականում՝ հումորիստական պատմվածք ֆելինտոններ են։ Վիլդեի «Դեպի անհյուրընկալ երկիր» (1896) վեպը պատմում է չքավոր գյուղացու ողբերգական ճակատագրի մասին, «Երկաթյա ձեռքեր» (1898) վեպը նկարագրում է պրոլետարիատի տառապանքները։ «Պատերազմը Մահտ բայում» (1902), «Երբ անիյացի գյուղացիները այցելեցին Տալլին» (1903) և «Մարգարե Մալասվետը» (1905—1908) պատմության եռերգության մեջ Վիլդե պատկերել է 19-րդ դարի 50-ական թթ․ վերջերի գյուղացիական շարժումն ընդդեմ ֆեոդ, ճնշման ու շահագործման։ «Բուրժուազիա, պրոլետարիատ և հեղափոխություն» (1905) հոդվածում Վիլդե աշխատավորներին կոչ է արել համախմբվել սոցիալիստական դրոշի տակ՝ ընդդեմ կապիտալիզմի։ Ստիպված տարագրվելով Ֆինլանդիա, շարունակել է պայքարը «Կաակ» («Անարգանքի սյուն», 1906) երգիծական ամսագրում։ 1906—1917 թվականներին եղել է Գերմանիայում, Դանիայում, Ամերիկայում։ 1913 թվականին Էստոնիայում լույս է տեսել «Քմծիծաղներ» պատմվածքների և ակնարկների ժողովածուն, «Տան ոգին» պիեսը, 1916 թվականին՝ «Մյաեկյուլցի կաթնավաճառը» վեպը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է հայրենիք։ Վիլդեն չի հասկացել Հոկտեմբերյան հեղափոխության նշանակությունը։ Գերմանիայում նացիստների իշխանության գլուխ անցնելուց (1933) և էստոնացի ֆաշիստների աշխուժացումից հետո կոչ է արել հակահարված տալ ֆաշիզմին։ Վիլդեի լավագույն գրքերն աչքի են ընկնում կոնֆլիկտների դրամատիզմով, գործողությունների լարվածությամբ, հուզական, կենդանի լեզվով։

Էդուարդ Վիլդեն հայերեն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Вильде Эдуард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 440