Էդուարդ Ֆրիդրիխ Վիլհելմ Պֆլյուգեր (գերմ.՝ Eduard Friedrich Wilhelm Pflüger, հունիսի 7, 1823(1823-06-07)[1][2][3], Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4] - մարտի 16, 1910(1910-03-16)[1][2][3], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի ֆիզիոլոգ։ Կրթությունն ստացել է Մարբուրգի և Բեռլինի համալսարաններում; Աշակերտել է Ցող Մյուչւերին և էդուարդ Դյուբուա Ռեյմոնին։ 1859 թվականից եղել է Բոննի համալսարանի պրոֆեսոր, որտեղ կազմակերպել է ֆիզիոլոգիայի ինց և ղեկավարել այն մինչև կյանքի վերջը։ Հիմնական աշխատանքները վերաբերում են կենտրոնական նյարդային համակարգի վերին բաժիններից մեկուսացված ողնուղեղի ռեֆլեքսային գործունեությանը։ Հատկապես հայտնի է նյարդի և մկանի վրա հաստատուն հոսանքի ազդեցության մասին աշխատանքը (1859), որը սկիզբ դրեց էլեկտրոտոնի վերաբերյալ ուսմունքին։ 1868 թվականին հիմնել է ֆիզիոլոգիական հանդես, որը 1910 թվականից կոչվում է իր անունով։

Էդուարդ Պֆլյուգեր
Eduard Pflüger
Ծնվել էհունիսի 7, 1823(1823-06-07)[1][2][3]
Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4]
Մահացել էմարտի 16, 1910(1910-03-16)[1][2][3] (86 տարեկան)
Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
ԳերեզմանՓոփելսդորֆեր Ֆրիդհոֆ
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունֆիզիոլոգ, համալսարանի դասախոս և բժիշկ
Հաստատություն(ներ)Բոննի համալսարան
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ալմա մատերՄարբուրգի համալսարան և HU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Հայտնի աշակերտներDittmar Finkler?
Պարգևներ
 Eduard Pflüger Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 466