Էդուարդ Մանուկյան (գիտնական)

տիեզերական կապի բնագավառի գիտնական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Մանուկյան (այլ կիրառումներ)

Էդուարդ Միհրանի Մանուկյան (հոկտեմբերի 25, 1913(1913-10-25) կամ հոկտեմբերի 25, 1916(1916-10-25), Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն - հուլիսի 27, 2010(2010-07-27)), տիեզերական կապի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1963

Էդուարդ Միհրանի Մանուկյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1913(1913-10-25) կամ հոկտեմբերի 25, 1916(1916-10-25)
Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 27, 2010(2010-07-27)
ԱզգությունՀայ
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՄոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Լենինյան մրցանակ
Երեխա(ներ)Իրինա Մանուկյան

Կենսագրություն խմբագրել

1940 թվականին ավարտել է Մոսկվայի կապի ինստիտուտը։ 1940-1950 թվականներին աշխատել է Ռադիոտեխնիկայի ՀամԳՀԻ-ում, 1950-1967 թվականներին՝ Սարքաշինության ԳՀԻ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, 1954-1967 թվականներին՝ միաժամանակ դասախոսել է Յաուզայի (Ռուսաստան) ռադիոտեխնիկայի ինստիտուտում, 1967-1996 թվականներին՝ Մոսկվայի կապի տեխնիկական համալսարանի հաշվողական տեխնիկայի և կառավարող համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, 1996 թվականից՝ խորհրդական։ 1992 թվականից եղել է Տեղեկագիտության միջազգային ակադեմիայի անդամ։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքները վերաբերում են ռադիոալիքների անցմանը, հրթիռի շարժիչի շիթի միջոցով և կառավարող ազդանշանների կոդավորման եղանակներին։ Առաջարկել և տեսականորեն հիմնավորել է ռադիոկապի միակ գծի հեռավորության չափման փաթեթավորված իմպուլսային ազդանշաններից հրթիռի արագության վերաբերյալ տեղեկությունների ստացման եղանակ։ Տիեզերական համակարգերի էներգետիկայի էապես բարձրացման Մանուկյանի առաջարկած եղանակը կիրառվել է «Զոնդ» տիպի հրթիռներում[1][2][3]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Саркисян А. Е. Армяне — военные, ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Т.2.-Ер.:"Амарас",2005, с.191-194.
  3. «:: Космический мемориал :: Э.М. Манукян ::». sm.evg-rumjantsev.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.