Էդուարդ Ղազարյան (ֆիզիկոս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Ղազարյան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդուարդ Մուշեղի Ղազարյան (հունվարի 16, 1942(1942-01-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1983), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996)[1]։

Էդուարդ Ղազարյան
1999 - 2001
Նախորդող Լևոն Մկրտչյան
Հաջորդող Լևոն Մկրտչյան
 
Կրթություն՝ ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ ֆիզիկոս
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 16, 1942(1942-01-16) (82 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

1965 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1975-1984 թվականներին եղել է ԵՊԻ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1986-1987 թվականներին՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության փոխնախարար, 1987-1988 թվականներին՝ ՀՊՄԻ ռեկտոր, 1988-1990 թվականներին՝ ՀՀ ժողկրթության նախարարի առաջին տեղակալ, 1993-1999 թվականներին՝ ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1994-1999 թվականներին՝ միաժամանակ՝ պրոռեկտոր։ 1999-2001 թվականներին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարար, 2002 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 2004 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ փոխնախագահ։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքները վերաբերում են ցածր չափայնության կիսահաղորդչային համակարգերի ֆիզիկայի և պինդ մարմնի ոչ գծային օպտիկայի խնդիրներին։ Կարևոր արդյունքներ Է ստացել տարածականորեն սահմանափակ համակարգերում տարբեր քվազիմասնիկային համակարգերի (Էքսիտոն, երկէքսիտոն և այլն) էներգիայի սպեկտրների ուսումնասիրման բնագավառում։ Զարգացրել է ֆոնոնային ենթահամակարգի և խառնուկային վիճակների հետ ռեզոնանսային լազերային ճառագայթման փոխազդեցության տեսությունը[2]։

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքները, Ե., 2005 (համահեղինակ)[6]

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[7]։
Նախորդող
Լևոն Մկրտչյան
ՀՀ Կրթության և գիտության նախարար
Էդուարդ Ղազարյան

1999 - 2001
Հաջորդող
Լևոն Մկրտչյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
  5. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Էդուարդ Ղազարյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.