Էդուարդ Թոփչյան (գրականագետ)

հայ գրականագետ, խմբագիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Թոփչյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփչյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդուարդ Ստեփանի Թոփչյան (հուլիսի 11, 1911(1911-07-11)[1][2], Էվջիլար, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 3, 1975(1975-09-03)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), քաղաքական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1942 թվականից, Հայաստանի Գրողների Միության նախագահ (1959-1975)։

Էդուարդ Թոփչյան
Ծնվել էհուլիսի 11, 1911(1911-07-11)[1][2]
ԾննդավայրԷվջիլար, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էսեպտեմբերի 3, 1975(1975-09-03)[1][2] (64 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մասնագիտությունգրականագետ և խմբագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1932)[1] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտ (1938)[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԳրական թերթ, ԱրմՖԱՆ[1], Խորհրդային արվեստ[1][2], ՀԳՄ[1][2] և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ[1][2]
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ[1]
ԶավակներԱլեքսանդր Թոփչյան
Էդուարդ Թոփչյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սուրմալուի գավառի Էվջիլար գյուղում։ 1932 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1935 թվականին ուսուցչություն է արել Երևանի դպրոցներում։ 1935-1938 թթ. սովորել է Լենինգրադի արվեստագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1938-1939 թվականներին եղել է «Գրական թերթի» խմբագրի տեղակալ, 1939-1941 թվականներին՝ Արմֆանի լեզվի և գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել հայրենական մեծ պատերազմին։ 1943-1944 թվականներին «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրն էր, 1944-1946 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղարը, 1946-1952 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա խորհրդային գրականության սեկտորի վարիչ, 1953-1954 թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրեն, 1954-1975 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղար։

 
Էդուարդ Թոփչյանի հուշատախտակը Երևանում

Եղել է ՀԽՍՀ IV-VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1967-1971 թվականներին՝ ՀԽՍՀ գերագույն սովետի նախագահ։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Նրա առաջաբանով են լույս տեսել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հայերեն թարգմանությունը և Լևոն Շանթի երկերի ժողովածուն[3]։

Պարգևներ խմբագրել

  • Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (2)
  • «Պատվո նշան» (2) շքանշան

Երկերի մատենագրություն խմբագրել

  • Վահան Տերյան, Երևան, Հայպետհրատ, 1945, 47 էջ։
  • Հոկտեմբերը և հայ ժողովրդի ճակատագիրը, Երևան, «Միտք», 1965, 27 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուի մեջ տեղ է գտել Էդ. Թոփչյանի «Արնաթաթավ գիրքը» հոդվածը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
  • Երկեր երկու հատորով, գիրք 1, Վերածնության խորհուրդը, Երևան, «Սովետական գրող», 1977, 516 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 5 (գրքի «Լևոն Շանթ» գլուխը գրել է Էդ. Թոփչյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 1016 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 200-201.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Թոփչյան (գրականագետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 212