Էդուարդ Բագրիցկի (ռուս.՝ Эдуа́рд Гео́ргиевич Багри́цкий (իսկական ազգանունը՝ Զյուբին, նոյեմբերի 3, 1895(1895-11-03)[1][2][3][…], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[4][5][6] - փետրվարի 16, 1934(1934-02-16)[4][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][5][6]), ռուս խորհրդային բանաստեղծ։

Էդուարդ Բագրիցկի
Ծնվել էնոյեմբերի 3, 1895(1895-11-03)[1][2][3][…]
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[4][5][6]
Մահացել էփետրվարի 16, 1934(1934-02-16)[4][5][6][…] (38 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4][5][6]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ, խմբագիր և գծանկարիչ
ԱմուսինLydia Souok?
ԵրեխաներՎսևոլոդ Բագրիցկի
Ստորագրություն
Изображение автографа
 Eduard Bagritsky Վիքիպահեստում

Հրատարակվել է 1915 թվականից։ Սկզբնական շրջանի գործերը մոդեռնիստական ազդեցությունների արգասիք էին։ Հետագա տարիներին գրված «Թռչնորսը», «Թիլ Ուլենշպիգել», «Պանդոկ» և քնարական այլ բանաստեղծություններում ու պոեմներում կերտել է ազատախոհ մարդու ռոմանտիկական կերպարներ։ 1926 թվականին գրել է «Խոհ Օպանասի մասին» պոեմը (օպերային լիբրետոյի է վերածել 1932) հեղափոխությանը դավաճանած գյուղացու ճակատագրի մասին։ 1928 թվականին լույս է ընծայել բանաստեղծությունների՝ «Հարավ-արևմուտք» ժողովածուն, որը, հեղինակի աշխարհայացքի որոշ հակասություններով հանդերձ, նոր խոսք էր ռուս, խորհրդային պոեզիայում։ Հետագա ժողովածուներում («Հաղթողները» և «Վերջին գիշերը», 1932) գովերգել է նոր աշխարհ կառուցողներին։ Բագրիցկու ստեղծագործությանը հատուկ են հեղափոխական ռոմանտիկական պաթոսը, հուզականությունը, պոետական գունագեղությունը։ Զգալի ազդեցություն է ունեցել խորհրդային պոեզիայի զարգացման վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Բագրիցկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 204