Էդուարդ «Նեդ» Ալլեյն (անգլ.՝ Edward "Ned" Alleyn, սեպտեմբերի 1, 1566, Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա - նոյեմբերի 25, 1626(1626-11-25)[1][2], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի դերասան, որը եղել է Եղիսաբեթյան թատրոնի առաջատար դերասաններից մեկը և Աստծո շնորհի քոլեջի հիմնադիրը Դուլվիչում։

Էդուարդ Ալլեյն
անգլ.՝ Edward Alleyn
Ծնվել էսեպտեմբերի 1, 1566
ԾննդավայրԼոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա
Վախճանվել էնոյեմբերի 25, 1626(1626-11-25)[1][2] (60 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան և դերասան
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԱմուսինConstance Donne?[3]
 Edward Alleyn Վիքիպահեստում

Մանկություն խմբագրել

 
Էդվարդ Ալլեյնի արձանը Դուլվիչ գյուղում, քանդակագործ՝ Լուիզ Սիմսոն, 2005
 
Էդվարդ Ալլեյնի գերեզմանաքարը Դուլվիչ գյուղում (եկեղեցուց դուրս է բերվել այս վիճակով 1925 թվականին)

Ալլեյնը ծնվել է 1566 թվականի սեպտեմբերի 1-ին Բիշոփսգեյթում (Լոնդոն), ինչպես նշված է «Biographia Britannica»-ում որպես հետևություն Ալլեյնի ստեղծագործություներից։ Ալլեյնը մի քանի անգամ օրագրում գրանցել է իր ծննդյան ամսաթիվը, բայց երբեք հստակ չի ներկայացրել Բիշոփսգեյթը՝ որպես իր ծննդավայր։ Սուրբ Բոտոլֆի ծխական գրանցամատյաններում արձանագրվել է, որ նա մկրտվել է իր ծննդյան հաջորդ օրը։ Էդվարդ Ալլեյնը եղբայրներից կրտսերն էր․ ունեցել է երեք եղբայր՝ Ջոն, Ուիլյամ և Էդուարդ։ Հայրը եղել է հյուրանոցատեր և դռնապան Եղիսաբեթ I թագուհու օրոք, իսկ մայրը՝ Մարգարեթ Թաունլին, եղել է Ջոն Թաունլիի դուստրը[4][5]։ Նրա մոր կապը Լանկաշիր Թաունլի ընտանիքի հետ որոշ չափով առեղծված է. Ալլեյնն ասել է, որ նա Թաունլիների Ջոն Թաունլիի դուստրն էր, բայց Թաունլիի տոհմածառի վերաբերյալ առկա տեղեկությունները չեն հաստատում դա[5]։ Այն դպրոցը, որտեղ Ալլեյնն է սովորել, 1884 թվականին ստացել է իր անունը[6]։ Նա մկրտվել է Բիշոփսգեյթի Սուրբ Բոտոլֆ եկեղեցում՝ առանց եպիսկոպոսի։ Նա ժամանակակիցներին հայտնի էր որպես «Նեդ», իսկ նրա ազգանունն արտասանվում է Ալլեն կամ Ալլեյն։

Դերասանական կարիերա խմբագրել

Էդվարդ Ալլեյնը եղել է չորս տարեկան, երբ հայրը մահացել է։ Մայրն ամուսնացել է Բրաուն անունով դերասանի հետ։ Ալլեյնը, մեծանալով դերասանի տանը, ենթադրաբար մեծացել է թատերական մշակույթի միջավայրում[7]։ Հայտնի չէ, թե երբ է նա սկսել հանդես գալ որպես դերասան, բայց 1583 թվականին նրա անունը եղել է կոմս Վուսթերի դերասանների ցուցակում[8]։ Էդվարդ Ալլեյնը հանրության կողմից գնահատվել է որպես իր ժամանակի առաջատար դերասան[9], իսկ նրա միակ մրցակիցը եղել է Ռիչարդ Բյորբեջը[10]։

Էդվարդ Ալլեյնը կատարել է գլխավոր դերեր Քրիստոֆեր Մառլոյի հայտնի պիեսներից երեքում՝ «Ֆաուստուս», «Թամբուրլայն» և Բարաբաս («Մալթայի հրեան»)։ Այդ դերերը հավանաբար գրվել են հատուկ Ալլեյնի համար։ Էդվարդ Ալլեյնը հայտնի է եղել ֆիզիկական տվյալներով և թիմի հետ աշխատելու ունակությամբ։ Նրա բեմական կյանքի մասին տեղեկությունները կցկտուր են։ Հատուկ Ալլեյնի համար գրված դերերից են Օրլանդոյի դերը Ռոբերտ Գրինի «Օրլանդո Ֆուրիոզո» պիեսում և հավանաբար Հիերոնիմոյի դերը Թոմաս Քիդի «Իսպանական ողբերգություն» պիեսում[11]։ Համարվում է, որ ներկայում չպահպանված այլ պիեսների բեմադրություններում Ալլեյնը կատարել է գլխավոր դերեր, այդ թվում խաղացել է Ջորջ Փիլի պիեսներում, ինչպիսին է «Ալկազարի ճակատամարտը»[12]։ Անձնական նամակում նա ծաղրել է ինքն իրեն որպես «ֆուստիան թագավոր»[13]։

1593 թվականին Ալլեյնը և իր մյուս խաղընկերները շրջել են Անգլիայի նահանգներում, ներառյալ գյուղական վայրերը և, ըստ երևույթին, այդքան էլ փող չէին վաստակում ճանապարհորդելու համար։ Այն ժամանակ բուբոնային ժանտախտն կոտորած է առաջացրել Լոնդոնում, բայց Ալլեյնը և մյուս դերասանները պատրաստ էին ռիսկի դիմել՝ իրենց առողջությունը զոհելով թատերախմբի հաջողության և հավանաբար նաև անձնական ֆինանսական կայունության համար՝ մնալով Լոնդոնում[14]։ Այս շրջագայությանը մասնակցել են «լորդ Սթրեյնջի ծառաներ» և «լորդ Ադմիրալի ծառաներ» դերասանական խմբերը, որոնց հետ նա կապ ուներ։ Շրջագայությունը հասել է մինչև Բրիստոլ, Շրուսբերի, Չեստեր և Նյու Յորք[5]։

Ալլեյնը կարիերան ավարտել է իր համբավի գագաթնակետին՝ շուրջ 1598 թվականին, և նշվում է, որ Եղիսաբեթ թագուհին խնդրել է նրան վերադառնալ բեմ, ինչը նա արել է 1604 թվականին՝ թագուհու մահվանից մեկ տարի անց։ Բենջամին Ջոնսոնը գովերգել է Ալլեյնի դերասանական տաղանդը[15]։ Թոմաս Նեշը նույնպես (Pierce Penniless, 1593) հայտնել է իր հիացմունքը՝ նրան դասելով անգլիական դերասանների քառյակում Ջոն Բենթլիի, Ուիլյամ Նելի և ծաղրածու Ռիչարդ Թարթլոնի հետ միասին[5], մինչդեռ Թոմաս Հեյվուդը նրան անվանել է «աննկարագրելի», «դերասաններից լավագույն», «Պրոտևս ձևերի տեսանկյունից և Ռոսցիուս լեզվի տեսանկյունից»։ Թոմաս Ֆուլերն իր «Արժանավոր մարդիկ» աշխատանքում ավելի ուշ գրել է, որ Ալլեյն այնպես էր մտնում դերի մեջ, որ ուզում էր դառնալ նրա մի մասը[9]։

Չնայած Ալլեյնն իր հարստության զգալի մասը ձեռք էր բերել ամուսնության շնորհիվ, բայց նա շատ է վաստակել նաև իր դերասանական կարիերայի շնորհիվ և ձեռք է բերել մեծ կալվածք Սասեքսում։

Բիզնես խմբագրել

Ալլեյնն իր աներոջ՝ Ֆիլիպ Հենսլոուի հետ զբաղվել է բիզնեսով և հարստացել։ Նա եղել է Հենսլոուի ձեռնարկությունների համասեփականատեր և, ի վերջո, մի քանի շահութաբեր թատրոնների, հասարակաց տների միանձնյա սեփականատեր։ Դրանց թվում են եղել «Վարդը» ((անգլ.՝ The Rose)) թատրոնը Բենքսայդում, Փարիզյան պարտեզը և Ֆորտունա թատրոնը Ֆինսբերի-Ֆիլդսում։ «Ֆորտունա» թատրոնը կառուցվել է Ալեյնի և Հենսլոուիի համար 1600 թվականին՝ մրցակից «Գլոբուս» թատրոնի գետից հարավ բացվելուց մեկ տարի անց, որն ուներ քառակուսի տեսք[16]։ Այն իրենց ձեռքն են վերցնում Ադմիրալի մարդիկ, որոնց գլխավորողներից էր Ալլեյնը[9]։

Ալլեյնը Հենսլոուի հետ միասին զբաղեցրել է «արջերի, ցուլերի և շների թագավորական խաղերի վարպետի» պաշտոնը։ Որոշ դեպքերում նա անձամբ ղեկավարել է մարզաձևը, և Ջոն Սթոունն իր «Տարեգրություններ»-ում պատմում է, թե ինչպես է Ալլեյնը առյուծին տապալել Հակոբ I-ի առաջ Լոնդոնի աշտարակում։

Քոլեջի հիմնադիր խմբագրել

Ալլեյնի կապը Դալվիչի հետ սկսվել է 1605 թվականին, երբ նա գնել է Դալվիչի կալվածքը սըր Ֆրենսիս Քալթոնից։ Հողատարածքը, որն Ալլեյնի ձեռքն է անցել 1614 թվականից ոչ շուտ, ձգվել է Սիդենհեմ Հիլլից, որի գագաթին այժմ կանգնած է «Crystal Palace» հեռուստատեսային փոխանցման աշտարակը՝ մինչև զուգահեռ լեռնակատարը՝ Լոնդոնից երեք մղոն հեռավորության վրա։ Այն իր մի քանի բաժիններով հայտնի է որպես Հերն Հիլլ, Դենմարկ Հիլլ և Չեմպիոն Հիլլ։ Ալլեյնն այդ մեծ կալվածքը ձեռք է բերել ավելի քան 35,000 ֆունտով։ Նա սկսել է Դալվիչում Աստծո շնորհի քոլեջը կառուցելու գործը[9]։

Դալվիչի քոլեջի հիմնադրման հետ կապված կա մի լեգենդ, որը Ալլեյնի նվերը կապում է տեսիլքի հետ։ Անգլիացի անտիկվար Ջոն Օբրին առաջինն է գրել լեգենդի մասին՝ ասելով.

«Պարոն Ալլեյնը, լինելով ողբերգակ, և Շեքսպիրի նշանավոր պիեսներից շատերի օրիգինալ դերասաններից մեկը, ներկայացումներից մեկում կատարում էր դևի դեր, նա վեց հոգու հետ անակնկալի են բերում Սատանայի հատնությամբ, որն այնպես է ազդում դիտողների երևակայության վրա, որ ինքը խոստանում է, որ կկատարի այն Դալվիչում»[17]

։

Աշխատանքներն ավարտվել են 1617 թվականին, բացառությամբ կանոնադրության կամ միավորման մասին ակտի՝ իր հողերում մորթմեյնի ստեղծման համար։ Հետաձգումները տեղի են ունեցել Աստղային պալատում, որտեղ լորդ կանցլեր Բեկոնը ճնշում է գործադրել Ալլեյնի վրա՝ նպատակ ունենալով առաջարկվող նվիրաբերության մի մասըն ապահովել Օքսֆորդում և Քեմբրիջում դասախոսության պահպանման համար։ Բեկոնի մոտեցումը համահունչ էր բարեգործական հիմքերի ազդեցության վերաբերյալ նրա թերահավատությանը, համեմատած այն սխեմայի հետ, որն առաջ են քաշել սըր Հենրի Սևիլը և սըր Էդվին Սանդիսը, որոնք կարիք ունեին միջոցների[18]։ Ի վերջո Ալլեյնն ի կատար է ածել իր մտադրությունը, և Դալվիչի Աստծո շնորհի քոլեջը հիմնադրվել է՝ ապահովելով այն Ջեյմս I-ի՝ 1619 թվականի հունիսի 21-ի արտոնագրով։ Դպրոցի շինարարությունն սկսվել է 1613 թվականին[9]։

Ասում են, թե Դալվիչի քոլեջը կառուցվել է որպես Աստծուն ուղղված երախտիք Ալեյյնի դերասանական ունակությունների և գործնական հարաբերություններում նրա հաջողությունների համար։ Հիմնադրման ժամանակ Ալլեյնը չի եղել իր իսկ հիմնադրամի անդամ, սակայն ղեկավարել և վերհսկել է նրա գործունեությունն՝ օգտագործելով արտոնագրով իրեն տրված լիազորությունները։ Օրագրի հիման վրա կարելի է եզրակացնել, որ նա խորապես մասնակցել է քոլեջի կյանքին։ Տղաներին նա ներգրավել է պատահական թատերական ներկայացումներում, օրինակ՝ 1622 թվականի հունվարի 6-ի տոնական միջոցառման ժամանակ տղաները ներկայացրել են պիես[9]։

1882 թվականին Աստծո շնորհի քոլեջը իրավանբանորեն բաժանվել է երեք դպրոցների՝ Դալվիչ քոլեջ, Ջեյմս Ալլեյնի աղջիկների դպրոց և Ալլեյնի դպրոց։ Դալվիչ քոլեջը ընդլայնվել է միջազգային մակարդակով (Չինաստան, Սինգապուր և Հարավային Կորեա)[19]։

Ամուսնություններ խմբագրել

Ալլեյնը Բիշոփսգեյթում իր ունեցվածքը ժառանգել է հորից։ 1592 թվականի հոկտեմբերի 22-ին նա ամուսնացել է Ջոան Վուդվորդի՝ Ֆիլիպ Հենսլոուի խորթ դստեր հետ։ Ջոանը մահացել է 1623 թվականի հունիսի 28-ին և թաղվել Աստծո շնորհի Քրիստոսի մատուռում։ Նույն թվականի դեկտեմբերի 3-ին Ալլեյնն ամուսնացել է Կոնստանցիայի՝ բանաստեղծ և Սուրբ Պողոսի տաճարի դեկան Ջոն Դոնի դստեր հետ[9]։ Ալլեյնը երեխաներ չի ունեցել։ Կոնստանցիան Ալլեյնի մահվանից հետո՝ 1630 թվականին, ամուսնացել է Սամուել Հարվիի հետ[5]։

Մահ և հուշարձան խմբագրել

Ալլեյնը մահացել է 1626 թվականի նոյեմբերին և թաղվել իր հիմնադրած քոլեջի մատուռում, որը հայտնի է որպես Աստծո շնորհի Քրիստոսի մատուռ։ Նոյեմբերի 3-ին Ալլեյնը գրի է առել իր վերջին կամքն ու կտակը։ Նրա տապանաքարին որպես նրա մահվան օր նշված է 21-ը։ Ալլեյնին թաղել են նոյեմբերի 25-ին։ Նրան թաղել են եկեղեցու մեջ, բայց նրա հուշաքարը 1925 թվականին դուրս է բերվել եկեղեցուց՝ հետագա քայքայումը կանխելու համար։ Նրա մարմինը մնացել է թաղված եկեղեցու ներսում։

Մայր տաճարում, որը ժամանակին եղել է ծխական եկեղեցի ինչպես թաղամասի, այնպես էլ «Կլինկ Լթբերթիի» համար, և որտեղ հիմնվել է նրա բիզնես գործունեության մեծ մասը, կա նրա հիշատակին նվիրված պատուհան։ Դերասանի դիմանկարը ցուցադրվում է Դալվիչի պատկերասրահում[9]։

Ալլեյնը առանձնացող կերպար է 16-րդ դարի դրամատուրգիայում, որովհետև պահպանվել է նրա մասնավոր գրությունների մեծ հավաքածու։ Դրանք հրատարակվել են 1843 թվականին «Ալեյնի թղթեր» խորագրով և գիտնական-կեղծարար Ջոն Փեյն Քոլլիերի խմբագրությամբ։ Նա նաև մասնագիտական հարաբերություններ է հաստատել կրոնական և քաղաքական գործիչների հետ, ինչպիսիք էին Ֆրենսիս Բեկոնը և սըր Հուլիուս Կեսարը (դատավոր)

Կերպարը մշակույթում խմբագրել

Ալլեյնը որպես հերոս հայտնվում է 1998 թվականին նկարահանված «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմում, որտեղ նրան մարմնավորել է Բեն Աֆլեքը։ Նա պատկերված է որպես եսակենտրոն, բայց հարգված դերասան, որը համաձայնում է խաղալ Մերկուցիոյի դերը «Ռոմեո և Ջուլիետ» բեմադրությունում այն բանից հետո, երբ նրան ասում են, որ պիեսի վերնագիրը «Մերկուցիո» է (հոլիվուդյան կարծրատիպային աստղի ակնհայտ պարոդիա)։ Ֆիլմի երկխոսություններում հիշատակվում են Ալլեյնի գավառական շրջագայությունը Ադմիրալի ծառաների հետ և նրա հայտնի դերերը Մառլոյի պիեսներում (ինչպես և Շեքսպիրի «Հենրի VI» պիեսում)։ Նա ներկայացվել է որպես այն անձը, որը Շեքսպիրին խորհուրդ է տվել փոխել պիսեի վերնագիրը՝ այն կոչելով «Ռոմեո և Ջուլիետ», որովհետև նրանք են պիեսի կիզակետում։

Ալլեյնը հայտնվում է «Ուիլ» հեռուստասերիալում, որտեղ նրան մարմնավորել է Հենրի Լլոյդ-Հյուզը։ Նա նաև հայտնի է որպես վամպիրի վարպետ Քերրի Վոնի «Քիթին գողանում է շոուն» (անգլ.՝ Kitty Steals the Show) ֆանտաստիկ վեպում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. Kindred Britain
  4. Collier, J. Payne (2016 թ․ ապրիլի 21). Memoirs of Edward Alleyn. էջեր 2–3.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Dictionary of National Biography; Alleyn, Edward (DNB00).
  6. Gazetteer of Dulwich Roads and Place Names at the Dulwich society Accessed 2010
  7. Collier, J. Payne (2016 թ․ ապրիլի 21). Memoirs of Edward Alleyn. London. էջ 3.
  8. E. K. Chambers, The Elizabethan Stage, Oxford, Clarendon Press, 1923; Vol. 2, p. 224.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Chisholm, 1911
  10. Shakespeare's Actors (1) :: Life and Times :: Internet Shakespeare Editions. Internetshakespeare.uvic.ca (2011-01-04). Retrieved on 2013-08-24.
  11. Michael Hattaway, Elizabethan Popular Theatre: Plays in Performance (2005), p. 91.
  12. Early Modern Literary Studies Special Issue 16 (October, 2007) 9.1–19 Annaliese Connolly . "Peele's David and Bethsabe: Reconsidering Biblical Drama of the Long 1590s". Extra.shu.ac.uk (2007-08-01). Retrieved on 2013-08-24.
  13. Andrew Gurr, The Shakespearean Stage, 1574–1642 (1992), p. 90.
  14. Collier, J. Payne (2016 թ․ ապրիլի 21). Memoirs of Edward Alleyn. London. էջ 37.
  15. Epigrams, No. 89.
  16. Historic London: The Rose Theatre Արխիվացված 25 Ապրիլ 2017 Wayback Machine. Britannia.com. Retrieved on 2013-08-24.
  17. Aubrey, John; Barber, Richard (1982). Brief Lives. Woodbridge SFK: Boydell. էջ 18. ISBN 9780851152066. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին. «john aubrey edward alleyn devil apparition.»
  18. Lisa Jardine and Alan Stewart, Hostage to Fortune: The Troubled Life of Francis Bacon 1561–1626 (1998), p. 422.
  19. «Dulwich International – About – Dulwich College». www.dulwich.org.uk. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Chisholm, Hugh, ed. (1911). "Alleyn, Edward". Encyclopædia Britannica. 1 (11th ed.). Cambridge University Press. p. 694.

Գրականություն խմբագրել

  • S. P. Cerasano, Edward Alleyn's 'Retirement' 1597–1600, Medieval and Renaissance Drama in England, 10 (1998), pp. 98–112.
  • S. P. Cerasano, Edward Alleyn, the new model actor, and the rise of the celebrity in the 1590s, Medieval and Renaissance Drama in England (2005), pp. 47–58.
  • David Mateer, Edward Alleyn, Richard Perkins and the Rivalry Between the Swan and the Rose Playhouses, The Review of English Studies 2009 60(243): pp. 61–77.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Ալլեյն» հոդվածին։