Էդուարդ Աբալյան

հայ կինոռեժիսոր, դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբալյան

Էդուարդ Հայկի Աբալյան (հոկտեմբերի 7, 1927(1927-10-07), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 5, 1987(1987-08-05)[1]), հայ դերասան, կինոռեժիսոր։

Էդուարդ Աբալյան
Ծնվել էհոկտեմբերի 7, 1927(1927-10-07)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 5, 1987(1987-08-05)[1] (59 տարեկան)
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1959)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Կանադա
Մասնագիտությունդերասան և կինոռեժիսոր
ԸնտրանիՈսկե ցլիկը

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Աբալյանը ծնվել է 1927 թվականին, Թիֆլիսում։ 1959 թվականին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը՝ Սերգեյ Յուտկևիչի դասարանը։ 1958 թվականից եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի, 1959 թվականից՝ «Սատիրա և հումոր» հեռուստաժուռնալի ռեժիսոր։ 1976 թվականից տեղափոխվել է Կանադա։

Որպես ռեժիսոր և սցենարիստ հանդես է եկել նաև ռուսական հեռուստաընկերության «Голубой огонек» ամանորյա հաղորդումներում։ 1950-ական թվականների վերջին 1960-ականների սկզբին սկսել է Վլադիմիր Բոգոմոլովի «Իվան» վեպի էկրանավորումը՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հետախույզ տղայի պատմությունը, սակայն առաջին մոնտաժի դիտման ժամանակ դիտարկվել է Բոգոմոլովի սցենարին ոչ համահունչ։ Ֆիլմում Իվանը ողջ է մնում և պատերազմից հետո կնոջ հետ գնում է անմշակ հողեր նվաճելու։ Տեսագրված նյութն անբավարար լինելու պատճառով այն չհեռարձակվեց[2][3][4][5]։

Դերեր խմբագրել

Նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝

  1. 1955 - «Ոսկե ցլիկ»
  2. 1964 - «Որտե՞ղ ես հիմա, Մաքսիմ»
  3. 1965 - «Խոհարարուհին»
  4. 1968 - «Անորսալիների նոր արկածները»
  5. 1974 - «Հյուսիսային ռապսոդիա»
  6. 1974 - «Գնացքի կայարան` երկու րոպե»
  7. 1976 - «12 աթոռ»՝ ավագ խոհարար
  8. 1965 - «Պարզ լճեր»

Ռեժիսոր խմբագրել

  1. 1958 - «Խաղաղ ափեզրին»
  2. 1961 - «Միանգամայն լուրջ»
  3. 1966 - Երբ նվագում են կլավիկորդ
  4. 1970 - «Հեռավոր անկյունում»
  5. 1970 - Աղմկում է «Մարգարիտան»
  6. 1974 - «Հյուսիսային ռապսոդիա»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. Богомолов В. Сочинения в 2 томах. - M.: Вагриус, 2008. - Т. 2. Сердца моего боль. - 880 с. ISBN 9785969704701, ISBN 9785969704688.
    Подробнее см. Иваново детство => Интересные факты и Произведения Владимира Богомолова, их театральные постановки и экранизации
  3. АБАЛОВ ЭДУАРД ГАЙКОВИЧ
  4. «Էդուարդ Աբալյանի կենսագրությունըavproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  5. Абалов (Абалян) Эдуард Гайкович