Էդնա Սենտ-Վինսենթ Միլլեյ

Էդնա Սենտ-Վինսենթ Միլլեյ (անգլ.՝ Edna St. Vincent Millay, փետրվարի 22, 1892(1892-02-22)[1][2][3][…], Rockland, Մեն, ԱՄՆ - հոկտեմբերի 19, 1950(1950-10-19)[1][2][3][…], Austerlitz, Կոլումբիա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծ և դրամատուրգ, երրորդ կինը, որ արժանացել է Պուլիցերյան մրցանակի պոեզիայի բնագավառում, 20-րդ դարի ԱՄՆ-ի ամենահայտնի բանաստեղծներից մեկն է։

Էդնա Սենտ-Վինսենթ Միլլեյ
Ծնվել էփետրվարի 22, 1892(1892-02-22)[1][2][3][…]
ԾննդավայրRockland, Մեն, ԱՄՆ
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1950(1950-10-19)[1][2][3][…] (58 տարեկան)
Վախճանի վայրAusterlitz, Կոլումբիա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Գրական անունNancy Boyd
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծուհի, թարգմանչուհի, լիբրետիստ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎասար քոլեջ և Camden Hills Regional High School?
Ուշագրավ աշխատանքներRenascence?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինEugen Boissevain?[7]
Изображение автографа
 Edna St. Vincent Millay Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդնա Սենտ-Վինսենթ Միլլեյը ծնվել է բուժքրոջ և ուսուցիչի ընտանիքում, մեծացել է առանց հոր, մայրը շատ է ճանապարհորդել դուստրերի հետ քաղաքից քաղաք` աշխատանք փնտրելու նպատակով, նրանց սովորեցրել է լինել անկախ և գրականության հանդեպ սեր տածել։ Էդնայի գրական տաղանդները (կամ, ինչպես նա նախընտրում էր իրեն մանկության մեջ անվանել «Վինսենթ»), բացահայտվել են Մեն նահանգի Քեմդեն քաղաքի քոլեջում։ Աշխատանքները հրապարակվել են, երբ նա 15 տարեկան էր։ 1912 թվականին Միլլեյի «Renascence» բանաստեղծությունը գրավել է չորրորդ հորիզոնականը «ԱՄՆ-ի տարվա բանաստեղծություն» մրցույթում, որը սկանդալ է առաջացրել, քանի որ բոլորը կարծում էին, որ առաջին հորիզոնական պետք է գրավի Էդնան. հաղթողը խոստովանել է, որ ինքը դժկամորեն է ստանում մրցանակը, իսկ երկրորդ տեղի մրցանակակիրը իր մրցանակը հանձնել է Էդնային։ Այս պատմությունից հետո Միլլեյն ավելի հայտնի է դարձել, և մեծահարուստ Քերոլայն Դոուն Վասարի քոլեջում վճարել է բանաստեղծուհու կրթության համար։ 1917 թվականին քոլեջն ավարտելուց հետո Էդնան տեղափոխվել է Նյու Յորք։

Նյու Յորքում Միլլեյն ապրել է Գրինվիչ վիլիջում և վարել ազատ բոհեմական կյանք և մեծ համբավ է ձեռք բերել։ 1923 թվականին նրա «Harp-Weaver and other poems» ժողովածուն ստացել է Պուլիտցերյան մրցանակ. առաջին անգամ այդ մրցանակը հանձնվել է կնոջ։ Նրա հեղինակության վրա բացասաբար են անդրադարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրված հայրենասիրական բանաստեղծությունները. «Լոս Անջելես Թայմս»-ի քննադատ Մերլ Ռուբինը նշել է, որ «թվում էր, թե նա դեմոկրատներին աջակցող իր բանաստեղծություններով ավելի շատ արժանացել է ամերիկյան քննադատների հարձակումներին, քան Էզրա Փաունդը ֆաշիզմի պաշտպանող իր բանաստեղծություններով»։ Այնուամենայնիվ, 1943 թվականին՝ պատերազմի ժամանակ, Միլլեյը պոեզիայի մեջ ունեցած ավանդի համար ստացել է Ռոբերտ Ֆրոստի մեդալ։

Միլլեյը, որը չի թաքցրել իր բիսեքսուալությունը և «ազատ սիրուն» նվիրվածությունը (հայտնի են նրա սոնետի վերջին տողերը. «Ես այս խելագարությունը բավարար պատճառ չեմ համարում // Որ խոսեմ քեզ հետ, երբ մենք նորից տեսնվենք»), մի շարք սիրավեպեր է ունեցել, որոնք մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա. նա հարաբերություններ է ունեցել քննադատ Էդմունդ Ուիլսոնի և բանաստեղծ Ջորջ Դիլոնի հետ, որի հետ միասին նա թարգմանել է Բոդլերի «Չարի ծաղիկները»։ 1923 թվականին նա ամուսնացել է հոլանդացի Էյգեն Բոյսևեյնի հետ, որը նրան զգալի աջակցություն է ցուցաբերել։ Էդնան մահացել է ամուսնուց մեկ տարի անց. նրան մահացած են գտել սեփական տանը։ Բանաստեղծուհին սրտի կաթված է ստացել, որի պատճառով ընկել է աստիճաններից։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդնա Սենտ-Վինսենթ Միլլեյ» հոդվածին։