Սըր Էդմունդ Պերսիվալ Հիլարի (անգլ.՝ Sir Edmund Percival Hillary, հուլիսի 20, 1919(1919-07-20)[3][4][5][…], Օքլենդ, Դոմինիոն Նոր Զելանդիա, Բրիտանական կայսրություն[3][6][7] - հունվարի 11, 2008(2008-01-11)[8][4][5][…], Օքլենդ Սիթի, Օքլենդ, Նոր Զելանդիա[9][10]), նորզելանդացի հետազոտող և ալպինիստ, Էվերեստի (Ջոմոլունգմա) առաջին նվաճողը (մայիսի 29, 1953 թ.` Տենցինգ Նորգեյի հետ միասին[17]Նեպալի «պատվավոր քաղաքացի»։ Ալպինիզմով սկսել է հետաքրքրվել դեռևս դպրոցական տարիներից, իսկ 1939 թվականին նվաճեց 1933 մետր բարձրություն ունեցող Օլիվյե նորզելանդական լեռը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Նոր Զելանդիայի օդուժում։ 1951 թվականին մասնակցել է դեպի Էվերեստ հետախուզական արշավին։ 1957-1958 թվականներին Հիլարին Վիվիան Ֆուկսի հետ կտրել-անցել է Անտարկտիդան։ Մասնակցել է նաև դեպի Հյուսիսային բևեռ կազմակերպված արշավին։

Էդմունդ Հիլարի
անգլ.՝ Edmund Percival Hillary[1][2]
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 20, 1919(1919-07-20)[3][4][5][…]
ԾննդավայրՕքլենդ, Դոմինիոն Նոր Զելանդիա, Բրիտանական կայսրություն[3][6][7]
Մահացել էհունվարի 11, 2008(2008-01-11)[8][4][5][…] (88 տարեկան)
Մահվան վայրՕքլենդ Սիթի, Օքլենդ, Նոր Զելանդիա[9][10]
ԳերեզմանHauraki Gulf / Tīkapa Moana
Քաղաքացիություն Նոր Զելանդիա[11][12][13]
ԿրթությունՕքլենդի միջնակարգ դպրոց և Օքլենդի համալսարան
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, բարեգործ, մեղվաբույծ, դիվանագետ, ինքնակենսագիր և լեռնագնաց
ԱմուսինՋուն Հիլարի և Լուիզա Մերի Ռոուզ
Ծնողներհայր՝ Պերսիվալ Ավգուստես Հիլարի[14], մայր՝ Գերթրուդ Քլարք[14]
Զբաղեցրած պաշտոններambassador of New Zealand to Nepal?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներPeter Hillary?
Ստորագրություն
Изображение автографа
 Edmund Hillary Վիքիպահեստում

Էվերեստի նվաճումից հետո Հիլարին իր կյանքի մեծ մասը նվիրել է արևելա-հիմալայան շերպ ժողովրդին օգնելուն։ Հիլարիի ջանքերի շնորհիվ Հիմալայների մեկուսացված վայրերում կառուցվեցին բազմաթիվ դպրոցներ և հիվանդանոցներ։

Էդմունդ Հիլարին վախճանվել է 2008 թվականի հունվարի 11-ին՝ 88 տարեկան հասակում[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oliver W. H., Orange C. Dictionary of New Zealand BiographyAuckland University Press, 1990.
  2. TiakiAlexander Turnbull Library.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Хиллари Эдмунд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 http://www.independent.ie/opinion/analysis/man-who-conquered-everest-yet-remained-a-modest-hero-1264460.html
  7. 7,0 7,1 7,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/00291950903368581
  8. 8,0 8,1 8,2 http://www.nytimes.com/2008/01/11/world/asia/11hillary.html
  9. 9,0 9,1 9,2 http://articles.latimes.com/2008/jan/11/local/me-hillary11
  10. 10,0 10,1 10,2 http://www.pressherald.com/archive/sir-edmund-hillary-the-first-to-conquer-everest-dies-at-88_2008-01-11.html
  11. http://www.nytimes.com/2008/01/11/world/asia/11hillary.html?pagewanted=all
  12. http://www.nytimes.com/2008/01/10/world/asia/11cnd-hillary.html?pagewanted=print
  13. http://www.nytimes.com/2008/01/10/world/asia/11cnd-hillary.html?em&ex=1200200400&en=af60615e75631d83&ei=5087
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Pas L. v. Genealogics — 2003.
  15. Royal Geographical Society Gold Medal RecipientsRoyal Geographical Society, 2022.
  16. https://www.waikato.ac.nz/about/hillary/edmund
  17. Առաջինն աշխարհի գագաթին
  18. Վախճանվեց Էվեերստն առաջին նվաճողը — Իզվեստիա
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմունդ Հիլարի» հոդվածին։