Էդմունդ Ջեէսոն Դևիս (անգլ.՝ Edmund Jackson Davis, հոկտեմբերի 2, 1827(1827-10-02), Սենտ Օգաստին, Ֆլորիդա, ԱՄՆ - փետրվարի 7, 1883(1883-02-07), Օստին, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ։ Տեխաս նահանգի 14-րդ նահանգապետ, Հանրապետական կուսակցության մասնակից[2]։

Էդմունդ Դևիս
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 2, 1827(1827-10-02)
ԾննդավայրՍենտ Օգաստին, Ֆլորիդա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 7, 1883(1883-02-07) (55 տարեկան)
Մահվան վայրՕստին, ԱՄՆ
ԳերեզմանՏեխաս նահանգի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսպա, փաստաբան և դատավոր
Զբաղեցրած պաշտոններՏեխաս նահանգի նահանգապետ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներBritton Davis?[1]
 Edmund Jackson Davis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Էդմունդ Դևիսը ծնվել է Ֆլորիդա նահանգի Սենտ Օգաստիե քաղաքում։ Հայրը՝ Ուիլյամ Գոդվին Դևիսը, փաստաբան էր, մայրը՝ Մերի Էնն Չենները, տնային տնտեսուհի[3]։ 1848 թվականին կնքում է աշխատանքային պայմանագիր և ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Տեխաս նահանգ։ Հաջորդ տարի նա տեղափոխվում է Կորպուս Էրիստի, որտեղ ընդունվում է աշխատանքի իր մասնագիտությամբ։ 1849-1853 թվականներին դառնում է Տեխաս նահանգի գլխավոր դատախազ, այնուհետև դատավոր[4]։

Քաղաքացիական պատերազմ խմբագրել

1861 թվականին Էդմունդը պաշտոնապես փոխարինել է նախկին նահանգապետ Սեմ Հյուսթոնին։ Դևիսն առաջադրվել է «բաժանիչ» համագումարի պատվիրակների մեջ, սակայն պարտություն է կրել։ Նա իր մոտ է կանչել Ռոբերտ Լիին և ստիպել, որպեսզի նա երդվի երկրին հավատալու հարցում։ Սակայն նա չի համաձայնվում փոխադարձ երդում տալ[4], այդ պատճառով էլ ներկայացել է նահանգային դատարան։ Ազատ է արձակվում դատարանից, որպես անմեղ։ Նա փախել է Տեխասից և թաքնվել Լուիզիանայի Նոր Օռլեանի Միության կողմից գրավված տարածքում։ Այնուհետև նա մեկնել է Վաշինգտոն, որտեղ նախագահ Աբրահամ Լինքոլնը նրան շնորհել է գնդապետի կոչում և իրավունք տվել ձևավորել Տեխաս նահանգի 1-ին հեծելազորային գունդը։

Դևիսը հավաքել է Լուիզիանա փախած տեխասցիներից բաղկացած գունդ։ Գունդը ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքացիական պատերազմի ավարտի մարտական գործողություններին։ 1864 թվականի նոյեմբերի 10-ին նախագահ Լինքոլնը Դևիսին շնորհել է բրիգադի գեներալի կոչում[5]։ Դևիսը ներկա է գտնվել 1865 թվականի հունիսի 2-ին գեներալ Էդմունդ Սմիթի կապիտուլյացիայի ստորագրմանը։ 1865 թվականի օգոստոսի 24-ին Դևիսը լուծարել է իր գունդը[5]։

Քաղաքական կարիերա խմբագրել

1866 թվականին, համաշխարհային պատերազմից հետո, Դևիսը դարձել է Տեխաս նահանգի այդ իշխանության գլխավոր ներկայացուցիչ։ Նա պաշտպանել է ազատագրված ստրուկների իրավունքները և կոչ է արել Տեխասը բաժանել մի քանի նահանգների[3]։

1869 թվականին նա ընտրվել է Տեխասի նահանգապետ՝ ընտրություններում հաղթելով Էնդրյու Հեմիլթոնին։ Վերակառուցման ժամանակ Դևիսի ընդդիմախոսները նրան մեղադրում էին Սահմանադրության առաջին ուղղումը խախտելու մեջ[3]։ 1870 թվականի հուլիսի 22-ին Տեխասի ոստիկանությունը նահանգում սկսել է պայքարել հանցավորության դեմ, այդ թվում՝ ռասայական հանցագործությունների դեմ, ինչը հարուցել է նախկին ստրկատերերի և սեգրեգացիայի կողմնակիցների բողոքները։ Դևիսը նաև ստեղծել է «նահանգի գվարդիայի» և «պահուստային աշխարհազորի» ստորաբաժանումներ, որոնք դարձել են Տեխասի Ազգային գվարդիայի (անգլ.՝ Texas Military Forces) նախորդները[6]։

Դևիսի նահանգապետությունը նշվել է աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների աջակցությամբ։ Դևիսը շատ հայտնի էր նախկին կոնֆեդերատների շրջանում, բայց նրան համարել են Միության բանակի հերոս և նա Ռիո Գրանդեի սահմանային տարածքում իսպանալեզու քաղաքացիների շրջանում հարգանք էր ձեռք բերել[7]։

 
Հուշարձան Դևիսի գերեզմանին

1873 թվականին Դևիսը ընտրություններում պարտություն է կրել դեմոկրատ Ռիչարդ Կոկից (42 633՝ համապատասխանաբար 85 549 քվեի դիմաց)[8]։ Ընտրությունների ժամանակ խախտումներ են արձանագրվել, Դևիսը վիճարկել է արդյունքները և հրաժարվել հեռանալ Կապիտոլիումի առաջին հարկում գտնվող իր աշխատասենյակից։ Նորընտիր նահանգապետ Կոկը և դեմոկրատական կուսակցությունից Օրենսդիր ժողովի պատգամավորները հարկադրված են եղել հարկադրական աստիճաններով բարձրանալ երկրորդ հարկ՝ լեգիսլատուրայի համագումարին մասնակցելու համար։ 1874 թվականի հունվարին Նախագահ Ուլիսես Ս. Գրանթը հրաժարվել է զորքեր ուղարկել հաղթանակած նահանգապետին օգնելու համար, Դևիսը փակվել է իր աշխատասենյակում, և իրավիճակը կարգավորվել է Ջոն Ռեյգանի միջնորդությամբ[9]։

1880 թվականին Դևիսը ևս մեկ անգամ առաջադրվել է նահանգապետի պաշտոնում, սակայն ջախջախիչ պարտություն է կրել։ Նույն թվականին նա առաջադրվել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում։ 1882 թվականին նա պարտվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում։ Դևիսին նաև առաջադրել են Գալվեստոնի մաքսային տեսուչ, սակայն ԱՄՆ նախագահ Հեյսի նկատմամբ ընդդիմության պատճառով հրաժարվել է։

Էդմունդ Դևիսը մահացել է 1883 թվականին և պատվով թաղվել է Օստինում[10]։

Գրականություն խմբագրել

  • Carl H. Moneyon. Edmund J. Davis: Civil War General, Republican Leader, Reconstruction Governor. — Texas Christian University Press, 2010. — P. 352. — ISBN 0-89096-641-9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Geni(բազմ․) — 2006.
  2. Peeler Clements, Helen (2005-09). «The Handbook of Texas Online2005331Editor in chief Ron Tyler. The Handbook of Texas Online. Austin, TX: Texas State Historical Association 1999‐. Gratis. Print versions available: 6 volumes $395, single volumes $60 Last visited February 2005 URL: http://www.tsha.utexas.edu/handbook/online/index.html». Reference Reviews. 19 (6): 55–56. doi:10.1108/09504120510613481. ISSN 0950-4125. {{cite journal}}: External link in |title= (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 Fehrenbach, T. R.,. Lone Star : a history of Texas and the Texans. New York, NY. ISBN 978-1-4976-0970-9. OCLC 919002262.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. 4,0 4,1 Carl H. Moneyhon. «Davis, Edmund Jackson» (HTML). Handbook of Texas Online. Texas State Historical Association. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 24.06.2012-ին.
  5. 5,0 5,1 John H. Eicher, David J. Eicher Civil War High Commands.. — Stanford: Stanford University Press, 2001. — 720 p. — ISBN 0-8047-3641-3
  6. Bruce A. Olsen. (2010 թ․ մայիսի 30). «Texas National Guard» (անգլերեն). Texas State Historical Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  7. Odie Arambula. Radical Republican Davis had support(անգլ.) // Laredo Morning Times. — May 20, 2012. — С. 15A.
  8. Bernards, Paul R. (1982-12). «Valette, Jean Paul and Rebecca M. Valette. Contacts: langue et culture françaises. 2nd edition. Boston: Houghton Mifflin, 1981; Student edition $24.45. Teacher's Annotated edition $25.95. Cahier d'exercices. Boston: Houghton Mifflin, 1981; $7.45. Reel to reel tape program to accompany. Contacts: langue et culture françaises. 2nd edition. Boston: Houghton Mifflin, 1981Valette, Jean Paul and Rebecca M. Valette. Contacts: langue et culture françaises. 2nd edition. Boston: Houghton Mifflin, 1981. Pp. 515. Student edition $24.45. Teacher's Annotated edition $25.95. Cahier d'exercices. Boston: Houghton Mifflin, 1981. Pp. 204. $7.45. Reel to reel tape program to accompany. Contacts: langue et culture françaises. 2nd edition. Boston: Houghton Mifflin, 1981. $335.00». Canadian Modern Language Review. 39 (1): 106–107. doi:10.3138/cmlr.39.1.106. ISSN 0008-4506.
  9. Brown, Lyle C., Langenegger, Joyce A., Garcia, Sonia R., et al. PRACTICING TEXAS POLITICS, Thirteenth Edition. Boston: Houghton Mifflin, 2006. (Page 67-68)
  10. Barnes, Melanie A.; Denison, Tim (2016). «PRECAMBRIAN BASEMENT OF WEST TEXAS AND EASTERN NEW MEXICO, THE STORY FROM CORE AND CUTTINGS». Geological Society of America. doi:10.1130/abs/2016am-287431. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Governor Edmund J. Davis» (HTML). Governors of Texas, 1846—present. Legislative Reference Library of Texas — www.lrl.state.tx.us. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 24.06.2012-ին.