Էդինբուրգյան դղյակ (անգլ.՝ Edinburgh Castle), հին ամրոց ժայռի վրա (Castle Rock (Edinburgh)), Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի կենտրոնում։ Մինչև վերջերս գտնվում էր Բրիտանիայի պաշտպանության նախարարության տիրապետության տակ։ Դղյակը բաց է այցելությունների համար և հանդիսանում է Էդինբուրգի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։

Էդինբուրգյան դղյակ
անգլ.՝ Edinburgh Castle
Նկարագրություն
Տեսակդղյակ, թանգարան, հնագիտական հուշարձան և տեսարժան վայր
ՏեղագրությունԷդինբուրգ
ՀասցեEdinburgh Castle, The Esplanade, Edinburgh, EH1 2NG[1]
Վարչական միավորԷդինբուրգ[2]
ԵրկիրՇոտլանդիա
Կառուցված12-րդ դար
Ընթացիկ
սեփականատեր
Շոտլանդիայի կառավարություն և Historic Environment Scotland?
Վերահսկվում էHistoric Environment Scotland?[3]
Կայքedinburghcastle.scot(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Edinburgh Castle Վիքիպահեստում
Շոտլանդական թագավորների պալատները

Դեպի դղյակ տանում է Հին Էդինբուրգի գլխավոր փողոցը, այսպես կոչված «Թագավորական մղոնը», որի մյուս ծայրում գտնվում է Հոլիռուդյան պալատը։

Դղյակը գտնվում է հանգած հրաբխի տեղում, Castle Rock (Edinburgh) ժայռի կատարին, հրաբուխը ակտիվ է եղել մոտ 350 միլիոն տարի առաջ։ Ժայռի գագաթը բնակեցվել է ուշ բրոնզե դարից, մոտ մ.թ.ա. 800 տարի առաջ։ Այսպես կոչված Դին Էյդին (Din Eidyn) ամրոցի կամ Էյդինի ամրոցի (Stronghold of Eidyn) մասին առաջին հիշատակումները տրվում են մոտ մ.թ. 600 թվականին վալլիացիների դյուցազներգության մեջ։ Դղյակի գոյության մասին առաջին որոշակի ցուցումները կապված են Շոտլանդիայի թագավոր Դավիթ Առաջինի գահակալության հետ, որը 1139 թվականից սկսած դղյակում հրավիրում էր գիտական և եկեղեցական ծառայողների հավաքներ։

Իր ամբողջ պատմության ընթացքում դղյակը «բանալի» է հանդիսացել դեպի Շոտլանդիա։ Կառուցված լինելով վաղ միջնադարում` դղյակը վերակառուցվել է 17-րդ դարի սկզբին, և պաշտպանության համար կարող էր օգտագործվել բերդային հրետանին։ Դղյակը անառիկ ամրոցի տպավորություն է թողնում։ Երեք կողմից այն պաշտպանվում է ուղղաբերձ ապառաժներով, իսկ դղյակի մուտքը սահմանափակվում է չորրորդ` արևելյան կողմից ուղղաձիգ ճանապարհով։ Ճանապարհին կարելի է մոտենալ միայն երկար և դատարկ էսպլանադայի միջով, այն մի տարածք է, որը դղյակից կարող էր լիովին գնդակոծվել։ Այնտեղ ամեն տարի անց է կացվում թագավորական զինվորական նվագախմբերի շքերթը։

Դղյակի տարածքում է գտնվում Էդինբուրգի (կարելի է ասել Շոտլանդիայի) ամենահին կառույցը` Սուրբ Մարգարիտայի կապելլան, որն անվանել են Շոտլանդիայի թագուհու անունով, իսկ իրականում 12-րդ դարում կառուցել է նրա տղան` Շոտլանդիայի թագավոր Դավիթը։ Էդինբուրգյան դղյակում է պահվում «Stone of Scone» քարը և Շոտլանդիայի թագը։

Միլս-մաուն մարտկոցի վրա տեղադրված է այսպես կոչված «Ժամային թնդանոթը» (անգլ.՝ One O'Clock Gun)` հրետանային զենք պատի վրա, որից ամեն օր, բացի կիրակի, Ավագ հինգշաբթի և Սուրբ Ծննդյան օրերից, ուղիղ ժամը մեկին (ցերեկ) կրակոց է տրվում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Tabraham, Chris Edinburgh Castle: Prisons of War. — Historic Scotland, 2004. — 64 с. — ISBN 1-903570-99-9

Արտաքին հղումներ խմբագրել