Էդիթ Ֆրանկ (գերմ.՝ Edith Frank, հունվարի 16, 1900(1900-01-16), Աախեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - հունվարի 6, 1945(1945-01-06), Օսվենցիմ, Նացիստական Գերմանիա[1]), ի ծնե Էդիթ Հոլենդեր (գերմ.՝ Edith Holländer), Աննա Ֆրանկի մայրը, որը 1942-1944 թվականներին Երրորդ Ռայխի կողմից բռնազավթված Ամստերդամում վարել է օրագիր։ Էդիթ Ֆրանկը և նրա ընտանիքը համարվում են նացիստական նացիոնալ-սոցիալիզմի ամենահայտնի զոհերից մեկը։

Էդիթ Ֆրանկ
գերմ.՝ Edith Frank-Holländer
Դիմանկար
Ծնվել էհունվարի 16, 1900(1900-01-16)
ԾննդավայրԱախեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էհունվարի 6, 1945(1945-01-06) (44 տարեկան)
Մահվան վայրՕսվենցիմ, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա և  Նիդերլանդների Թագավորություն
Կրոնհուդայականություն
ԿրթությունViktoriaschule?
Մասնագիտությունտնային տնտեսուհի
ԱմուսինՕտտո Ֆրանկ
ԵրեխաներՄարգո Ֆրանկ և Աննա Ֆրանկ
 Edith Frank Վիքիպահեստում

Օրագրի գրական տարբերակում Էդիթը հանդես է գալիս «Նորա Ռոբին» կեղծանվամբ (հոլ.՝ Nora Robin), իսկ պաշտոնական տպագրության մեջ նրա անունը փոխված է «Նորա Աուլիսի» (հոլ.՝ Nora Aulis

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Էդիթը ծնվել է գերմանա-հրեական ընտանիքում և եղել է Աբրահամ Հոլենդերի (1860—1928) և Ռոզա Շտերնի (1866—1942) չորս երեխաներից կրտսերը։ Նրա ծնողները եղել են Ախենի հրեական համայնքի նշանավոր անդամներ։ Հայրը եղել է հաջողակ գործարար՝ արդյունաբերական սարքավորումների արտադրության ոլորտում։ Էդիթը ունեցել է երկու ավագ եղբայրներ՝ Վալտերը (1897—1968) և Յուլիուսը (1894—1967), ինչպես նաև ավագ քույր՝ Բեթինան (1898—1914), որը մահացել է 16 տարեկանում որդանման ելունի բորբոքումից, երբ Էդիթը 14 տարեկան էր։

Հարսանիք խմբագրել

Էդիթը ամուսնուն՝ Օտտո Ֆրանկին հանդիպել է 1924 թվականին։ Նրանք ամուսնացել են 1925 թվականի մայիսի 12-ին՝ Օտտոյի 36 ամյակի օրը, Ախենի սինագոգում։ Նրանց առաջին դուստրը՝ Մարգո Բեթթին ծնվել է 1926 թվականի փետրվարի 16-ին Ֆրանկֆուրտում, իսկ կրտսեր դուստրը՝ Աննան ծնվել է 1929 թվականի հունիսի 12-ին։

Արտագաղթ խմբագրել

Այն բանից հետո, երբ Ադոլֆ Հիտլերը և Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը 1933 թվականին Ֆրանկֆուրտում հաղթեցին համայնքային ընտրությունները, Գերմանիայում կտրուկ աճեց հակասեմականությունը և սկսեցին ընդունվել հակահրեական խտրական օրենքներ։ Միաժամանակ, Օտտոյի ընտանեկան բանկը լուծարվեց և Ֆրանկների ընտանիքը նույն տարում արտագաղթեց Ամստերդամ, որտեղ Օտտոն հիմնեց պեկտինյան նյութերի արտադրությամբ զբաղվող ընկերություն։ Էդիթի եղբայրները Վալտերը (1897—1968) և Յուլիուսը (1894—1967) 1938 թվականին փախել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, իսկ մայրը՝ Ռոզա Հոլենդեր-Շտերնը 1939 թվականին մեկնել է Ախենից և տեղափոխվել Ամստերդամ՝ Ֆրանկների մոտ։

Հետապնդում և մահ խմբագրել

1940 թվականին նացիստները ներխուժեցին Նիդերլանդներ և սկսեցին հետապնդել հրեաներին։ Էդիթի երեխաները հեռացվեցին դպրոցից և պետք է հաճախեին հրեաների համար նախատեսված դպրոց, իսկ ամուսինը իր հոլանդացի գործընկերներ Յոհանես Կլյայմենին և Վիկտոր Կուգլերին հավատարմագրային կառավարման հանձնեց սեփական բիզնեսը։ Հետագայում, այդ երկուսը 1942 թվականին օգնեցին Ֆրանկ ընտանիքին թաքնվել մերձափնյա Պրինսենգրախտ 263 հասցեում։ Ավելի ուշ, նրանց միացան ընկերները՝ վան Պելսը ընտանիքն իրենց որդու հետ և ատամնաբույժ Ֆրից Պֆեֆֆերը։ Ապաստարանում նրանք թաքնվել են երկու տարի, որից հետո 1944 թվականի օգոստոսի 4-ին նրանց ապաստարան ներխուժեց ոստիկանությունը՝ ՍՍ-ի սպա Կառլ Զիլբերբաուերի գլխավորությամբ։ Ոստիկանությանը տվյալ էր տվել մի անձ, ում ինքնությունը մինչ օրս մնում է անհայտ։

Բոլոր ութը չորս օր պահվել են Վետերինգսխանս փողոցի վրա գտնվող բանտում, այնուհետև տեղափոխվել Վեստերբորկ տրանզիտային համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ, պաշտոնական ծանուցումից խուսափելու պատճառով, տեղավորվել են «տուգանային բաժին» և ուղարկվել ամենածանր աշխատանքների։ Սեպտեմբերի 3-ին ճամբարականները Վեստերբորկից տեղափոխվել են Օսվենցիմ։ Ճակատագրի դաժան բերումով դա վերջին էշելոնն էր, որը հոլանդացի հրեաներին տեղափոխում էր հայտնի մահվան ճամբար։ Դրանից հետո Վեստերբորկից Օսվենցիմ պատանդների տեղափոխությունը դադարեցվեց։ Հոկտեմբերի 30-ին, երբ խորհրդային զորքերը գտնվում էին ճամբարից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա, Օսվենցիմ-Բիրկենաուի կանանց բաժնում հայտարարվել է սելեկցիա։ Ամբողջ բաժանմունքը բուժզնման է անցել բժիշկ Ժոզեֆ Մենգելեի մոտ, որն ընտրեց առողջ բանտարկյալներին՝ այլ ճամբարներ ուղարկելու համար։ Աննան և Մարգոն անջատվեցին Էդիթից և 634 այլ կանանց հետ միասին ուղարկվեցին Բերգեն-Բելզեն։ Մնացած բանտարկյալները պետք է ուղարկվեին գազախցիկներ, այդ իսկ պատճառով էլ հավաքել էին բժշկական բարաքում։ Շնորհիվ բարաքի հույն ավագի, Էդիթը իր ծանոթ Ռոզա դե Վինտերի հետ միասին, որի հետ ծանոթացել էր դեռ Վեստերբորկում, 25 այլ պատանդների հետ խուսափել է այդ պատժից և տեղափոխվել ճամբարի այլ հատված։ Ձմռան սկզբին Էդիթին և Ռոզային տեղափոխեցին հաշմանդամների բարաք, որը նախատեսված էր այն կանանց համար, ովքեր չէին կարող աշխատել։ Բարաքի պայմաններն ամենաահավորն էին։ Մի օր Ռոզան ստիպված եղավ Էդիթին տանել սանիտարական հատված, քանի որ նա տանջվում էր տենդից։

1945 թվականի հունվարի 6-ին Էդիթ Ֆրանկն իր ծննդյան 45 ամյակից 10 օր առաջ սովամահ եղավ[2]։ Նա մահացավ Կարմիր բանակի կողմից Օսվենցիմի ազատագրումից 20 օր առաջ։

Օրագիր խմբագրել

Երբ Օտտո Ֆրանկն սկսեց խմբագրել Աննայի օրագիրը, որպեսզի նախապատրաստի առաջին տպագրության, պարզեց, որ Աննան ապաստարանի բնակիչների մասին գրել է ոչ տպագրության ենթակա մեկնաբանություններ, այդ թվում նաև հենց Էդիթի մասին, ում հետ Աննան այդ ժամանակ չուներ նորմալ հարաբերություններ։ Օտտոն առաջին հրատարակության համար կրճատեց այդ մեկնաբանությունները, մասնավորապես, նա հեռացրեց Էդիթի մասին բազմաթիվ մեկնաբանություններ, քանի որ այդ մեկնաբանությունները կարող էին տարակարծություններ առաջացնել ընտանիքի հարազատների մոտ։ Եթե Աննան այդ ժամանակ իր մորը նկարագրել է որպես չոր և սարկաստիկ կնոջ, ապա մյուսներն Էդիթին հիշում էին որպես համեստ տիկին, ով իր դեռահաս երեխաների հետ փորձում էր շփվել հավասարը հավասարի նման։

1999 թվականին գտնվել են օրագրի մի քանի էջեր, որոնք ժամանակին հեռացվել էին Օտտոյի կողմից և, ինչպես պարզվեց, ոչ առանց պատճառի։ Համաձայն այդ գրառումների, Աննան մի պահ պարզել է, որ իրեն թվում է, թե Էդիթը շատ է սիրում Օտտոյին, այն դեպքում, երբ Օտտոն, չնայած նվիրված է կնոջը, սակայն չի սիրում նրան։ Համարվում է, որ դրանից հետո Աննան փոխել է իր վերաբերմունքը մոր նկատմամբ և ինչպես հիշում է Օսվենցիմի բանտարկյալ Էվես Էյմդեն Բլյումը, Էդիթն ու դուստրերը միշտ միասին էին և մոտ էին, մինչև այն պահը, երբ նրանց բաժանեց հերթական ընտրությունը։ Բլյումը նրանց կորցրել է տեսադաշտից, երբ 1944 թվականի հոկտեմբերին Բլյումը և նրա խումբը ուղարկվեցին Հյուսիսային Սիլեզիայի ուղղիչ-աշխատանքային ճամբար։ Ընդորում, այնտեղ պետք է ուղարկվեին նաև Էդիթը և Մարգոն, սակայն նրանք հրաժարվեցին, քանի որ Աննայի մոտ քոսի ախտանշաններ էին հայտնաբերվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Edith Frank». web.archive.org. 2010 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
  2. Fax +41 61 274 11 75, Anne Frank Fonds Steinengraben 18 4051 Basel Schweiz Tel +41 61 274 11 74. «Edith Frank Holländer - Anne Frank Fonds». www.annefrank.ch (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Աննա Ֆրանկի թանգարանի պաշտոնական կայք էջ