Էդգար Մանուչարյան

հայ ֆուտբոլիստ

Էդգար Մանուչարյան (հունվարի 19, 1987(1987-01-19)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հանդես է գալիս Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբում որպես հարձակվող։

Էդգար Մանուչարյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էդգար Վագրիկի Մանուչարյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 19, 1987 (37 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Հասակ 177 սմ
Քաշ 75 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուրալ
Համար 87
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002 - 2005
2005 - 2010
2009 - 2010
2010
2010 - 2012
2011 - 2012
2012 - ներկա
Փյունիկ
Այաքս
Հարլեմ
ԱԳՕՎՎ Ապելդորն
Փյունիկ
Ուրալ
Ուրալ
53 (40)
9 (0)
17 (6)
12 (8)
28 (13)
12 (6)
89 (19)
Ազգային հավաքական
2004 - ներկա Հայաստան 38 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Սեպտեմբերի 26, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 1, 2013

Կարիերա խմբագրել

Էդգար Մանուչարյանը ծնվել է 1987 թվականին հունվարի 19-ին, Երևանում, Հայաստան։ Հայրը Փյունիկ 2 թիմի նախկին մարզիչն է, եղբայրը՝ Խորեն Մանուչարյանը, այժմ հանդես է գալիս Ալաշկերտում։
Արդեն 15 տարեկանում Էդգար Մանուչարյանը հանդես էր գալիս Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում, իսկ 2002-2004 թվականների ընթացքում Փյունիկի կազմում 3 անգամ դարձավ Հայաստանի առաջնության հաղթող։ 2004 թվականին 22 խաղում դառնալով 21 գոլի հեղինակ՝ Էդգարը դառնում է Հայաստանի առաջնության գլխավոր ռմբարկու։ Երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստով սկսում է հետաքրքրվել հոլանդական Այաքսը։
2004 թվականի դեկտեմբերին Մանուչարյանը մեկնում է Այաքս՝ փորձաշրջան անցնելու, սակայն վնասվածքի պատճառով տեղափոխությունը կայացավ միայն ամռանը։
Սեպտեմբերի 18-ին Այաքսի կազմում Էդգարն իր նորամուտն է նշում Հոլանդիայի առաջնությունում, որտեղ իր նոր թիմը 4-2 հաշվով պարտություն է կրում ԱԶ Ալկմարի հետ խաղում։ Նոյեմբերի 2-ին Էդգարն իր առաջին գոլն է խփում Այաքսի կազմում՝ Աուստրիայի հետ Եվրոպայի գավաթի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։
2005/2006 մրցաշրջանում Էդգարը մասնակցում է առաջնության 4 խաղերի, ինչպես նաև դառնում է Հոլանդիայի գավաթակիր։
2006 թվականի ընթացքում Էդգար Մանուչարյանի նկատմամբ սկսում են հետաքրքրություն ցուցաբերել Լիոնի Օլիմպիկը և Բենֆիկան, սակայն 2007 թվականի սկզբին Այաքսը Մանուչարյանի հետ պայմանագիրը երկարաձգում է մինչև 2011 թ-ը։
2007/2008 մրցաշրջանի ընթացքում Այաքսի հիմնական կազմում Մանուչարյանը չմասնակցեց և ոչ մի հանդիպման։ Փոխարենը նա հանդես էր գալիս Այաքսի երկրորդ թիմում։
2009 թվական օգոստոսի 6-ին Էդգարը վարձավճարով տեղափոխվում է Հոլանդիայի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող Հարլեմ ակումբ։ 6 ամիս անցկացնելով իր նոր թիմում՝ Էդգարը 17 խաղում դարձավ 6 գոլի հեղինակ։ 2010 թվական հունվարի 25-ին Հարլեմը սնանկանում է, իսկ Էդգարը վերադառնում է Այաքս։ Քիչ անց՝ փետրվարի 3-ին, Էդգարը վարձավճարով տեղափոխվում է Հոլանդիայի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող մեկ այլ թիմ՝ Ապելդորն։ Իր նոր թիմի կազմում Էդգարը նորամուտը նշում է գոլով, իսկ մեկ շաբաթ անց Էդգարն աչքի է ընկնում հետ-տրիկով։
2010 թվականին Էդգարը խզում է Այաքսի հետ մինչև 2011 թվականին նախատեսված պայմանագիրը և ազատ խաղացողի կարգավիճակով միանում է Փյունիկին։ 2011 թվական ձմռանը՝ տրանսֆերային պատուհանի ժամանակ Էդգար Մանուչարյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ուկրաինական Կարպատներ ակումբը, սակայն տեղափոխությունը չի կայանում, և խաղացողը 3 տարվա պայմանագիր է կնքում Փյունիկի հետ։ 2011 թվական ամռանը տեղափոխվում է Ռուսաստանի առաջնության 1-ին խմբում հանդես եկող Ուրալ ակումբ։

Նվաճումներ խմբագրել

Անձնական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել