Էգնատե Նինոշվիլի

հայ գրող

Էգնատե Նինոշվիլի (փետրվարի 17, 1859(1859-02-17)[1], Ղելա, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 12, 1894(1894-05-12)[1], Չանչեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի արձակագիր։

Էգնատե Նինոշվիլի
Ծնվել էփետրվարի 17, 1859(1859-02-17)[1]
ԾննդավայրՂելա, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 12, 1894(1894-05-12)[1] (35 տարեկան)
Վախճանի վայրՉանչեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունարձակագիր և գրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունQ28026122?
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներQ25542283?
 Egnate Ninoshvili Վիքիպահեստում
Է. Նինոշվիլիի կիսանդրին Թբիլիսիում

Ծնվել է Գուրիայի Ղելա գյուղում։ 1876 թ.-ին ընդունվել է Օզուրգեթի հոգևոր ուսումնարանը, բայց մեղադրվում է աշակերտական ցույցին մասնակցելու մեջ և վտարվում։ 1879 թ.-ին էքստեռն քննություն է հանձնում, ուսուցչի վկայական ստանում և աշխատանքի անցնում հայրենի գյուղում։

Շատ չանցած՝ հեռացվում է հիվանդ լինելու պատճառով։ Ստիպված բեռնակիր է աշխատում Փոթիում, Բաթումում, Օզուրգեթում։ 1884 թ.-ին մեկնում է Թիֆլիս, աշխատում գրաշար, ապա բանվոր։ 1892 թ.-ին Միխա Ցխակայայի հետ հիմնում է «Մեսամե դասի» («Երրորդ դաս») սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը։

Մահացել է 1894 թ.-ի մայիսի 12-ին։ Լանչխութի շրջանի Արչեուլ գյուղում 1950 թվականին բացվել է նրա տուն-թանգարանը։

Ստեղծագործություն խմբագրել

Էգնաե Նինոշվիլիի առաջին երկը տպագրվել է 1887 թ.-ին «Իվերիա» թերթում, այնուհետև լույս են տեսել «Ապստամբություն Գուրիայում» վեպը (1888-1889), «Գոգիա Ուիշվիլի» (1889), «Պալիաստոմի լիճը» (1891), «Սիմոնա» (1891), «Քրիստինե» (1892), «Պարապուտ» (1892), «Կարգադրություն» (1893), «Մեր երկրի ասպետը» (1893), «Գրագիր Մոսեն» (1893) և այլ նովելներ և պատմվածքներ։

Աղբյուրներ խմբագրել

  • Հրաչիկ Բայրամյան, Վրաց գրականությունը V-XIX դդ. գիրք Ա, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2007, էջ 299-303։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էգնատե Նինոշվիլի» հոդվածին։