Օլիմպիա քաղաքում գտնվող Զևսի տաճարը Հունաստանի հնագույն տաճարներից է՝ կառուցված Զևս Աստծո պատվին։ Այն կառուցվել է մ.թ.ա. 5-րդ դարի երկրորդ քառորդում։ Տաճարը Դորիական օրդերի ամբողջովին մշակված, դասական հունական տաճարի նմուշ էր[2]։

Զևսի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակհին հունական տաճար, հնագիտական հուշարձան և տաճար
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունAncient Olympia Municipality?
Հիմնական ամսաթվերըմ.թ.ա. 4-րդ դար[1]
Մասն էՕլիմպիա բնակավայր
Ժառանգության կարգավիճակգրանցված հնագիտական տարածք Հունաստանում
ՆվիրվածԶևս
ՃարտարապետԼիբոն
Ճարտարապետական ոճՀին Հունաստանի ճարտարապետություն
Հիմնադրվածմ.թ.ա. 4-րդ դար[1]
Քարտեզ
Քարտեզ
 Temple of Zeus in Olympia Վիքիպահեստում

Տեղ խմբագրել

Տաճարը հիմնվել է հինավուրց կրոնական տարածքում ՝ Գեայում, որը մ.թ.ա. 4-րդ հազարամյակից համարվում էր երկրի մայրը։ Այն գտնվում էր հին հունական աստվածուհի, ամուսնության և ընտանիքի հովանավոր Հերայի տաճարի տարածքում, որը թվագրվում էր Արխաիկ Հունաստանի դարաշրջանին։ Ալթիսը իր սրբազան անտառաշերտով, բացօթյա զոհասեղաններով, Մեգալիթյան կառույցներով և Պելոպի հուշարձանով առաջին անգամ ձևավորվել է մ.թ.ա. 9-րդ և 10-րդ դարերում[3] Հոմերոսյան դարաշրջանում, երբ Զևսի հետևորդները միացել էին Հերայի հետևորդներին[4]։

Շինարարություն խմբագրել

 
Հերայի երկրորդ տաճար՝ Պեստում, որի օրինակով կառուցվել էր Զևսի տաճարը

Տաճարի շինարարությունը սկսվել է մ.թ.ա. 470-ին և նախահաշվարկ է արվել ավարտել 457 թվականին։ Ճարտարապետը Լիբոնն էր, ծնունդով Էլսիսից, Հին Հունաստանի հայտնի ճարտարապետներից, ով աշխատում էր Դորիական ոճով։

Տաճարը կառուցված է Պերիպտեր ձևով։ Այն ուղղանկյուն հատակագծով, չորս կողմից սյունաշարով շրջափակված աղոթասրահ է, պրոնաոսով՝ ճակատային պատշգամբով, նաոսով՝ գլխավոր սենյակով, որտեղ դրված էր պաշտամունքային արձանը և օպիսթոդոմոսով՝ ետևի սենյակով։ Կառույցը կանգնած է բարձր պատվանդանի վրա, մուտքի առաջ ունի երեք անհավասար աստիճաններ, արտաքին սյուները վեցն են լայնության վրա, տասներեքը՝ երկարության։ Երկու շարքերով յոթ սյուները բաժանում են ինտերիերը երեք միջանցքների։ Տաճարի բնօրինակ տեսքը շատ նման է Պերտում գտնվող Հերայի երկրորդ տաճարին, որն այսօր ավերված է։

Տաճարտը փորագրված է տրիգլիֆներով և մետոփներով, ճակտոնը զարդարված էր «Խիստ ոճի»քանդակներով։ Ըստ հին հույն գրող, աշխարհագիր Պավսանիասի, տաճարի բարձրությունը մինչև 70 մետր բարձրություն (20.7 մ) էր, լայնությունը ՝ 95 ոտնաչափ (29.0 մ), իսկ երկարությունը՝ 230 ոտնաչափ (70.1 մ)[5]։ Այն արևելքից թեք հարթության վրա էր գտնվում։

Կառույցի հիմնական շինանյութը եղել է տեղական կրաքարը, որը գրավիչ չէր և ուներ վատ որակ։ Այդ պատճառով էլ այն պատեցին ավազի և ծեփի բարակ շերտով, մարմարի տեսք տալու՝ քանդակագործության ձևավորման համար։ Տաճարը ծածկված էր պենտիլական մարմարե կտրվածքով, սալիկների ձևով։ Մարմարը կտրված էր փոքր կտորներով, որպեսզի կիսաթափանցիկ լինեին, այնպես որ ամռան օրվա ընթացքում լույսը տարածվեր ներս (Լույսը համեմատելի էր 20 Վատտ լամպի հետ, որը կտարածվեր յուրաքանչյուր 1000 սալիկի միջով)[6]։

Տանիքի կատարից 102 ջրի շիթեր էին արձակվում կամ գոգավոր առյուծի գլխով անցքեր, որոնք նախատեսված էին պատերի ջրի մաքրման համար, սակայն կիրառելի էին միայն 39-ը։ Տանիքի կառուցման ոճը ցույց է տալիս, որ այն կառուցվել է հռոմեական ժամանակաշրջանում[7]։

Քանդակագործություն և զարդեր խմբագրել

 

Տաճարը ներկայացնում էր երկու վերնաճակատ՝ ճակտոն. Արևելյան ճակատը պատկերում է Պելոպսի և Օենոմուսի կառքերի մրցարշավը, իսկ արևմտյան ճակատը՝ Թեսևսի և Լապիտսի մարտը։ Ապոլլոնը պատկերված է արևմտյան ճակատում, մատնացույց անելով մարդկային կողմը ՝ նշելով իր բարեհաճութունը և տաճարի հյուսիսային կողմը։ Պավսանիասն իր «Հունաստանի նկարագրության» մեջ նշում է, որ արևելյան վերնաճակատի քանդակը ստեղծվել է Պաոնիոսի կողմից, իսկ արևմտյան կողմի քանդակի հեղինակն է Ալկամենեսը։ Տաճարը զարդարում են նաև Հերակլեսի տասներկու սխրագործությունները։

Զևսի արձան խմբագրել

Հույների գերագույն աստված Զևսի արձանը Խրիսոէլեֆանտինային քանդակագործության վառ օրինակներից մեկն է։ Այն գտնվում է օլիմպիակն խաղերի հայրենիք Օլիմպիա քաղաքի Զևսի տաճարում։ Արձանը համարվում է Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Կերտվել է մ.թ.ա. 5-րդ դարում 450 թվականին մեծանուն քանդակագործ Ֆիդիասի կողմից։ Արձանի բարձրությունը մոտավորապես տասներեք մետր էր ։ Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը ` ի նշան ահեղ աստծու խաղաղասիրության։ Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը` ոսկուց։ Աստվածը նստած էր գահի վրա՝ զարդարված թանկարժեք քարերով, աջ ձեռքում Նիկի աստվածուհու արձանն էր, իսկ ձախ ձեռքում՝ արծիվով գավազանը։ Զևսի արձանը կործանվել է մեր թվարկության 5-րդ դարում։ Այն այրվել է։

Ֆիլմում խմբագրել

1997 թվականի Ուոլթ Դիսնեյի Հերկուլես մուլտֆիլմում նկարագրվում է Զևսի տաճարը, քանի որ այն միակ հաղորդակցության միջոցն է, որ Հերկուեսն ունի իր հոր հետ, մինչդեռ ինքը մահկանացու է։ Զևսը հաղորդակցվում է տաճարի ներսում գտնվող արձանի հետ, տիրապետելով այն։ Մուլտֆիլմի հետագա դրվագներում նա օգտագործում է այս կարողությունը՝ օգտագործելով արձանը, այցելում է Աթենքին կից այլ քաղաքներ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://odysseus.culture.gr/h/2/eh251.jsp?obj_id=500
  2. Temple of Zeus at Archaeopaedia, Stanford University
  3. «(Hellenic Ministry of Culture: The sanctuary site at Olympia, including the Temple of Zeus». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  4. Preceding the Temple of Zeus in the temenos at Olympia were the Iarchaic structures: "the temple of Hohepa, the Prytaneion, the Bouleuterion, the treasuries and the first stadium." Արխիվացված 2010-03-09 Wayback Machine
  5. Pausanias. Description of Greece, 5.10.3 via Perseus Digital Library
  6. Patay-Horváth, András (2015). New Approaches to the Temple of Zeus at Olympia: Proceedings of the First Olympia-Seminar, 8th-10th May, 2014. Cambridge Scholars Publishing. ISBN 978-1-4438-8191-3.
  7. Frazer, James George. 1913. Pausanias's Description of Greece 3. 3. London: Macmillan. p. 496. OCLC 263716831