Զևսի արձան, հույների գերագույն աստված Զևսի արձանը օլիմպիական խաղերի հայրենիք Օլիմպիա քաղաքի Զևսի տաճարում։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։

Կերտվել է մ.թ.ա.433 թ. մեծանուն քանդակագործ Ֆիդիասի կողմից։ Արձանի բարձրությունը տասնչորս մետր էր։ Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը՝ ի նշան ահեղ աստծու խաղաղասիրության։ Աջ ձեռքին կանգնած էր հաղթանակի աստվածուհի Նիկեն, ով նրա մշտական ուղեկիցն էր, ձախ ձեռքին գայիսոնն էր, որի վրա կանգնած էր արծիվը, ինչը խորհրդանշում էր նրա հզորությունը։ Աջ կողքին կանգնած էին 3 աստվածուհի քույրերը՝ Եվփռոսինեն, Թալիան, Ագլայիան, ովքեր Զևսի և Եվրինոմեի դուստրերն էին։ Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը՝ ոսկուց։ Զևսի արձանը կործանվել է մեր թվարկության 394 թ։ Նրա որոշ մասեր փրկվել են ու տեղափոխվել Կոստանդնուպոլիս։