«Զրո ժամ» (անգլ.՝ Towards Zero, բառացի թարգմանությունը՝ «Զրոյի ուղղությամբ»), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է Dodd, Mead and Company հրատարակչության կողմից 1944 թվականի հունիսին ԱՄՆ-ում, ինչպես նաև Collins Crime Club հրատարակչության կողմից նույն թվականի հուլիսին Մեծ Բրիտանիայում։ Այն Ագաթա Քրիստիի վերջին վեպն է Սուպերինտենդանտ Բաթլի մասին ստեղծագործությունների շարքից։

Զրո ժամ
անգլ.՝ Towards Zero
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Ձևվեպ
ՀեղինակԱգաթա Քրիստի
Երկիր ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունDodd, Mead & Co
Հրատարակվել էհունիս 1944
ՆախորդՇարժվող մատը
ՀաջորդAbsent in the Spring? և Մահը վերջում է գալիս

Սյուժե խմբագրել

Տարեց և հումորի զգացումից զուրկ Լեդի Տրեսիլիան իր Գալզ Փոյնթ կալվածք է հրավիրում հյուրերի՝ անցկացնելու ամառը։ Հրավիրյալների թվում են հայտնի թենիսիստ Նևիլ Ստրենջն իր երկրորդ կնոջ հետ։ Այդ նույն ժամանակ կալվածքում հյուրընկալվել է նաև Նևիլի առաջին կինը։ Նման հարևանության պատճառով շատ անհարմար իրավիճակներ են առաջանում, բայց իրական խնդիրներն սկսվում են այն ժամանակ, երբ Լեդի Տրեսիլիային սպանում են քնած ժամանակ։ Սուպերինտենդանտ Բաթլը, որն այցելում է իր զարմիկին՝ տեսուչ Լիչին, սկսում է հետաքննություն։

Կերպարներ խմբագրել

  • Լեդի Տրեսիլիան – տանտիրուհի
  • Մերի Օլդին – նրա ուղեկիցը
  • Նևիլ Ստրենջ – գեղեցիկ թենիսիստ
  • Քեյ Սթրենջ – նրա երկրորդ կինը
  • Օդրի Սթրենջ – նրա առաջին կինը
  • Էդվարդ Լատիմեր – Քեյի ընկերը
  • Թոմաս Ռոյդ – Օդրիի հեռավոր ազգականը
  • Պարոն Տրիվզ – Լեդի Տրեսիլիայի հավատարմատար
  • Տեսուչ Ջեյմս Լիչ – Բաթլի զարմիկը
  • Բատլ Սուպերինտենդանտ – հետաքննություն է վարում Ջեյմս Լիչի հետ

Էկրանավորումներ և բեմադրություններ խմբագրել

  • 1956 թվական – Ագաթա Քրիստին վեպը վերածել է պիեսի թատերական ներկայացման համար։
  • 1995 թվական – վեպի հիման վրա նկարահանվել է «Անմեղ սուտ» կինոֆիլմը։ Սյուժեն, կերպարների անունները և այլ մանրամասներ զգալիորեն փոխվել են, և Ագաթա Քրիստիի ժառանգների որոշմամբ նրա անունը հանվել է լուսագրերից[1]։
  • 2007 թվական – վեպի հիման վրա նկարահանվել է բրիտանական «Միսս Մարփլ» սերիալի դրվագներից մեկը, որտեղ գլխավոր դերը խաղացել է Ջերալդին Մաքյուենը։
  • 2007 թվական – թողարկվել է վեպի ֆրանսիական էկրանավորումը՝ «Զրո ժամ» (ֆր.՝ L'Heure zéro)[2]։

Ծանոթգրություն խմբագրել

  1. «Innocent Lies (1995)» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  2. «L'heure zéro (2007)» (անգլերեն). IMDb. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.