Զվոնիմիր Վուկիչ

սերբ ֆուտբոլիստ

Զվոնիմիր Վուկիչ (սերբ.՝ Звонимир Вукић / Zvonimir Vukić, հուլիսի 19, 1979(1979-07-19)[1][2][3], Զրենյանին, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Զվոնիմիր Վուկիչ
Zvonimir Vukić
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1979(1979-07-19)[1][2][3] (44 տարեկան)
Ծննդավայր Զրենյանին, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 182 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Հարավսլավիա Պրոլետեր (Զրենյանին)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995-1996 Հարավսլավիա Բեգեժ 28 (6)
1996-1998 Հարավսլավիա Պրելետեր (Զրենյանին) 35 (3)
1998-1999 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ Բ 40 (4)
2000-2003 Հարավսլավիա Պարտիզան (Բելգրադ) 86 (44)
2003-2008 Ուկրաինա Շախտյոր (Դոնեցկ) 73 (12)
2005  Անգլիա Պորտսմուտ 9 (1)
2006  Սերբիա և Չեռնոգորիա Պարտիզան (Բելգրադ) 3 (1)
2008-2009 Ռուսաստան Մոսկվա 27 (5)
2011-2012 Սերբիա Պարտիզան (Բելգրադ) 44 (16)
2013-2014 Հունաստան ՊԱՕԿ 35 (12)
2014 Հունաստան Վերիա 3 (0
Ազգային հավաքական
1998-1999 Հարավսլավիա Հարավսլավիա 2 (0)
2003-2006 Սերբիա Սերբիա և Չեռնոգորիա 26 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կայրերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ մակարդակում Զվոնիմիր Վուկիչի առաջին ակումբը դարձել է «Բեգիեն» Ժիտիշտե քաղաքից։ Թիմը խաղում էր Սերբիայի չորրորդ լիգայում։ Վուկիչը թիմում անցկացրել է 28 խաղ և խփել 6 գոլ։ 1996 թվականին տեղափոխվել է իր հայրենի Զրենյանին քաղաքի «Պրոլետեր» ակումբ , որի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան և 35 խաղում խփել 3 գոլ։ Շուտով ֆուտբոլիստի վրա ուշադրություն դարձրին որոշ եվրոպական ակումբներ, որոնցից են՝ սերբական «Պարտիզանը» և «Ցրվենա Զվեզդան» և գերմանական «Արմինիան» Բիելֆելդից։ «Արմինիայի» հետ նա նույնիսկ մարզումներ է անցկացրել և պատրաստվում էր պայմանագիր կնքել։

Սակայն Վուկիչը պայմանագիր է ստորագրել «Ատլետիկո Մադրիդի» հետ։ Վուկիչը կարծում էր, որ կխաղա հիմնական կազմում, բայց խաղում է երիտասարդական թիմում։ Այս հարցը քննարկվել է ՖԻՖԱ-ում և ՈՒԵՖԱ-ում և արբիտրաժային հանձնաժողովը հաստատել է, որ ակումբը ճիշտ է։

1999/00 մրցաշրջանին Վուկիչը պատրաստվել է «Ատլետիկոյի» հիմնական կազմի հետ միասին։ Ընկերական հանդիպումներից մեկում նա վնասվածք է ստացել, որից հետո մի քանի ամիս չի խաղացել։ «Ատլետիկո Բ»-ի կազմում Վուկիչն անցկացրել է ընդհանուր առմամբ 40 խաղ և խփել 4 գոլ։

«Պարտիզան» խմբագրել

2000 թվականի հունվարին տեղափոխվել է Բելգրադի «Պարտիզան», թեև կարող էր տեղափոխվել «Պարտիզանի» հավերժ հակառակորդ «Ցրվենա Զվեզդա»։

«Շախտյոր» (Դոնեցկ) խմբագրել

2003 թվականին հունիսին Զվոնիմիր Վուկիչ, ստորագրելով հինգ տարվա պայմանագիր, տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյոր»։ Ակումբը վճարել է 4,27 մլն եվրո[4]։ Ուկրաինայի առաջնությունում իր նորամուտը կատարել է 1-ին տուրում 2003 թվականի հուլիսի 12-ին Զապորոժիեի «Մետալուրգի» դեմ խաղում (0։ 3)[5], Վուկիչը խաղն սկսել է թիմի հիմնական կազմում, հանդիպման 24-րդ րոպեին գրավել է Անդրեյ Գլուշչենկոյի պաշտպանած դարպասը, 70 րոպե անց նա հեռացել է դաշտից Ադրիան Պուկանիչի փոխարեն։

«Ուկրաինական ֆուտբոլ» թերթի անկացրած հարցումների համաձայն՝ 2003 թվականի Ուկրաինայի առաջնության լավագույն լեգեոներների ցանկում Վուկիչն զբաղեցրել է երրորդ տեղը[6] իսկ «Команда» թերթի վարկածով՝ Վուկիչն զբաղեցրել է 5-րդ տեղը առաջնության լավագույն ֆուտբոլիստների ցանկում[7]։

2005 թվականին հուլիսին Վուկիչը ներկայացվել է տրանսֆերի, սակայն Վիկտոր Պրոկոպենկոն ասել էր, թե պարտադիր չէ, որ նա հեռանա ակումբից[8]։ Ավելի ուշ տեղեկություններ են հայտնվել, որ Վուկիչը կարող է վարձավճարով տեղափոխվել Իսպանիայի «Կադիս» գնման իրավունքով[9]։ Շուտով «Շախտյորը» մերժել է գնել «Կադիսին»՝ սպասելով ավելի լավ առաջարկի․ «Կադիսը» առաջարկել էր կես միլիոն ֆունտ[10]։ 2005 թվականին օգոստոսի 25-ին կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի՝ «Ինտերնացիոնալե» ակումբի դեմ խաղից հետո, որին Վուկիչը չի մասնակցել, Միրչա Լուչեսկուն հայտարարել էր, որ Զվոնիմիրը կհեռանա թիմից[11]։

«Պորտսմուտ» և «Պարտիզան» (վարձավճարով) խմբագրել

2005 թվականի օգոստոսի վերջին Զվոնիմիր Վուկիչը վարձավճարային հիմունքներով մեկ տարով տեղափոխվել է անգլիական «Պորտսմուտ»։ «Շախտյորի» մարզական տնօրեն Վիկտոր Պրոկոպենկոն այդ մասին ասել է, թե քանի որ Վուկիչը խաղում է Սերբիա և Չեռնոգորիայի ազգային հավաքականում, որը կարող է մասնակցել 2006 թվականի աշխարհի առաջնությանը, իսկ ֆուտբոլիստը հազվադեպ է ընդգրկվում «Շախտյորի» հիմնական կազմում, որոշվել է նրան վարձավճարով ուղարկել այլ ակումբ՝ խաղային պրակտիկա ստանալու համար[12]։

Անգլիայի Պրեմիեր լիգայում իր նորամուտը կատարել է 2005 թվականի սեպտեմբերի 10-ին՝ խաղալով «Էվերթոն» ի դեմ (0։ 1)։ Վուկիչը դաշտ է դուրս եկել հանդիպման 72-րդ րոպեին՝ փոխարինելով Լորան Ռոբերի փոխարեն․ 85-րդ րոպեին նա լավ է իրացրել տուգանայինը, սակայն չի կարողացել գրավել Նայջել Մարտինի պաշտպանած դարպասը[13]։

«Մոսկվա» խմբագրել

«Մոսկվա» ակումբում Զվոնիմիր Վուկիչը խաղացել է երկու մրցաշրջան՝ 2008 և 2009։ 27 խաղերի ընթացքում աչքի է ընկել 5 անգամ։

Վերադարձ «Պարտիզան» խմբագրել

2011 թվականին հունվարի 31-ին Զվոնիմիր Վուկիչը մեկամյա պայմանագիր է ստորագրել «սևասպիտակների» հետ։ 2012 թվականի հունվարի 9-ին պայմանագրի ժամկետը երկարացվել է[14]։

Հավաքական խմբագրել

2004 թվականին Վուկիչն ընդգրկվել է Սերբիա և Չեռնոգորիայի տասը լավագույն ֆուտբոլիստների ցանկում, որ կազմել էր «Спортски журнал» ամսագիրը[15]։

2005 թվականին օգոստոսին հավաքականի կազմում մասնակցել է Վալերի Լոբանովսկու հիշատակին նվիրված մրցաշարին։ Կիսաեզրափակչում Սերբիա և Չեռնոգորիան պարտվել է Լեհաստանին (3։2)[16], իսկ երրորդ տեղի համար պայքարում զիջել է Ուկրաինային (2:1)[17]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Սերբիա և Չեռնոգորիայի չեմպիոն (2) – 2001/02, 2002/03
  • Հարավսլավիայի առաջնության արծաթե մեդալակիր (1) – 2000/01
  • Հարավսլավիայի գավաթակիր (1) – 2000/01
  • Ուկրաինայի չեմպիոն (2) – 2004/05, 2007/08
  • Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր (2) – 2003/04, 2006/07
  • Ուկրաինայի գավաթի խաղարկության հաղթող (2) – 2003/04, 2007/08
  • Ուկրաինայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (2) – 2004/05, 2006/07
  • Ուկրիանայի սուպերգավաթակիր (1) – 2005
  • Սերբիայի չեմպիոն (2) – 2010/11, 2011/12
  • Սերբիայի գավաթակիր (1) – 2010/11

Անձնական խմբագրել

  • Սերբիա և Չեռնոգորիայի առաջնության լավագույն ռմբարկու (1) – 2002/03

Անձնական կյանք խմբագրել

2004 թվականին դեկտեմբերին Մալդիվներում հանգստանալու ժամանակ Զվոնիիր Վուկիչը հազիվ է փրկվել Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ[18]։ 2005 թվականին ամռանը Զվոնիմիրն ամուսնացել է[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «За Вукича «Шахтёр» заплатил 4,27 миллиона евро» (ռուսերեն). UA-Футбол. 08.06.2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 07.11.2010-ին.
  5. «Протокол матча» (ռուսերեն). Украинский футбол от Дмитрия Трощия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 07.11.2010-ին.
  6. «Валентин Белькевич — лучший легионер» (ռուսերեն). UA-Футбол. 19.12.2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 07.11.2010-ին.
  7. «Белькевич лучший в 2003 году!» (ռուսերեն). UA-Футбол. 31.12.2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 07.11.2010-ին.
  8. ««Шахтёр» выставил на трансфер восемь игроков» (ռուսերեն). UA-Футбол. 22.07.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 07.11.2010-ին.
  9. «Вукичем интересуется «Кадис»» (ռուսերեն). Террикон. 12.08.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 07.11.2010-ին.
  10. ««Кадис» предложил за Вукича всего полмиллиона фунтов» (ռուսերեն). Террикон. 16.08.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 07.11.2010-ին.
  11. «Лига чемпионов. «Интер» - «Шахтёр». Послематчевая пресс-конференция» (ռուսերեն). UA-Футбол. 25.08.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 07.11.2010-ին.
  12. «Вукич и Плетикоса в аренде на год, Бэркэуан — на осень» (ռուսերեն). Террикон. 31.08.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 07.11.2010-ին.
  13. «Вукич дебютирует в Премьер-лиге» (ռուսերեն). Террикон. 12.09.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 07.11.2010-ին.
  14. «Вукич продлил "партизанский" контракт». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  15. «Гавранчич и Вукич вошли в десятку лучших футболистов Сербии и Черногории 2004 года» (ռուսերեն). UA-Футбол. 06.02.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 07.11.2010-ին.
  16. «Турнир памяти Лобановского. Полуфинал. Польша — Сербия и Черногория (3:2). Один против троих» (ռուսերեն). UA-Футбол. 16.08.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 07.11.2010-ին.
  17. «Турнир памяти Лобановского. Украина — Сербия и Черногория. Текстовая трансляция» (ռուսերեն). UA-Футбол. 17.08.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 07.11.2010-ին.
  18. «Вукича едва не смыло на Мальдивах» (ռուսերեն). UA-Футбол. 31.12.2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 07.11.2010-ին.
  19. «Вукич женился, Толга прибыл» (ռուսերեն). Террикон. 01.07.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 07.11.2010-ին.

Արտաքին հղումներ խմբագրել