«Ծիծաղելի պչրուհիներ» (ֆր.՝ Les Précieuses ridicules), Մոլիերի կատակերգություններից, որն առաջին անգամ բեմադրվել է 1659 թվականի նոյեմբերի 18-ին փարիզյան Պտի-Բուրբոն թատրոնում։

Ծիծաղելի պչրուհիներ
ՀեղինակՄոլիեր
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրկատակերգություն և երգիծանք
ԹեմաՆրբակերտ գրականություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1659
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1659
 Les Précieuses ridicules Վիքիպահեստում

«Ծիծաղելի պչրուհիներ»-ը Մոլիերի առաջին տպագրված կատակերգությունն է։ Մոլիերը չէր ցանկանում հրատարակել իր թատերգությունը, բայց ստիպված էր դա անել, որպեսզի առաջ ընկներ Ժ․ Ռիբայից, ով գողացել էր նրա ստեղծագործությունը և ցանկանում էր հրատարակել առանց հեղինակի իմացության։

Կերպարներ և դրանց առաջին մարմնավորումներ խմբագրել

  • Լագրանժ (Շարլ Վարլե) և Դյու-կրուազի (Ֆիլիբեր Գասո), մերժված փեսացուներ
  • Գորժիբյուս, բուրժուա (Ֆրաունսա Բեդո)
  • Մադլոն, նրա դուստրը (Մադլենա Բեժար) և Կատո, նրա զարմիկը (տիկին Դեբրի), սեթևեթուհիներ
  • Մարոտա, նրանց աղախինը (Մարի Ռագնո)
  • Ալմանզոր, իրենց տղա ծառան (Էդմ Վիլկեն)
  • Մարկիզ դե Մասկարիլ, Լագրանժի սպասավորը (Մոլիեր)
  • Վիկոնտ դե Ժոդ, Դյու Կրուազի սպասավորը (Ժոբլե)
  • Երկու բեռնակիր
  • Հարևաններ և հարևանուհիներ
  • Երաժիշտներ
 
«Ծիծաղելի պչրուհիները»

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում Փարիզում, Գարժիբյուսների տան ներքևի հյուրասենյակում։

Դյու Կրուազան և Լանգրաժը վիրավորված էին Գարժիբյուսների տան, Մադլոնի և Կատոյի սառը ընդունելությունից։ Նրանք որոշում են դաս տալ քմահաճ աղջիկներին։

Աղջիկները ձգտում էին սեթևեթության։ Նրանք չէին ընդունում շփման ցանկացած ձև։ Տուն են գալիս մարկիզ դե Մասկարիլը և վիկոնտ դե Ժոդլեն։ Նրան գրավում են աղջիկներին խոսակցության սեթևեթական ձևով։ Նրանք պատմում են իրենց մասին իրականության ոչ մոտ պատմություններ, գովում են աղջիկների և իրենց հրաշքները։ Լանգրաժն ու Դյու-կրուազին անսպասելի մտնում են տուն։ Նրանք ձեռնափայտով հարվածելով պատժում են Մասկարիլին և Ժոդլեին, ովքեր պարզում, որ իրենց սպասավորներն էին։ Գարժիբյուսը բացատրում է իր արած հիմարությունների պատճառը․

վեպեր, բանաստեղծություններ, երգեր, սոնետներ և քառյակներ, գրողը ձեզ տանի։[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Мольер. Сочинения», М.- «Книжная палата», 2003, стр. 191; пер. П. П. Гнедича.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծիծաղելի պչրուհիներ» հոդվածին։