Զվարճալի պատմություններ (ֆիլմ, 1973)

«Զվարճալի պատմություններ» (ռուս.՝ «Весёлые истории»), խորհրդային մանկական ֆիլմ, որը նկարահանել են լիտվացի երեք ռեժիսորներ՝ Ստասիս Մոտեյունասը, Ալգիմանտաս Կունդյալիսը, Գիտիս Լուկշասը Նիկոլայ Նոսովի սցենարով[1]։

Զվարճալի պատմություններ
Երկիր ԽՍՀՄ
Թվական1973
Լեզուռուսերեն
Սցենարի հեղինակՆիկոլայ Նոսով

Սյուժե խմբագրել

Ֆիլմը բաղկացած է երեք նովելներից, որոնք սյուժեով թույլ կապ ունեն միմյանց հետ՝ բոլորն էլ նվիրված լինելով Խորհրդային Լիտվայում դպրոցականների կողմից մետաղի ջարդոնի հավաքման թեմային։ Նովելների հիմքում ընկած են Նիկոլայ Նոսովի «Եվ ես օգնում եմ» (1956), «Գենայի մասին» և «Հեռախոս» (1947) պատմվածքները։

«Անդադրումը» առաջին նովելը պատմում է պրոֆեսոր քիմիկոսի թոռնուհու մասին, որը տնից փախել է իր անցկացրած քիմիական անհաջող փորձից հետո։

«Պլուտիշկա» երկրորդ նովելը պատմում է դպրոցականի մասին, որը խաբում է ծնողներին և ուսուցչուհուն։

«Հեռախոս» երրորդ նովելի հերոսներն են երկու աշակերտ ընկերներ, որոնք մետաղի ջարդոնի հավաքման համար որպես մրցանակ ստացել են երկու մանկական լարային հեռախոսային սարք։

Դերերում խմբագրել

  • Դայվա – Դայվա Դաույոտիտե (Daiva Daujotytė)
  • Սիմաս Նարունաս – Ալեքսեյուս Դենիսովաս (Aleksejus Denisovas)
  • Միկաս Կիկուտիս – Արթուրաս Պրավիլոնիս (Arturas Pravilonis)
  • Գինտաս – Սերգեյուս Միխայլովաս (Sergejus Michailovas)
  • Գինտասի մայրը – Գրաժինա Բալանդիտե (Gražina Balandytė)
  • Գինտասի հայրը – Յոնաս Պակուլիս (Jonas Pakulis)
  • Ուսուցիչ – Էուգենիա Պլեշկիտե (Eugenija Pleškytė)
  • Պրոֆեսոր – Ստյապոնաս Կոսմաուսկաս (Steponas Kosmauskas)
  • Դպրոցի փողային նվագախմբի դիրիժոր – Գեդիմինաս Գիրդվայնիս (Gediminas Girdvainis)

Դրվագներում խմբագրել

  • Մետաղի ջարդոն հավաքող – Արթուրաս Վեգիս (Artūras Vegys)
  • Արաս – Արաս Լուկշաս (Aras Lukšas)
  • Դպրոցի տնօրեն – Լեոնարդաս Զելչյուս (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Նոսով
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Ստասիս Մոտեյունաս, Ալգիմանտաս Կունդյալիս, Գիտիս Լուկշաս
  • Գլխավոր օպերատոր՝ Ալգիմանտաս Մոցկուս
  • Նկարիչ՝ Անտանաս Շակալիս
  • Կոմպոզիտոր՝ Գեդրյուս Կուպրյավիչյուս
  • Հնչյունային օպերատոր՝ Պետրաս Լիպեյկա
  • Կոստյումների նկարիչ՝ Գրաժինա Ռամեյկայտե
  • Մոնտաժող՝ Ա. Գրուոդենե

Հերուստացուցադրումներ խմբագրել

ԽՍՀՄ-ում մինչև 1991 թվականը ֆիլմը բազմիցս ցուցադրվել է կենտրոնական հեռուստատեսությամբ։ Հետխորհրդային շրջանում ֆիլմը ցուցադրվել է «Նոստալգիա» հեռուստաալիքով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել