Զուգահեռանիստ, բազմանիստ, որի մակերևույթի բոլոր բազմանկյուններ, որոնց նիստերը զուգահեռագծեր են։ Յուրաքանչյուր զուգահեռանիստ ունի 6 նիստ։ Նկարում դիտարկենք, օրինակ՝ և նիստերը։ Դրանք չունեն ընդհանուր գագաթ (չունեն նաև ընդհանուր կող) և կոչվում են հանդիպակաց նիստեր։ Հանդիպակաց նիստերից երկուսը, օրինակ՝ –ն և –ը, կոչվում են զուգահեռանիստի հիմքեր, իսկ մյուսները կողմնային նիստեր։ Զուգահեռանիստն ունի չորս կողմնային նիստ։ Զուգահեռանիստն ունի 12 կող, յուրաքանչյուր կողը միաժամանակ գտնվում է երկու նիստերի վրա։ Զուգահեռանիստի յուրաքանչյուր գագաթ միաժամանակ գագաթ է նրա երեք նիստերի համար։ Զուգահեռանիստն ունի 8 գագաթ։ Զուգահեռանիստի գագաթները կոչվում են հանդիպակաց, եթե դրանք չեն գտնվում նույն նիստի վրա։ Այդպիսի գագաթ են –ն և –ը, –ն և –ը, –ն և –ը, –ն և –ը։

Զուգահեռանիստ

Հատկություններ խմբագրել

  • Զուգահեռանիստի նիստերը, որոնք ունեն ընդհանուր կող, կոչվում են կից նիստեր, իսկ ընդհանուր կող չունեցողները՝ հանդիպակաց նիստեր։
  • Զուգահեռանիստի հանդիպակաց նիստերը զուգահեռ են և հավասար։
  • Զուգահեռանիստի անկյունագծերը հատվում եմ մի կետում և այդ կետով կիսվում են։

Ուղղանկյունանիստ խմբագրել

 
Ուղղանկյունանիստ ( հիմքերը ուղղանկյուններ են )
  • Ուղիղ զուգահեռանիստ է կոչվում այն զուգահեռանիստը, որի կողմնային կողերը ուղղահայաց են հիմքերին։
  • Ուղիղ զուգահեռանիստը կոչվում է ուղղանկյունանիստ, եթե նրա հիմքերը ուղղանկյուններ են։
  • Ուղղանկյունանիստի անկյունագծերը հավասար են։
  • Ուղղանկյունանիստի ընդհանուր գագաթ ունեցող երեք կողերի երկարությունները կոչվում են ուղղանկյունանիստի չափումներ
  • Ուղղանկյունանիստի անկյունագծի քառակուսին հավասար է նրա երեք չափումների քառակուսիների գումարին։  
  • Ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է նրա հիմքի պարագծի և բարձրության արտադրյալին։  
  • Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է կողմնային մակերևույթի մակերեսի և հիմքերի մակերեսների գումարին։  
  • Ուղղանկյունանիստի ծավալը հավասար է նրա երեք չափումների արտադրյալին։  [1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երկրաչափության 8-րդ դասարանի դասագիրք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 713