Զորրոն (իսպ.՝ Zorro (աղվես[1]) կամ Սինյոր Զորրո, իսպ.՝ Señor Zorro) կամ Դոն Դիեգո Դե Լա Վեգան հորինված կերպար է՝ ստեղծված գրող Ջոնսթոն Մաքքալիի կողմից։

Զորրո
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, կինոհերոս, հեռուստատեսային կերպար, անիմացիոն կերպար և fictional vigilante?
ՀեղինակՋոնսթոն Մաքքալի
Ներկայացված էԿապիստրանոյի անեծք և Զորոյի պատմությունները
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ և  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԵրեխաներElena de la Vega?
Մասնագիտությունբարձրաշխարհիկ հեղինակություն, թրավոր, իրավապաշտպան, outlaw և վիգիլանտիզմ
Դերը կատարել ենԴուգլաս Ֆերբենքս, Guy Williams?, Ալեն Դելոն, Էնթոնի Հոփքինս, Անտոնիո Բանդերաս, Թայրոն Փաուեր կրտսեր, Duncan Regehr?, Ջորջ Հեմիլթոն, Ֆրենկ Լանջելա, Henry Darrow?, Richard Gutierrez?, Պիեռ Բրիս, Sean Flynn?, Gordon Scott?, Rodolfo de Anda?, Միգել Բեռնարդեու և Ժան Դյուժարդեն
Կայքzorro.com(անգլ.)
 Zorro Վիքիպահեստում

Զորրոյի կերպարը խմբագրել

Կերպարը առաջին անգամ հայտնվում է «Կապիստրանոյի անեծքը» արկածային վեպում, որը հրատարակվում է All Story Weekly ամսագրում 1919 թվականին։ Դոն Դիեգոն ազնվական ծագում ունեցող իսպանացի էր, որը բնակվում էր Իսպանական թագավորության գաղութ համարվող Կալիֆորնիայում և պաշտպանում էր բնակչությանը կոռումպացված տեղական իշխանավորներից։ Զորրոն ի սկզբանե արդարության մարտիկի կերպար էր։ Նա կրում էր սև թիկնոց, սոմբրերո, դիմակ, որը ամբողջությամբ ծածկում էր նրա դեմքը, իսկ որպես զենք նա օգտագործում էր ինչպես սուսերը, որով նա գրում էր հանրահայտ Z տառը, այնպես էլ ատրճանակ։ Զորրոյի կերպարը հաճախ ասոցացվում է Ռոբին Հուդի կերպարի հետ։

Զորրոն ֆիլմերում խմբագրել

Զորրոյի՝ մեզ ավելի հայտնի կերպարը ստեղծվել է համր կինոյի վարպետ Դուգլաս Ֆերբենքսի կողմից, երբ 1920 թվականին էկրան բարձրացավ «Զորրոյի նշանը» ֆիլմը։ Այս ֆիլմը այնքան ոգեշնչեց Մակքալիին, որ նա գրեց ևս մի քանի տասնյակ նովելներ Զորրոյի մասին։ Զորրոյի խարիզմատիկ կերպարի շուրջ ստեղծվել են տարբեր ժանրերի ավելի քան 40 ֆիլմեր։ Զորրոյի կերպարը ոգեշնչել է այնպիսի աստղերի, ինչպիսիք են Թայրոն Փաուերը («Զորրոյի նշանը»), Անտոնիո Բանդերասը («Զորրոյի դիմակը», «Զորրոյի լեգենդը»), Ալեն Դելոնը («Զորրո») և այլք։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորո» հոդվածին։