Զորնդորֆի ճակատամարտը տեղի է ունեցել 1758 թվականի օգոստոսի 25-ին Յոթնամյա պատերազմի ընթացքում։ Բախումը տեղի ունեցել Վիլյամ Ֆերմորի հրամանատարությամբ ռուսական զորքի և Ֆրիդրիխ II-ի հրամանատարությամբ պրուսական բանակի միջև։ Ճակատամարտը մարտավարականորեն վերջնական չէր, և երկու բանակներն էլ իրենց հողերն էին պահում և պահանջում էին հաղթանակ[12]։ Ճակատամարտի վայրը պրուսական Զորնդորֆ գյուղն էր (այժմ ՝ Սարբինովո, Լեհաստան

Զորնդորֆի ճակատամարտ
Յոթնամյա պատերազմ

Ֆրիդրիխ II-ը Զորնդորֆի ճակատամարտում
Թվական 1758 թվականի օգոստոսի 25
Վայր Զորնդորֆ, Բրադենբուրգի մարկգրաֆություն (ներկայումս Սարբինովո, Լեհաստան)
Արդյունք Ոչ վերջնական[1][2][3][4][5][6][7]
Հակառակորդներ
Պրուսիայի թագավորություն Պրուսիա Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հրամանատարներ
Ֆրիդրիխ II Վիլյամ Ֆերմոր
Կողմերի ուժեր
36000 զորք

167 հրանոթներ[8]

43500 զորք

210 հրանոթներ[8]

Ռազմական կորուստներ
11390-12800

3680 սպանված 7710 վիրավորված կամ անհայտ կորած[9][10] 26 հրանոթ[11]

16,000[12]

Պրուսական աղբյուրներ։ 18,000–22,000[9][12]
103 հրանոթներ (ռուսական աղբյորները հհիշատակում են միայն 30-ը)[6]
27 դրոշներ[13]

Յոթնամյա պատերազմ խմբագրել

Չնայած Յոթնամյա պատերազմը գլոբալ կոնֆլիկտ էր, այն հատկապես բուռն էր եվրոպական ռազմաճակատում հիմնված Ավստրիայի ժառանգության պատերազմի (1740–1748) վրա։ 1748 թվականի Ախելի հաշտությամբ Ֆրիդրիխ Մեծին անցավ Սիլեզիա վաճառաշահ մարզը, որը Առաջին և Երկրորդ Սիլեզիական պատերազմների հետևանքն է։ Ավստրիայի կայսրուհի Մարիա Թերեզան ստորագրեց պայմանագիրը, որպեսզի ժամանակ շահի՝ իր ռազմական ուժերը վերակառուցելու և նոր դաշինքներ ստեղծելու համար։ Նա նպատակ ուներ վերստին գահ բարձրանալ Սրբազան Հռոմեական կայսրությունում, ինչպես նաև Սիլեզիայի նահանգում[14]։ 1754 թվականին Հյուսիսային Ամերիկայում Բրիտանիայի հետ լարվածության սրումը Ֆրանսիային հնարավորություն տվեց խզել Ատլանտյան առևտրի բրիտանական գերիշխանությունը։ Տեսնելով իր կորցրած տարածքները վերականգնելու և Պրուսիայի հզորացող ուժը սահմանափակելու հնարավորությունը՝ Ավստրիան մի կողմ դրեց Ֆրանսիայի հետ հին մրցակցությունը՝ նոր կոալիցիա կազմելու համար։ Այս շրջադարձային իրադարձություններից հետո Բրիտանիան դաշինք կնքեց Պրուսիայի թագավորության հետ։ Այս դաշինքը կազմեց ոչ միայն բրիտանական թագավորի տարածքները պահվող անձնական միության մեջ։ Այս քաղաքական տեղաշարժերը հայտնի են որպես դիվանագիտական հեղափոխություն[15][16][17]։

Պատերազմի սկզբում Ֆրեդերիկն ուներ Եվրոպայում ամենալավ զինված ուժերից մեկը[18]։ 1757 թվականի վերջին պատերազմի ընթացքը հաջող էր Պրուսիայի համար և վատ էր ընթանում Ավստրիայի համար։ Պրուսիան հիանալի հաղթանակների էր հասել Ռոսբախում և Լյութենում, և վերանվաճեց Սիլեզիայի հատվածները, որոնք Ավստրիան գրավել էր[19]։ Պրուսացիները այնուհետև շարժվեցին հարավ` դեպի ավստրիական Մորավիա։ 1758 թվականի ապրիլին Պրուսիան և Բրիտանիան կնքեցին անգլո-պրուսական կոնվենցիան, որով բրիտանացիները պարտավորվեցին Ֆրիդրիխին վճարել տարեկան 670,000 ֆունտ ստեռլինգ։ Բրիտանիան նաև ուղարկեց 7000–9,000 զորք՝ Ֆրիդրիխի աներորդուն`Բրունսվիկ-Վոլֆենբյուտելի դուքս Ֆերդինանդի զորքն ամրապնդելու համար։ Ֆերդինանդը վտարեց ֆրանսիացիներին Հանովերից և Վեստֆալիայից և 1758 թվականի մարտին կրկին գրավեց Էմդենի նավահանգիստը։ Նա անցավ Հռենոսը՝ պատճառելով ընդհանուր տագնապ Ֆրանսիայում։ Չնայած Ֆերդինանդի՝ Կրեֆելդի ճակատամարտում ֆրանսիացիների նկատմամբ տարած հաղթանակին և Դյուսելդորֆի կարճատև գրավմանը, ֆրանսիական ավելի մեծ ուժերի հաջող հակահարձակումը նրան պահանջում էր նահանջել Հռենոսից[20][21]։

Կոլինի ճակատամարտից հետո՝ 1757 թվականի ամռանը, պրուսացիները դուրս մղվել Բոհեմիայից, և աշնանը խելացիորեն անցկացվող արշավը, որի արդյունքումպրուսացիները պարտվեցին Բրեսլուի ճակատամարտում (22 նոյեմբերի 1757)։ Ավստրիայի կայսրուհի Մարիա Թերեզան կարծում էր, որ իր բախտը թեքվել է դեպի լավը։ Այնուամենայնիվ, իրավիճակը շուտով փոխվեց, երբ Ֆրիդրիխը պարտվեց, նախ՝ ֆրանսիացիներին Ռոսբախում, իսկ հետո՝ ավստրիացիներին Լյութենում։ 1758 թվականի օգոստոսին Ավստրիայի դաշնակից Ռուսաստանը ներխուժեց Արևելյան Պրուսիա։ 43 հազարանոց զորքը Վիլյամ Դերմորի առաջնորդությամբ 100 կմ էր հեռու Բեռլինից և պետք է միանար դաշտային մարշալ Դաունի գլխավորությամբ ավստրիական զորքին։ Թագավոր Ֆրիդրիխը հասկացավ, որ իր թշնամիների միացումը կնշանակի Բեռլինի անկումը և, որոշելով կանխել նրանց ծրագրերը, տեղափոխվեց Ռուսաստանի թիկունք։ Ֆերմորը, որը այն ժամանակ պաշարել էր Կոստրինը, այս զորաշարժի մասին իմացավ կազակներից։ Նա դադարեցրեց պաշարումը և զորքը տեղավորեց Զորնդորֆում՝ Կյուստրինից 10 կմ հարավ-արևելք։ Տորնովի ճակատամարտից մեկ ամիս հետո շվեդական բանակին պրուսականը հետ մղեց, որպեսզի չշարժվեն դեպի Բեռլին[22]։ Պրուսիայի թշնամիներից ոչ մեկը կարծես թե պատրաստ չէր վճռական քայլեր ձեռնարկել՝ Ֆրիդրիխին հետապնդելու համար[23]։

Մինչ Ֆերդինանդը ֆրանսիացիներին դիմադրում էր Ռեյնլանդում, Պրուսիան ստիպված էր եղել մրցել Շվեդիայի, Ռուսաստանի և Ավստրիայի հետ։ Մնում էր հավանականությունը, որ Պրուսիան կարող էր կորցնել Սիլեզիան ի օգուտ Ավստրիայի, Պոմերանիան`Շվեդիայի, Մագդեբուրգը` Սաքսոնիայի և Արևելյան Պրուսիան`Լեհաստան-Լիտվայի կամ Ռուսաստանի։ Պրուսիայի համար սա ամբողջովին մղձավանջային սցենար էր[24]։ 1758 թվականին Ֆրիդրիխն անհանգստացած էր արևելքից ռուսական առաջխաղացումով և ընդառաջ շարժվեց՝ դիմադրելու նրանց։ Օդրա գետի արևելքում պրուսական 35 հազարանոց բանակը ճակատամարտեց ռուսական 43 հազարանոց բանակի դեմ Զորնդորֆում 1758 թվականի օգոստոսի 25-ին[25]։

 
Ռազմադաշտը մարշալդների և հոսանքների բարորություն էր ՝ դժվարացնելով անցումը և մարտավարությունը:

Տեղանք խմբագրել

Զորնդորֆը տորֆի անապատում մի մեծ տարածք է։ 18-րդ դարի կեսերին շատ ճահճոտ էր։ Ի վերջո, պրուսացիները մշակեցին ամուր լայն ճանապարհ, բայց դա չէր էլ կարող երազել 1758 թվականին, երբ այն բնութագրվում էր ճահճային լողավազաններով։ 100 տարի անց Թոմաս Քարլայլը, ով ուսումնասիրել է հին գրառումների մի մասը, այդ ճահճուտները անվանել է «արտահոսքեր»՝ մոտավորապես 2-3 մղոն լայնությամբ։ Զորնդորֆը գտնվում է գրեթե անթափանցելի տեղանքում[26]։

Ճակատամարտ խմբագրել

 
Զորնդորֆի ճակատամարտը պատկերող իրատեսական նկար, Վոյցեխ Կոսակ, 1899 թվական

Օգոստոսի 25-ին Ֆրեդերիկի հետևակը հարձակվեց ռուսական «Դիտորդական կորպուսի» վրա, որը բաղկացած էր միայն երիտասարդ զորակոչիկներից։ Ռուսներին հաջողվել է պահել սեփականը, քանի դեռ նրանց դեմ հարվածել է Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Սեյդլիցի հանրահայտ հեծելազորը։ Ռուսական հեծելազորը բախվեց պրուսացիների հետ, բայց ուղղվեց և ստիպված էր փախչել դեպի ռուս հետևակայինների շարքերը, որոնք, փոշու ամպերի և հրացանի ծխով շփոթվելով, նրանց սխալմամբ պրուսացիներ համարեցին և հրետանային կրակ բացեցին։

Միևնույն ժամանակ Ֆրիդրիխի հետևակը հարձակվեց ռուսական բանակի ձախ թևի վրա։ Ֆրիդրիխը մտադրություն ուներ կրկնել Լյուտենի ճակատամարտում նրան հաղթանակ շնորհած շլացուցիչ կարգի գրոհը, բայց քանի որ ռուսական շարքերը չկարողացան նահանջել իրենց թիկունքում գտնվող ճահճերի պատճառով, և Ֆրիդրիխի բանակի ձախ թևը նույնպես չկարողացավ շրջափակել ռուսներին անբարենպաստ տեղանքի և հաջող ռուս դիմադրության պատճառով[27], ճակատամարտը անցավ նեղ մարտադաշտում հակառակորդների բանակների ծայրահեղ արյունալի, ճակատային բախման[28]։

Հետագա ճակատամարտի ընթացքում արագորեն երկու կողմերի սև վառոդը վերջացավ և ձեռնամուխ եղան դեմ առ դեմ պայքարի։ Երբ պրուսական գումարտակներից ոմանք հոգնելու նշաններ ցույց տվեցին, Ֆրիդրիխը ինքն էր նրանց հարձակման ենթարկում։ Ճակատամարտը ժամանակակիցները նկարագրում էին որպես 18-րդ դարում արյունալի։ Պրուսացի սպաներից մեկը հայտնել է, որ «ռուսների մարմինները շարքով ծածկում էին դաշտը, նրանք համբուրում էին իրենց թնդանոթները, մինչ նրանց մարմինները կտոր-կտոր էին անում մեր ձիերի սմբակներից, բայց նրանք դեռ չէին նահանջում»[29]։ Ճակատամարտից հետո Ֆրիդրիխը բացեիբաց հայտարարեց, որ «ռուսներին սպանելը ավելի հեշտ է, քան նրանց հաղթելը»[30]։

Հետևանք խմբագրել

 
Ճակատամարտում ռուսական զորքերի հրամանատար Վիլյամ Ֆերմորը

Պրուսացիները կորցրեցին 11.390 մարդ և միանգամից պնդեցին, որ ռուսների թիվը կազմում են 70,000 մարդ և ընդհանուր առմամբ կորցրել են 20,000-22,000 մարդ։ Երկու օր անց նրանք պնդեցին, որ հաղթել են 80 հազարանոց զորքի և սպանել են 26,000 ռուս զինվորի։ Ի վերջո, այս ուռճացված թիվը իր քրոջը ուղղված Ֆրիդրիխի նամակում հասնում է 30000-ի։ Իրական ռուսական կորուստները կազմում էին մոտ 16,000 մարդ, որը զգալի թիվ են կազմում[12]։ Ճակատամարտից առաջ Ֆրիդրիխը ռուսական բանակը համարեց ավելի թույլ, քան իր սեփականը, բայց այս ճակատամարտում ռուսներն ապացուցեցին իրենց կոշտ հակառակորդներ, իսկ Ֆրեդերիկը հիասթափված էր նրանց կոշտությունից[31]։ Ճակատամարտը համարեց ոչ վերջնական, քանի որ ոչ մի կողմը չհաջողվեց հաղթել և դուրս մղվել մարտադաշտից, և կարելի է համարել որպես հաղթանակ երկու կողմերի համար։

Ռուսները այլ ելք չունեին, քան լքեին տարածաշրջանը։ Պրուսացիները դեռ ունեին իրենց պաշարները, բայց հակառակ դեպքում կլինեին նույ իրավիճակում, ինչ ռուսները։ Այդուհանդերձ, Ֆրիդրիխն ավարտեց ճակատամարտը՝ պահելով իր տարածքը, իր շարժական մարտական ուժը։ Ռուսները վեճեր ունեցան նաև ավստրիացիների հետ։ Վիեննայի բանագնացը, որը գտնվել է Ռուսաստանի ճամբարում, կասկածներ է առաջացրել Ֆերմորի ունակությունների վրա։ Ֆերմորը պատասխանեց ավստրիացիների ունակությունների մասին զսպվածությամբ, որոնք իր օգնության համար նույնիսկ օժանդակ դիակ չեն ուղարկել։ Փոխարենը, ավստրիացիները պատրաստվում էին Սաքսոնիայի վրա հարձակվել և կռվել Ֆրիդրիխի արդեն թույլ բանակի դեմ։ Այդքան դանդաղ շարժվելով Հենրին և նրա բանակը՝ երկար ժամանակ անցավ երբ ավստրիացիները կարողացան հասնել այնտեղ, և այն ամենը, ինչին հաջողվեց հասնել Ֆրեդերիկի բացակայության ընթացքում, պրուսական փոքր ամրոցը և կայազորն էր՝ 1400 մարդ։ Նույնիսկ այդ սխրագործությունը համեստ էր, և այն ձեռք բերվեց Կայսերական (Reichsarmee) զորքերի կողմից, այլ ոչ թե ավստրիական[32]։

Կռիվներից հետո Ֆրեդերիկը հետ քաշեց իր հեծելազորը՝ կասեցնելով կազակների հետ նրանց անդադար և կործանարար փոխհրաձգությունը՝ դրանով իսկ թույլ տալով, որ ռուսական բանակը կրկին կապ հաստատի իրենց բեռնախցիկների վագոնների հետ։ Իր համար հաղթող համարելով՝ Ֆերմորը հաղթական նամակ է ուղարկել Սանկտ Պետերբուրգ, հավաքել իր զորքը և երթով շարժվել դեպի Լանդսբերգ՝ միանալու համար կոմս Պյոտր Ռումյանցևի զորքերի հետ[33]։ Ճակատամարտի մասին լուրը լսելուց հետո դաշնակից երեք մայրաքաղաքները՝ Սանկտ Պետերբուրգը, Վիեննան և Փարիզը, տոնեցին հաղթանակ[34]։ Երբ Ֆերմորը հեռացավ, Ֆրիդրիխը ցանկություն ուներ հայտարարելու այն նահանջի մասին, չնայած որ իրականում ռուսները չէին փախչում և երթով գնում էին կատարյալ կարգով՝ չանհանգստանալով մնացած պրուսական զորքից[12]։ Պրուսացիները հետևեցին նրանց, բայց ձեռնպահ մնացին ևս մեկ գրոհ իրականացնելուց։ Այս նահանջը խանգարեց ռուսներին հասնել իրենց ավստրիացի դաշնակիցներին և թույլ տվեց, որ Ֆրիդրիխը պատերազմը հայտարարի որպես իր հաղթանակ, տեսակետ, որը նույնպես տարածված է 19-րդ դարի պատմագրության մեջ, բայց պատմաբանները դեռ վիճարկում էին արդյունքը[11][35][36]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Christopher Duffy. Frederick the Great: A Military Life. Routledge, 5 October 2015. P. 275
  2. Jeremy Black. European Warfare, 1660–1815. Routledge, 2002. P. 66
  3. Christopher Duffy. Military Experience in the Age of Reason. Routledge, 2005. P. 242
  4. Franz A. J. Szabo. The Seven Years War in Europe: 1756–1763. Routledge. 2013. P. 167–168
  5. H. M. Scott. The Emergence of the Eastern Powers, 1756–1775. Cambridge University Press. 2001. P. 44
  6. 6,0 6,1 Hook A. Zorndorf 1758: Frederick Faces Holy Mother Russia. Osprey Publishing. 2003. p. 83
  7. Zabecki D. T., Germany at War: 400 Years of Military History. ABC-CLIO. 2014. P. 1525
  8. 8,0 8,1 Giles MacDonogh, Frederick The Great, pp. 275-276.
  9. 9,0 9,1 Füssel (2010), p. 46; Kunisch (2011), p. 391.
  10. Kunisch, Johannes (2011). Friedrich der Grosse. Der König und seine Zeit. Munich: Beck. էջ 391.
  11. 11,0 11,1 Franz Theodor Kugler, History of Frederick the great, from the Germ. by E.A. Moriarty, s.380–383.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Franz A.J. Szabo. The Seven Years War in Europe: 1756–1763. Routledge. 2013. p. 167
  13. Adolf Schottmueller, Die Schlacht bei Zorndorf: Eine Jubelschrift Mit 1 Schlachtplan, p. 67
  14. Peter H. Wilson, The Heart of Europe: A History of the Holy Roman Empire. Penguin, 2016, pp. 478–479.
  15. D.B. Horn, "The Diplomatic Revolution" in J.O. Lindsay, ed., The New Cambridge Modern History vol. 7, The Old Regime: 1713–63 (1957): pp 449–64.
  16. Jeremy Black, Essay and Reflection: On the 'Old System' and the Diplomatic Revolution' of the Eighteenth Century, International History Review (1990) 12:2 pp. 301–323.
  17. Jean Berenger, The Habsburg Empire 1700–1918, Routledge, 2014, pp. 80–98.
  18. Fred Anderson, Crucible of War: The Seven Years' War and the Fate of Empire in British North America, 1754–1766. Knopf Doubleday Publishing Group, 2007, p. 302.
  19. Robert Asprey, Frederick the Great: A Magnificent Enigma, Ticknor & Fields, 2007, pg. 43.
  20. Franz Szabo. The Seven Years War in Europe: 1756–1763, Routledge, 2013. pp. 179–82.
  21. Anderson, p. 301.
  22. Asprey, p. 500.
  23. Szabo, pp. 195–202.
  24. Brendan Simms, Europe: The Struggle for Supremacy, 1453–present. Basic Books, 2013, Here.
  25. Asprey, pp. 494–499.
  26. The Works of Thomas Carlyle, Cambridge University Press, 2010 (1881) p. 382.
  27. Kunisch (2011), p. 390.
  28. Füssel (2010), p. 46; Kunisch (2011), p. 390.
  29. R. J. Jarymowycz. Cavalry from hoof to track. Greenwood Publishing Group. 2008, p. 238
  30. R. J. Jarymowycz. Cavalry from hoof to track. Greenwood Publishing Group. 2008. P. 83
  31. Hook, p. 83
  32. Blanning, pp 247–248.
  33. Hook, p. 85
  34. Frank A. J. Szabo. The Seven Years War in Europe: 1756-1763. Routledge. 2013. P. 169-170
  35. Baron Thomas Babington Macaulay Macaulay, Life of Frederick the Great, p. 209
  36. George Richard Potter, The New Cambridge modern history, p.474

Արտաքին հղումներ խմբագրել