Զորկա Պետրովա Պրվանովա (բուլղար․՝ Зорка Петрова Първанова, մայիսի 4, 1958(1958-05-04), Ռազլոգ, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա), Բուլղարիայի չորրորդ նախագահ Գեորգի Պրվանովի կինը[1]։

Զորկա Պրվանովա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 4, 1958(1958-05-04) (65 տարեկան)
ԾննդավայրՌազլոգ, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Մասնագիտությունպատմաբան
Պարգևներ և
մրցանակներ
Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ և Երեք աստղերի շքանշան
 Zorka Parvanova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զորկա Պրվանովան ծնվել է 1958 թվականին Ռազլոգում։ 1982 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետի Պատմության և ազգագրության բաժինը։ 1989 թվականին ստացել է պատմության դոկտորի կոչում։ 1997-1999 թվականներին դասավանդել է Վառնայի ազատ և Սոֆիայի սլավոնական համալսարաններում։ Գիտական հետազոտությունները նվիրված են Բալկաններում 19-րդ և 20-րդ դարերի ազգային խնդիրներին։ Շուրջ 20 հրապարակումների և մենագրության հեղինակ է։ 1994 թվականից Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Բալկանյան հետազոտությունների ինստիտուտի 1-ին աստիճանի գիտաշխատող, 2002 թվականից՝ 2-րդ աստիճանի գիտաշխատող։

Հասարակական գործունեություն խմբագրել

 
Բելլա Քոչարյան, Լորա Բուշ, Լյուդմիլա Պուտինա և Զորկա Պրվանովա, Հայաստանի, ԱՄՆ-ի Ռուսաստանի և Բուլղարիայի առաջին տիկնայք 2003 թվականին

Զբաղվում է կանանց և երեխաների հարցերով, մշակութային հարցերով, պայքարում թմրանյութերի տարածման դեմ։

Հանդիսանում է՝

  • Թմրադեղերի դեմ պայքարի ազգային երիտասարդական կազմակերպության պատվավոր նախագահ
  • «Կանայք և գիտություն» ազգային խորհրդի անդամ
  • Վառնայի բալետի միջազգային մրցույթի պատվավոր գործընկեր
  • «Ռուսալկա» ամառային երաժշտական ակադեմիայի պատվավոր գործընկեր

Ընտանիք խմբագրել

Զորկա Պրվանովան և Գեորգի Պարվանովը ունեն երկու երեխա՝

  • Վլադիմիր Պրվանով
  • Իվայլո Պրվանով

Պարգևներ, կոչումներ խմբագրել

  •   Լեոպոլդ I շքանշան[2]
  •   Դանեբրոգի շքանշան (2006)[3]
  •   Տեռա Մարիանա խաչի շքանշան, 1-ին դաս
  •   Երեք աստղի շքանշան, 1-ին դաս
  •   Քաղաքացիական արժանիքների շքանշան (07/06/2003)[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «President Parvanov to Present Golden Rython to Mayor of Rome». Standart. 2009 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  2. Belgian Royal Family Website, State visit in Bulgaria (2003), Photo
  3. Photo of the royal and presidential couples
  4. Boletín Oficial del Estado

Արտաքին հղումներ խմբագրել