Զորի Բալայան

հայ արձակագիր, լրագրող, բժիշկ, գրող

Զորի Հայկի Բալայան (փետրվարի 10, 1935(1935-02-10)[1][2], Ստեփանակերտ, ԼՂԻՄ[1][2]), հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1967): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1972 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1974 թվականից։ Բալայանի գրական ծածկանունն էր Հայկ Ղարաբաղցի։ Հայտնի է որպես Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից։

Զորի Բալայան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1935(1935-02-10)[1][2] (89 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ[1][2]
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՌյազանի պետական բժշկական համալսարան (1963)[1]
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, բժիշկ, լրագրող և ճանապարհորդ
ԱշխատավայրԼիտերատուրնայա գազետա
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքzoribalayan.am
 Zori Balayan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։ 1953-1957 թվականներին ծառայել է բալթիական նավատորմում։ 1963 թվականին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1963-1973 թվականներին Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ։ 1967 թվականին, իր երկու ընկերների հետ, «Վուլկան» և «Հեյզեր» նավակներով Կամչատկայից Օդեսա է հասել, անցնելով 22 հազար կիլոմետր տարածություն։ 1970 թվականին Կամչատկայից կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս։ 1973 թվականի ձմռանը շնասահնակով կտրել-անցել է Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները, հասել մինչև Հյուսիսային օվկիանոս։ 1973-1975 թվականներին աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսերում (Երևան)[3]։

Եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Բայկալյան շարժում», միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահ։ Հայ դատի և Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է 20-րդ դարի 1960-1970-ականներին։ Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջևանի և Արցախի թեմային, որի համար հարձակումների է ենթարկվել ոչ միայն թուրք-ադրբեջանական պատմաբանների, այլև ԼՂԻՄ մարզկոմի ադրբեջանամետ ղեկավարության կողմից։

Եղել է 1988 թվականին ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։ 1988-1991 թվականներին Միխայիլ Գորբաչովի, Ա. Յակովլևի և ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանությունների բարձրագույն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամավորների համագումարներում, Բորիս Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը, պատճառաբանված և հիմնավորված ելույթներով դատապարտել Ադրբեջանի և Կենտրոնի կողմից կատարվող հակաօրինական, հակահայկական գործողությունները։ 1989-1992 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990 թվականի սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։

1992-1995 թվականներին եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[4]։ 1992-1994 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշանակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում և իր ներկայությամբ ոգևորել հայ զինվորին, որի համար ստացել է «Կոմիսար» պատվանունը, եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը… Բայց այս ամենով հանդերձ նրա ամենամեծ առաքելությունը եղել է արցախյան ազգային- ազատագրական պայքարի միջազգայնացմանն ուղղված հիրավի նպատակասլաց գործունեությունը։ Իսկ դրա համար ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում նա օգտագործել է ոչ միայն միջազգային տարբեր հանդիպումների ու հրապարակային ելույթների ուժը, այլև «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու տարբերակը… Ճանապարհորդություն, որի ընթացքում նավերով օվկիանոսներն ու ծովերը հատում է Արցախի պետական դրոշը վեր պարզած։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀԽՍՀ Պետական, ԽՍՀՄ լրագրողների միության Ն. Օստրովսկու անվան համամիութենական գրական մրցանակների դափնեկիր է։
  • 2006 թվականի սեպտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով ԼՂՀ անկախության ձեռքբերման և ամրապնդման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Զորի Հայկի Բալայանն արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվէ, ունի երեք երեխա։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Մի բուռ սաթ, Ե., «Հայաստան», 1969, 60 էջ։
  • Հիպոկրատի գլխարկը, Ե., «Հայաստան», 1972, 320 էջ։
  • Երկնագույն ճանապարհներ (գրքում զետեղված են «Երկնագույն ճանապարհներ» և «Սառուցյալ ուղի» եռագրությունները), Ե., «Հայաստան», 1975, 405 էջ։
  • Գոտեմարտ (պատմվածքներ), Ե., «Հայաստան», 1976, 295 էջ։
  • Խիղճ, Ե., «Հայաստան», 1978, 317 էջ։
  • Ցավ, Ե., «Սովետական գրող», 1978, 216 էջ[5]։
  • Երկու կրակի մեջ, Բեյրութ, 1978, 134 էջ։
  • Երկու կրակի մեջ, Ե., «Սովետական գրող», 1979, 136 էջ։
  • Սպիտակ մարաթոն (ռուսերեն), Երևան, 1980։
  • Բաց նամակ նորապսակներին, Ե., «Լույս», 1980, 44 էջ։
  • Օջախ (հրապարակախոսական էսսե), Երևան, 1981, 520 էջ։
  • «Վերջին աղբյուրը» (նվիրված Սևանա լճի հիմնախնդրին), Երևան, «Լույս», 1983։
  • Հաց (ռուսերեն), Երևան, 1984։
  • Չգրված օրենք, Երևան, 1986, 550 էջ։
  • Բարության ծառը (հրապարակախոսություն), Երևան, 1986[6]։
  • Տագնապ, Երևան, 1987, 232 էջ։
  • Թևեր, Երևան, 1988, 352 էջ[7]։
  • Դիմակայում, Երևան, 1989, 176 էջ։
  • Հայկաշեն, Լոս Անճելըս, 1989, 204 էջ։
  • Ճանապարհ, Երևան, 1989, 605 էջ[8]։
  • Հայկաշեն, Երևան, 1990, 416 էջ։
  • Դժոխք և դրախտ, Երևան, 1995, 592 էջ։
  • Սպիտակի դասերը, Երևան, 1998, 156 էջ։
  • Բժիշկ Մարությանը և նրա Պատերազմի հետքը երկար է մնում գիրքը (հուշագրություն), Երևան, 1999, 349 էջ։
  • Կյանք մահից հետո (հուշեր), Երևան, 1999, 261 էջ։
  • Անդունդ, Երևան, 2004, 460 էջ։
  • …Զիմ Կիլիկիա, Երևան, 2005, 536 էջ։
  • Կիլիկիա. Դեպի օվկիանոս, Երևան, 2006, 568 էջ։
  • Կիլիկիա. Վերադարձ, Երևան, 2007, 624 էջ։
  • Հայոս – Քարթլոս. Ավելի, քան լեգենդը, Երևան, 2007, 72 էջ։
  • Մեծ երրորդություն (հուշեր), Երևան, 2008, 88 էջ։
  • Հաղթելով մահին (հուշապատում), Երևան, 2009, 576 էջ։
  • Հայդուկը և աղջնակը, Ստեփանակերտ, 2013, 72 էջ։
  • Արմենիա. Ծովից ծով, Երևան, 2014, 632 էջ։
  • Ղարաբաղը միայն ԼՂԻՄ-ը չէ (բաց նամակ ՌԴ նախագահ պրն. Վ. Վ. Պուտինին), Երևան, 2014, 168 էջ։
  • Ցավ, Երևան, 2015, 476 էջ։
  • Նախիջևանը ցեղասպանության զոհն է (ոչ թե տարածք, այլ հայրենիք), Երևան, 2017, 64 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  4. «Զորի Բալայան | historyofarmenia.am.am». www.historyofarmenia.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  5. Բալայան, Զորի Հայկի (1978). Ցավ. Սովետական գրող.
  6. Բալայան, Զորի Հայկի (1986). Բարության ծառը. Հայաստան.
  7. Բալայան, Զորի Հայկի (1988). Թևեր: Վավերագրական վիպակ ։ Դպրոցական միջին և բարձր տարիքի համար. Արևիկ. ISBN 9785807701275.
  8. Բալայան, Զորի Հայկի (1989). Ճանապարհ: Հրապարակախոսական էսսե. Խորհրդային գրող.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորի Բալայան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորի Բալայան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորի Բալայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 226  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։