Զորան Ջինջիչի սպանություն

Զորան Ջինջիչի սպանություն, տեղի է ունեցել 2003 թվականի մարտի 12-ին ժամը 12:25-ին Բելգրադում, Սերբիայի կառավարության շենքի դահլիճում։ Սերբիայի 5-րդ վարչապետ Զորան Ջինջիչը վիրավորվել է դիպուկահարի երկու կրակոցից (որոնցից մեկը հարվածել է կրծքավանդակին) և ժամը 13:30-ին ստացած վերքերից մահացել հիվանդանոցում։ Մահափորձի կազմակերպման մեջ կասկածվել են Սերբիայի գրեթե ամբողջ ընդհատակյա կազմակերպությունները։ Երկրում անմիջապես հայտարարեցին արտակարգ դրություն և «Սուսերով» ոստիկանական գործողության ժամանակ ձերբակալեցին ավելի քան 11 հազար մարդ, կապված կազմակերպված հանցավոր խմբավորումների հետ[1]։

Զորան Ջինջիչի սպանություն
Զորան Ջինջիչ։ Սերբիայի 5-րդ վարչապետ
Տեսակքաղաքական սպանություն
ՏեղադրանքԲելգրադ
Տարեթիվ2003 թվական, մարտի 12, ժամը՝ 12:25 (կամ 12:40)
Գրոհի միջոցհրաձգություն
Զենքհրացան
Զոհվածներ1
Վիրավորներ1
Ահաբեկիչների քանակառնվազն 14 մարդ
ԱհաբեկիչներԶվեզդան Յովանովիչ
 Assassination of Zoran Đinđić Վիքիպահեստում

Դատարանի առաջ կանգնեցին 12 մարդ, այդ թվում սպանություն կատարող՝ Սերբիայի բանակի փոխգնդապետ Զվեզդան Յովանովիչը, ով «Կարմիր բերետավորներ» հատուկ ստորաբաժանման հրամանատարի տեղակալն էր։ Յովանովիչը դատապարտվեց 40 տարվա ազատազրկման, նրա գրեթե բոլոր հանցակիցները ազատազրկվեցին 30-ից 40 տարի[2]։ Նրանցից ոմանք դատապարտվեցին հեռական կարգով, քանի որ դատական նիստի ժամանակ գտնվում էին հետախուզման մեջ (նրանցից ոմանք մինչ այժմ գտնվում են հետախուզման մեջ)։ Մահափորձի պատճառը բազմաթիվ սերբիական ռազմական և քաղաքական գործիչների  Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալին հանձնումն էր։ Առաջին հարցաքննության ժամանակ Յովանովիչը խոստովանել է մեղքը և հայտարարել, որ չի զղջում կատարածի համար, բայց հետո հերքել է իր մեղքը ասելով, որ իրեն ստիպել են ստորագրել խոստովանությունը[3]։

Նախապատմություն խմբագրել

Ջինջիչի կենսագրությունը և քաղաքական կարիերան խմբագրել

Զորան Ջինջիչը ծնվել է 1952 թվականի օգոստոսի 1-ին, Հարավսլավիայի (այժմ՝ Բոսնիա և Հերցեգովինա) Շամաց քաղաքում։ 1974 թվականին ավարտել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Այդ թվականներին էլ մասնակցել է Զագրեբի եւ Լյուբլյանայի ուսանողների անկախ կազմակերպության ստեղծմանը, որի պատճառով Հարավսլավիայի դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման։ 1979 թվականին Կոստանցիայի համալսարանում, որտեղ սովորում էր Յուրգեն Խաբերմասի մոտ, ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[4]։

1989 թվականին 37-ամյա Ջինջիչը, ով մինչև այդ բնակվում էր Գերմանիայում, վերադառնում է Հարավսլավիա և ժողովրդավարական ակտիվիստ Վոյիսլավ Կոշտունիցայի հետ ստեղծում Սերբիայի Դեմոկրատական կուսակցությունը։ 1996 թվականի ընտրություններում ընտրվել է Բելգրադի քաղաքապետ, դառնալով նրա ոչ կոմունիստ քաղաքապետը 1945 թվականից հետո։ 1999 թվականի ամռանը ՆԱՏՈ-ի դեմ պատերազմից հետո գլխավորել է Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի դեմ բողոքի ակցիայի քարոզարշավը, որի ընթացքում ցուցարարները պահանջում էին Միլոշևիչի հրաժարականը, երկրի նախագահի արտահերթ ընտրությունների կազմակերպումը, ինչպես նաև Միլոշևիչի դատապարտումը որպես Հարավսլավիայի պարտության մեղավոր[5]։

2000 թվականի հունիսին Ջինջիչը դառնում է Սերբիայի Միություն հանուն փոփոխության առաջատար ընդիմադիր միավորման համակարգողներից մեկը։ Սեպտեմբերին նա մտնում է Հարավսլավիայի նախագահի թեկնածու Վոյիսլավ Կոշտունիցայի նախընտրական շտաբը։ Ընտրությունների ընթացքում Կոշտունիցան հաղթանակ է տանում, բայց Միլոշևիչը պահանջում է ընտրություների երկրորդ փուլ անցկացնել։ Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ին աջակցությամբ իրականացված բողոքի ակցիայի արդյունքում 2000 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ «Բուլդոզերային հեղափոխություն», որի արդյունքում Միլոշևիչին հեռացրեցին իշխանությունից։ Սերբիայի Դեմոկրատական ընդիմությունը Ջինջիչի գլխավորությամբ դեկտեմբերի 23-ին խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ, խորհրդարանում զբաղեցնելով ավելի քան 70 տոկոս տեղ, իսկ ինքը 2001 թվականի հունվարի 25-ից գլխավորում է կառավարության գրասենյակը[4]։

2001 թվականի ամռանը հակամարտություն էր նկատվում նախագահ Կոշտունիցայի ազգային-պահպանողականների և վարչապետ Ջինջիչի գլխավորած ձախակողմյան ազատականներին ներկայացուցիչների շրջանակներում։ Կոշտունիցան հրաժարվում էր Միլոշևիչին հանձնել Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալին, սակայն Ջինջիչը կարողացավ պնդել այդ քայլի անհրաժեշտությունը և հունիսի 28-ին Միլոշևիչին գաղտնի դուրս բերեցին երկրից, տեղափոխելով Հաագա։ Ջինջիչը խորհրդարանում մեղադրում է Կոշտունիցային և նրա կողմնակիցներին, Միլոշևիչի դարաշրջանը դադարեցնելու անընդունակության մեջ, պահանջում է նախորդ վարչակարգի հետ կապված դատավորների, ոստիկանների, կենտրոնական հեռուստաընկերության հաղորդավարների հրաժարականը։ Նա միաժամանակ գիտակցելով, որ Հարավսլավիայում այդ միջոցները մեծամասնության աջակցությունը չէին վայելում նշում է. «Ինձ ընդհանրապես այս երկրում շատ հազվադեպ է մեծամասնությունը սատարել»[6]։ Միլոշևիչի հանձնումից անմիջապես հետո New York Times թերթին տված հարցազրույցում Ջինջիչը հայտարարում է, որ պատրաս է ամեն տեսակի անձնական անկման այն պայմանով, որ արտահանձնման օրը Սերբիան կստանա Արևելքի կողմից խոստացված դրամաշնորհները` 1, 28 միլիարդ դոլարի չափով։ 2001 թվականի վերջին Ջինջիչը խոստանում է հաջորդ տարի ակտիվ պայքար սկսել Սերբիայում կազմակերպված հանցագործության դեմ։ 2002 թվականի դեկտեմբերին օրենք է ընդունվում «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի մասին», որի համաձայն ձևավորվում են կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի հատուկ բաժին, Բելգրադի շրջանային դատարանում կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի հատուկ բաժին կամ (Հատուկ դատարան) և վկաների հետ համագործակցելու ինստիտուտ[7]։

Հատուկ գործառնությունների ստորաբաժանումների խռովություն խմբագրել

Հունգարիայի պատերազմին մասնակցած հատուկ գործողությունների ստորաբաժանումը, վրդովված էր նրանով, որ շատ սերբիական ռազմական գործիչներ (այդ թվում նրանք, ովքեր ծառայել են այդ ստորաբաժանումում) հանձնվել են Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալին։ Հանրային ելույթի պատճառը Բոսնիայում և Հերցեգովինայում զանգվածային սպանություններ կատարելու մեջ մեղադրվող Պրեդրագա եղբայրների և Նենադա Բանովիչի ձերբակալությունն և տրիբունալին հանձնումն էր[8]։ Հատուկ նշանակության ուժերը չէին կասկածում, թե ինչ են անելու իրենց կողմից կալանավորված անձանց հետ և ձերբակալվածներին Հաագա հանձնելու լուրերը նրանց ցնցեց։ Հատկապես ցնցված էր Միլորադ Ուլեմեքը, այն ստորաբաժանման հրամանատարը, որն արդեն վատ հեղինակություն ուներ։ Նրա մեղադրվում էր քաղաքական գործիչ Վուկա Դրաշկովիչի դեմ Իբրաիմյան խճուղում կատարված մահափորձի մեջ և չէր ուզում վերջնականապես կորցնել իր ազդեցությունը ստորաբաժանումում։ 2001 թվականի ամռանը Ուլեմեքը, այն բանից հետո, երբ ձերբակալվել էր ծեծկռտուքի և ոստիկանության պարեկի վրա հարձակվելու համար, լքում է ստորաբաժանման հրամանատարի պաշտոնը և մեկնում Հունաստան[9]։

2001 թվականի նոյեմբերի 9-ին հատուկ գործառնությունների բաժնի բոլոր հատուկջոկատայինները լքեցին իրենց աշխատատեղերը, շարժվելով դեպի բազային քաղաք Կուլա։ Խռովարարները հանդես եկան մամուլի ասուլիսում և առաջադրեցին երեք պահանջներ։ Օրենք ստորագրել Հաագայի տրիբունալի հետ համագործակցելու մասին, պաշտոնանկ անել Ներքին գործերի նախարար Դուշան Միխայլովիչին և տեղափոխել ստորաբաժանումը վարչապետի ուղիղ վերահսկողության տակ։ Նոյեմբերի 10-ին խռովարարների մի մասը դուրս եկան Վրբաս և երկու ժամով փակեցին ավտոմայրուղին։ Մեկ այլ մասը (թվով 70 մարդ) նոյեմբերի 12-ին վաղ առավոտյան 21 HUMVEE մեքենաներով արգելափակեցին Բելգրադի փողոցներից մեկը։ Տեղեկանալով կատարվածի մասին Զորան Ջինջիչը, ով այդ ժամանակ գործուղման էր, անմիջապես վերադարձավ Բելգրադ և Սերբիայի ներքին գործերի նախարարության արտահերթ նիստ հրավիրեց, պահանջելով զբաղվել խռովարարների հարցով[10]։

Հատուկջոկատայինները առաջ քաշեցին գաղտնի պահանջ՝ ազատ արձակել Զեմունի հանցավոր կազմակերպության մի շարք անդամների (Զեմունի կլանի) Միլե Լուկովիչի գլխավորությամբ։ Զեմունի կլանը հանդես էր գալիս ցուցարար զինվորների կողմից և ազդեցություն էր գործում լրատվամիջոցների վրա։ Նրա ղեկավար Դուշան «Շիպտար» Սպասոևիչը հետաքրքրված էր խռովության կազմակերպման մեջ և կապ էր պահում ստորաբաժանման հրամանատար Դուշան Մարիչիչի հետ։ Մարիչիչ Սպասոևիչի հետ հեռախոսային խոսակցությունների ընթացքում պնդում էր, որ խռովության ելքը Կոշտունիցան կարող է կանխորոշել, բայց նրա խոսքերից պարզ չէր ում կողմից է հանդես գալիս Հունգարիայի նախագահը[11]։ Ինչպես վկայում է Սպասոևիչի անվտանգության ծառայության ղեկավար Զորան Վուկոեվիչը պարբերաբար այցելում էին Կուլում հատուկջոկատայինների բազան և լուրջ ազդեցություն էին գործում լրատվամիջոցների վրա։ 2001 թվականին Միլորադ Ուլեմեքը, ով հայտնի էր Զեմունյան կլանի հետ իր բարեկամությամբ, մինչև «Կարմիր բերետավորների» հրամանատարի պաշտոնից հեռանալը գժտվում է Բուխայի հետ։ Նա մեղադրում է Ուլեմեքին և պետական անվտանգության ծառայության հրամանատար Միլորադ Բրաչնովիչին դրամաշորթություն կատարելու փորձի մեջ, իր մասնավոր ձեռնարկության՝ «Difens Roud» (այդ թվում նաև գլխավոր շենքի վրա զինված հարձակում կատարելու մեջ), նույնիսկ մահափորձ կատարելու մեջ (մեքենայի փայթեցում) իբր Հարավսլավիայի նախկին նախագահի որդի Մարկո Միլոշևիչի պատվերով[12]։ Ուլեմեքը ընդունեց այդ խոսքերը որպես վիրավորանք և փորձեց ոչնչացնել զրպարտչին։ Մի քանի անգամ Լյուբիսին փորձել են թունավորել, կամ կրակել են ( մի անգամ սպանվել է նրա թիկնապահը, մյուս անգամ նրան թունավորումից փրկել են բժիշկները), այնուհետև առևանգել են նրա կնոջ՝ Լիլյանային, 2001 թվականի դեկտեմբերին պայթեցրել են Բուխայի «Difens Roud» ընկերությունը, իսկ մի քանի ամիս անց իր իսկ առևտրի կենտրոնում ոստիկանները հերոին են հայտնաբերում, Լյուբիսը փախչում է արտասահման[13]։

2002 թվականի օգոստոսի 2-ին Լյուբիսի նկատմամբ ևս մեկ մահափորձ է կատարվում, որից հետո նա գաղտնի հեռանում է Հունաստան։ Այնտեղ նա կապվում է Բելգրադի դատարանի հետ և առաջարկում համաներման դիմաց հայտնել վերջին տարիներին Սերբիայում (այդ թվում Իվան Ստամբոլիչի սպանությունը, Բուդվայում և Իբարյան խճուղում Վուկա Դրաշկովիչի դեմ կատարված սպանության փորձը) ավելի քան 30 աղմկահարույց քաղաքական սպանությունների մեղավորներին։ Որոշ ժամանակ անց Բուխան մեկնում է Սլովակիա[14]։ Բուխայի համաձայն հիմնական կասկածյալները Բոսնիայի և Կոսովոյի պատերազմների մասնակիցներն էին, ովքեր գործում էին Զեմուրի հանցավոր խմբավորման հետ և վայելում էին իշխանության հովանավորությունը[15]։ Այս առիթով Սերբիայի ներքին գործերի նախարար Դուշան Միխայլովիչը հայտարարել է, որ ցանկացած վկայություն (այդ թվում Բուխայի վկայությունը) կարող են դառնալ հանցագործների դեմ պայքարի գլխավոր զենքը, հավելելով.«Յուրաքանչյուր ոք, ով կխախտի օրենքը, կպատժվի»։

2003 թվականի հունվարի 24-ին Լյուբիսա Բուխան հայտարարում է. «Ինձ մոտ կան ապցույցներ, որ Դուշան Սպասոեվիչը "Լեգիա" և Սլոբոդան Պաժիչը առևանգել են Միրոսլավ Միշկովիչին ևս հինգ-վեց մարդ, ինչպես նաև կատարել են շուրջ 30 սպանություններ[16]։ Ես պատրաստ եմ դատարանում վկայություն տալ այդ առիթով։ Նրանք պատասխանատու են նաև Բուդվեի մահափորձի համար։ Իբարի մայրուղում կատարված մահափորձին մասնակցել են Լեքին և Բրացանովիչը»։

Բուխան ավելացրեց նաև, որ վերը նշված բոլոր անձիք զբաղվել են թմրանյութերի վաճառքով։ Զորան Ջինջիչը այդ կապակցությամբ նշում է. «Լյուբիսա Բուխայի հայտարարությունից հետո իրադրությունը արմատապես փոխվել է և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ամբողջ բաժինը ինտենսիվորեն աշխատում է այդ ուղղությամբ[17]։ Սա մեր բացարձակ գերակայությունն է և մենք շատ արագ հասարակությանը տեղեկություն կհաղորդենք կատարվող իրադարձությունների մասին։ Ի հայտ են գալիս խնդրի լուծման որոշ ծրագրեր, դա մեծ հնարավորություն է հանցավոր վերնախավին վերջ դնելու համար»։

2003 թվականի մարտի 5-ին կազմակերպված հանցագործության դեմ պայքարի հատուկ բաժնի ղեկավար է նշանակվել Զորան Պրիյչը, ով մի քանի օր անց մեկնում է Սլովակիա, Լյուբիսա Բուխայի հետ հանդիպելու համար։ Մարտի 11-ին Բուխայից բոլոր ցուցմունքները ստացված էին, նա նկարահանման միջոցով դատական գործընթացներին հաստատում է իր մասնակցությունը որպես վկա[18]։

Մահափորձեր խմբագրել

Բուբանսկի մայրուղի խմբագրել

2003 թվականի փետրվարի կեսերին հարավսլավական բանակի փոխգնդապետ և «կարմիր բերետավորների» հրամանատար Զվեզդան Յովանովիչից, հատուկ նշանակության ուժերի աշխատակից Ժելկո Տոյագից և քրեական հեղինակություն Միլե Լուկովիչից կազմված դավադիրների մի խումբ, պատրաստվում է գնդակոծել Ջինջիչի մեքենան, որը վերադառնում էր Կոպաոնիկ սարերից Բուբանսկու մայրուղով։ Դավադիրների տրամադրության տակ կար երեք մարդատար և երկու բեռնատար մեքենաներ։ Այնուամենայնիվ մահափորձ տեղի չունեցավ[19]։ Մի վարկածի համաձայն դավադիրները վախենում էին քաղաքացիական անձանց կրակել, այդ իսկ պատճառով հրաժարվել են իրագործել իրենց ծրագիրը։ Մեկ այլ վարկածով, Զեմունի կլանի անդամ Միլոշա Սիմովիչի խոսքերով այդ միջոցառումը կրել է զուտ հետախուզական բնույթ, իսկ Յովանովիչը պատրաստվում էր միայն ստուգել Ջինջիչի թիկնապահների թիվը և ուժը։ Միլոշ Սիմովիչը նաև պնդում էր, որ Ջինջիչի թիկնապահներին հետևել է Դուշան Սպասոեվիչի խնդրանքով[20][21]։

 
Բելգրադի մարզադաշտի սպանության պլանը

Բելգրադի մարզադաշտ խմբագրել

2003 թվականի փետրվարի 21-ին Ջինջիչը պաշտոնական այց է կատարում Բանյա-Լուկա։ Նրա ավտոշարասյունը շարժվում էր դեպի Նիկոլ Տեսլի անվան օդանավակայան Բելգրադ-Զագրեբ մայրուղով։ Ավտոշարասյան կազմում ընդգրկված էին երեք մեքենաներ։ Մեքենաները ընթանում էին 130կմ/ժ արագությամբ, երբ 9:15-ի դրությամբ Բելգրադյան մարզադաշտում նրանց սպասող բեռնատարը սկսեց արգելափակել շարասյան շարժը։ Ջինջչի մեքենայի վարորդը մի քանի մետր մինչ այդ նվազեցնում է արագությունը 100 կմ / ժ, հետո առաջ է անցնում բեռնատարից և անհապաղ շտապում օդանավակայան[22]։ Առանց պետհամարանիշների բեռնատարի վարորդը Զեմունյան կլանի անդամ Դեյան Մելենկովիչն էր։ Նա պատրաստվում էր կանգնեցնել Ջինջիչի ավտոշարասյունը, իսկ նրա հանցակիցները, ի դեմս Զվեզդան Յովանովիչի, Ժելկո Տոյագի, Միլե Լուկովիչի և Սրետկո Կալինիչի հաշվարկել էին ծայրահեղ դեպքում հրացաններով և նռնականետերով գնդակոծել Ջինջիչի մեքենան։ Միլենկովիչը ձերբակալվեց փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, և ստիպված պետք էր ութ օր կալանքի տակ մնար, բայց արդեն չորրորդ օրը նրան բաց են թողնում այն ընտանիքի խնդրանքով, որին պետք է օգներ։ Որոշ ԶԼՄ-ներ պնդում էին, որ բեռնատարը պետք է բախվեր, ոչ թե հենց Ջինջիչի մեքենային, այլ նրա ավտոշարասյան մեքենաներից մեկին, որոշներն էլ սխալմամբ հայտնեցին, որ բեռնատարը այնուամենայնիվ բախվել է ավտոշարասյանը[23]։

 
Սպանության պլանը Դաշնային ժողովի շենքի դիմաց

Դաշնային ժողովի շենք խմբագրել

Մարտի 7-ին Զվեզդան Յովանովիչը դիպուկահարի օգնությամբ, Դաշնային ժողովի շենքի դիմաց որոշում է սպանել Ջինջիչին։ Նախատեսված էր կրակոցն իրականացնել Միլոշ թագավորի անվան փողոցի և Ալեքսանդր թագավորի անվան զբոսայգու անկյունում գտնվող «Ծխախոտի երեք տերև»-ի ավտոտնակի տանիքից[24]։ Սակայն Դաշնային ժողովի շենքի դիմաց ամենաանհարմար պահին լրագրող է հայտնվում, որին դիպուկահարը կարող էր պատահական կրակել, այդ իսկ պատճառով դավադիրները հրաժարվեցին պլանից։ Զորան Վուկոեվիչի խոսքերով, ով Ալեքսանդր Սիմովիչի և Զվեզդան Յովանովիչի հետ գտնվում էր Volkswagen Passat մեքենայում, ոչ ոք վստահ չէր, որ փոստային բաժանմունքի շենքի ճակատին տեղադրված տեսախցիկը նրանց չի նկարահանի, բայց ավտոտնակի տանիքից փախչել նույնպես չէին կարող[25]։

Նախապատրաստություն խմբագրել

Նինոսլավ Կոնստանտինովիչը, Դուշան Կրսմանովիչը և Զվեզդան Յովանովիչը մի քանի անգամ այցելում են Բիրչանինյան փողոցում, կառավարության շենի դիմաց գտնվող բազմաբնակարան տուն։ Նրանք ներկայացել են որպես հեռուստատեսային տեխնիկներ, ովքեր պատրաստվում են շենքը մալուխային հեռուստատեսություն անցկացնլ։ Bushnell 1000 լազերային հեռաչափի միջոցով Յովանովիչը որոշում է բազմաբնակարան տան և կառավարության շենքի միջև եղած հեռավորությունը (230 մետր)[26]։ Բայց այն բանից հետո, երբ շենքի բնակիչները սկսեցին շատ հաճախ հարցուփորձ անել մալուխային հեռուստատեսության մասին, դավադիրները որոշեցին փոխել կրակելու դիրքը։ Շուտով Միլորադ Ուլեմեքը Յովանովիչին դիպուկահար հրացան է տրամադրում, որից հնարավոր կլիներ կրակել Ջինջիչին։ Յովանովիչը Իրիշկի-Վենաց լեռան վրա, Միլե Լուկովիչի ներկայությամբ հաջողությամբ փորձարկում է այն։ Կոնստանտինովիչը գործընկերոջ հետ ծովակալ Գեպրատի անվան փողոցում տուն են գտնում, որտեղից տեսարան է բացվում կառավարության շենքի վրա։ Այնտեղ մուտք գործելը որևէ դժվարություն չառաջացրեց։ Մարտի 10-ին, առավոտյան ժամը 10-ին Կոստանտինովիչը, Սիմովիչը և Յովանովիչը նկարիչ ներկայանալով, առանց դժվարության մտան տուն, որից հետո տեղավորվեցին երկրորդ հարկի դատարկ գրասենյակում, որտեղ մնում էին 14-15 ժամ։ Բայց Ջինջիչը ոչ այդ, ոչ էլ հաջորդ օրը չհայտնվեց[27]։

Սպանություն խմբագրել

Չորեքշաբթի, 2003 թվականի մարտի 12-ին, Ջինջիչը պետք է ժամաներ կաշառակերության դեմ պայքարի Խորհրդարանի նիստին և բանակցություններ վարել Շվեդիայի արտգործնախարար Աննա Լինդի հետ, ժամը 15:30-ին, ինչպես նաև որոշ հարցեր քննարկել իր աշխատասենյակի նախկին պետ Սինիշ Նիկոլիչի հետ։ Ժամանակ խնայելու նպատակով նա աշխատանքի է գնում առավոտյան մինչև ժամը 13-ը։ Սակայն առավոտյան նա դեռ երկմտում էր օրը տանը անցկացնել քանի որ նրան տանջում էր ոտքի ցավը, որը նա վիրավորել էր մեկ ամիս առաջ Կապաոնիկում ոստիկանության թիմի հետ ֆուտբոլ խաղալիս[28]։ Ջինջիչի քարտուղար Բիլյան Ստանկովի խոսքերով երկուշաբթի օրը Ջինջիչը խորհրդակցության ժամանակ տարօրինակ հայտարարություն էր արել, հիշելով, որ Ջոն Քենեդին կատարում էր իր պարտականությունները ողնաշարի ծանր ցավ զգալով[29]։ Սնահավատ Ստանկովը խնդրել է այդպիսի հայտարարություններ չանել, վախենալով, որ վարչապետի հետ էլ կարող է տեղի ունենալ այնպիսի դժբախտություն, ինչպիսին տեղի ունեցավ Քենեդու հետ։

Երեք մեքենայից կազմված ավտոշարասյունը մոտեցավ Ուժիցկոյ փողոցում գտնվող համար 40 տանը, որտեղ ապրում էր Ջինջիչը։ Երկար սպասումից հետո, Ջինջիչը այնուամենայնիվ դուրս եկավ տնից, նստեց երկրորդ մեքենան և ավտոշարասյունը ուղևորվեց դեպի կառավարության շենքը[26]։

Մինչ Ջինջիչին տանում էին աշխատավայր, վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար Միլան Վերուվիչը երկու անհաջող փորձ կատարեց կապվելու այն մարդու հետ, ով պետք է Կառավարության տան դիմաց դիմավորեր վարչապետին։ Ամբողջ ուղևորությունը տևեց հինգ րոպե։ Երբ ավտոշարասյունը կանգ առավ, վարչապետի մեքենան հայտնվեց 5-րդ մուտքի դիմաց, դռնից 2-3 քայլ հեռավորության վրա։ Վարչապետը այդ ժամանակ թերթ էր կարդում։ Թիկնապահները օգնեցին նրան դուրս գալ մեքենայից[30]։ Ընդհանուր առմամբ երեք մեքենաներում Ջինջիչի անվտանգության ծառայության ութ աշխատակից կար։ Երբ Ջինջիչը դուրս եկավ մեքենայից անվտանգության ծառայության ղեկավարը նրան հենակներ հանձնեց, ուղեկցեց մինչև շենքի դուռը և վերադարձավ որպեսզի փակի մեքենայի դռները, իսկ վարչապետը սկսեց բացել դուռը։

 
Պատուհանը որից արձակվել է կրակոցը

Ժամը 12:25-ին (Ըստ Բիլյան Ստանկովի և Ալեքսանդր Բելիչի վարորդի վկայության մոտ 12:40) հնչեց երկու կրակոց։ 130 մետր հեռավորության և 16 մետր բարձրության վրա 308 Winchester տիպի երկու փամփուշտ հարվածեցին վարչապետին, որոնցից մեկը վիրավորում է կուրծքը, երկրորդը վիրավորել է Վերուվիչի որովայնը (ստամոքսի հատվացում), անդրադարձել ցանկապատին և հարվածել Ջինջիչի աջ ազդրին[31]։

Վիրավոր Վերուվիչը անմիջապես նստում է շարասյան մեքենաներից մեկը, թիկնապահներից ևս մեկը անհապաղ շարժվում է դեպի հիվանդանոց։ Ջինջիչը պառկած էր մեջքի վրա, դեմքով դեպի գետին։ Բելիչը մյուս թիկնապահի հետ փորձում էին վարչապետին ուշքի բերել, սակայն մի քանի անհաջող փորձից հետո, նրան տեղավորեցին մեքենայում և գնացին հիվանդանոց։ Նրան ուղեկցում էին խորհրդականներ Զորան Յանուշեվիչը և Թոդոր Դմիտրովիչը, ինչպես նաև անվտանգության ծառայության գործակալներ Դրագան Լալիչը և Լյուբիշա Յանոշեվիչը[21]։

Չնայած բժիշկների ջանքերին Ջինջիչը վնասվածքների հետևանքով մահացավ, մահը արձանագրվեց 13:30-ին: Ոստիկանությունը մահափորձից հետո հայտարարեց "մրրիկ" պլանը, որից հետո արգելափակվեցին Բելգրադի բոլոր մուտքերն ու ելքերը։

Քաղաքում երթևեկությունը դադարեցվել էր, ինչի հետևանքով մարդիկ տուն էին գնում ոտքով։ Ոստիկանությունը խուզարկում էր գրեթե յուրաքանչյուր հանդիպած մարդու և գրեթե ամեն մեքենա։ Յովան Պիրիչը դեպքերի զարգացման պահին գտնվում էր Զրենյանի տանը[32]։ Իմանալով կատարվածի մասին նա գիշերվա ժամը 2-ին վերադառնում է Բելգրադ և արդեն առավոտյան ժամը 8-ին հրաժարական է տալիս կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի ղեկավարի պաշտոնից։ Պաշտոնապես դա պայմանավորված էր մամուլում Պիրիչին զրպարտելու հետ, ըստ որի Պիրիչը իբրև «Հարավսլավիայի Ձախ» շարժման մասնակից էր[33]։

Ջինջիչի հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 15-ին, շաբաթ օրը, բելգրադյան նոր գերեզմանատանը, պատվավոր քաղաքացիների պուրակում։ Հրաժեշտի արարողությունը անցել է պետական զինվորական կարգով։ Հուղարկավորությանը ներկա են եղել 500 հազար մարդ։ Մինչ հուղարկավորության արարողությունը, նույն օրը, կեսօրին Բելգրադի Մայր տաճար Սուրբ Սավվայում Պատրիարք Պավլե Սերբիացին անցկացրեց թաղման ծեսը։ Հանգուցյալից հետո մնացին նրա կինը՝ Ռուժիցան, և երկու երեխաներ, Յովաննան (ծնված 1990 թվականին) և Ղուկասը (ծնված 1993 թվականին)։

Բժշկական փորձաքննության արդյունքներ խմբագրել

Զորան Ջինջիչի մահը արձանագրվել էր ժամը 13:30-ին, Բելգրադի Վիրաբուժության կենտրոնում, երբ վարչապետի զարկերակը դադարել էր շոշափվել։ Նույն օրը երեկոյան դիահերձում են կատարել, որը ցույց է տվել, որ Ջինջիչը երկու վնասվածք է ստացել, առաջին՝ սրտին, երկրորդը՝ ազդրին[34]։

Վնասվել էին նաև լյարդն ու փայծաղը, ինչը ստիպեց փորձագետներին միանշանակ եզրակացություն կատարել։ Սրտին ստացած հրազենային վնասվածքը անհամատեղելի էր կյանքի հետ, և բժիշկները չկարողացան ոչնչով օգնել վարչապետին։ Փորձաքննությունը անցկացրել են Բելգրադի համալսարանի բժշկական ֆակուլտետի դատաբժշկական ինստիտուտի երեք բժիշկներ՝ Սավիչը, Ալեքսանդրիչը և Դուշան Դունիչը[35]։ Փորձաքննության նախաձեռնողը դատավոր Ալեքսանդր Չոլիչն էր։ Փորձաքննությունը պահպանվում է արխիվներում 210/2003 համարի ներքո, և պարունակում է երեք գլուխ, չորս տպագիր էջերում։

Դիահերձման առաջին եզրակացությունը հաստատեց, որ մահը բռնի բնույթ էր կրում։ Հրազենային զենից ստացած վնասվածքը հանգեցրել է սրտի, ձախ թոքի, փայծաղի, ստամոքսի և լյարդի աշխատանքների խաղտմանը։ Պարզվել է, որ գնդակը մտել է աջ կրծքավանդակի վերևի մասը և անկյունագծով իջել ներքև դեպի ձախ[36]։

Այդ նույն գնդակից ձախ նախաբազուկին մակերեսային վերք էր արձանագրվել։ Ավելի ուշ կրկնակի հերձման արդյունում ճշգրտում էր կարտարվել։ Գնդակը հարվածել է Ջինջիչին՝ կրծքավանդակի կենտրոնից 6սմ հեռավորության վրա, 7-րդ կողի շրջանում, աջ կրունկից 132 սանտիմետր հեռավորության վրա, դուրս եկել կրրծքավանդակի ձախ մասից[37]։

Արձագանք խմբագրել

Սերբիայում խմբագրել

Ջինջիչի սպանությունը շոկային էր ամբողջ երկրի համար։ Նրա սպանության մասին հայտնելուց հետո, երկրում եռօրյա սուգ հայտարարեցին, իջեցրին դրոշները և դադարեցրեցին հեռուստատեսությամբ բոլոր ժամանցային ծրագրերը։ Մարտի 13-ին Սերբիայի խորհրդարանի նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ։ Կառավարական նստավայրի դռան մոտ ողջ գիշեր մարդիկ էին գալիս, ծաղիկներ դնելով վարչապետի մահվան վայրում, և հուշերի գրքում թողնում իրենց ստորագրությունները[38][39]։

Երկրում անմիջապես արտակարգ դրություն է մտցվել, ինչի մասին հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնակատար Նատաշա Միտիչը, Սկուպշչինայի նախագահը բնութագրում է սպանությունը որպես «հանցագործություն ընդդեմ երկրում սահմանադրական կարգի»։ Միչիչի խոսքերով այդ վիճակը կշարունակվի այնքան ժամանակ մինչև մարդասպանները չկանգնեն դատարանի առջև[40]։ Նույն օրը Բելգրադում տեղի ունեցավ  Սերբիայի և Չեռնոգորիայի Բարձրագույն պաշտպանության խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ նիստի անդամները դատապարտում են վարչապետի սպանությունը, աջակցում են ձեռնարկված միջոցառումները, հանցագործության պատվիրատուներին և կատարողներին գտնելու սերբիական կառավարության վճռականությունը, ինչպես նաև հրաման էր տրվել բարձրացնել բանակի մարտական պատրաստվածությունը[41]։ "Մրրիկ" և "Սուսերով" հատուկ գործողությունների ընթացքոում, որտեղ ներգրավված էին մի քանի հազար ոստիկան և հատուկ ծառայությունների գործակալներ, ձերբակալվել են ավելի քան 3400 մարդ, ովքեր կարող էին կասկածվել Ջինջիչի սպանության մեջ։ Ոստիկանությունը առգրավեց 325 ատրճանակ, 400 հրացաններ եւ գնդացիրներ, 140 նռնակներ, 70 հազար տարբեր տրամաչափի փամփուշտ եւ 289 ավտոմեքենա, ինչպես նաև հայտնաբերեցին 20 կգ հերոին, 35 կգ մարիխուանա և 4 ու կես հազար հաբեր «Էքստազ»[42]։

Իրենց ցավակցությունը հայտնեցին մի շարք ընդիմադիր քաղաքական գործիչներ, այդ թվում Սերբիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Զորան Անջելկովիչը և ընտրություններում Ջինջիչի հակառակորդ Վոիսլավ Կոշտունիցան։ Դրա հետ մեկտեղ նրանք բոլորը հերքեցին մահափորձի ծրագրման մեջ մասնակցելու մեղադրանքները[43]։

Միջազգային արձագանք խմբագրել

Սպանությունը դարձավ բոլոր տեղեկատվական գործակալությունների, ռադիոկայանների, հեռուստատեսությունների, թերթերի, լրատվական կայքերի հիմնական նորությունը, ամբողջ աշխարհում[44]։

Վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ Ուլոֆ Արմավենու մահից հետո, մարդասպանի զոհ դարձավ երկրի վարչապետը։ ԶԼՄ-ները բազմիցս համեմատել են կատարվածը սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության, նույնիսկ Ջոն Քենեդու սպանության հետ[45]։

  •   Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերը նշել է, որ «Սերբիայի համար, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար» շատ դժվար ժամանակներ են, երբ դժվար է պահպանել քաղաքական կայունությունը, բայց հույս է հայտնում, որ երկիրը կվերականգնվի Ջինջիչի սպանության պատճառով առաջացած շոկային վիճակից և կշարունակի նրա բարեփոխումները[46]։
  •   ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը դատապարտել է Ջինջիչի սպանությունը, մեղքը բարդելով «Սերբիայի հակաժողովրդավարական եւ ծայրահեղական ուժերի վրա» որոնց հետ կառավարությունը չկարողացավ հաջողության հասնել։ Նա հույս է հայտնել, որ մարդասպանները կբացահայտվեն և պատասխանատվության կենթարկվեն դատարանի առջև[47]։
  •   Խորվաթիայի վարչապետ Իվիցա Ռաչան սպանությունը համարում է նախազգուշացում ողջ Խորվաթիային և Եվրոպային և կոչ անում ուժեղացնել հանցագործությոն դեմ պայքարը[48]։

Հետաքննություն խմբագրել

Կատարողների նույնականացում խմբագրել

Պարզվել էր, որ կրակել է «Կարմիր բերետավորներ» հատուկ գործառնությունների բաժնի հրամանատարի տեղակալ Զվեզդան Յովանովիչը։ Զենքը, որից կատարվել է երկու կրակոց HK G3 ինքնաձիգ էր։ Կրակոցները արձակվել են  ֆոտոգրամետրիայի գործարանի երկրորդ հարկի №55 գրասենյակից (ծովակալ Գեպրատի անվան փողոց տուն թիվ 14 )[49]։ Յովանովիչի անմիջական համախոհները հետևյալ անձիք էին՝

  • Ալեքսանդր Սիմովիչ (գտնվում էր գործարանի ներսում)
  • Նինոսլավ Կոնստանտինովիչ (գտնվում էր գործարանի ներսում)
  • Սրետկո Կալինիչ (գտնվում էր գործարանի դիմաց, մեքենայի մեջ)
  • Միլե Լուկովիչ (գտնվում էր գործարանի դիմաց, մեքենայի մեջ)
  • Վլադիմիր Միլիսավլևիչ (բոլորին Volkswagen Passat-ում սպասող վարորդը)
  • Բրանիսլավ Բեզարևիչ (Սերբիայի պետական անվտանգության Ծառայության տեղեկատուն, ով տեղեկատվություն էր հաղորդում Սիմովիչին)
  • Դուշան Կրսմանովիչ (տեղեկատու, հաղորդել է վարչապետի ավտոշարասյան շարժման մասին, գտնվել է Նեմանին և իշխան Միլոշի փողոցների խաչմերուկում)
  • Սաշա Պեյակովիչ նախկին «կարմիր բերետ», գտնվում էր մեքենայում, դարանակալման մեջ
  • Դուշան Սպասոեվիչ (գտնվում էր մեքենայում, դարանակալման մեջ)

Մահափորձի կազմակերպման մեջ Յովանովիչին օգնություն են ցուցաբերել նաև.

  • Ժելկո Տոյգան (նախկին «կարմիր բերետ»)
  • Դեյան Միլենկովիչ (բջջային հեռախոսով հաղորդել է ավտոշարասյան շարժման կոորդինատները, ինչպես Բելգրադի ասպարեզում, այնպես էլ Սերբիայի Կառավարության շենքի մոտ)
  • Սլոբոդան Պաժին (Բելգրադի ոստիկանության տեսուչ և տեղեկատու)։

Հետախուզում և հանցագործների ձերբակալություն խմբագրել

Մահափորձի մասին տեղեկանալով ոստիկանությունը անմիջապես սկսում է վկաների որոնումը։ Ծովակալ Գեպրատի անվան փողոցում գտնվող թիվ 12-րդ տան այն սենյակը, որտեղ գտնվել են ենթադրյալ մարդասպանները կնքվեց[50]։ Հացի փռի սեփականատեր Կույո Կրիեշտորացը հայտնեց, որ տեսել է «Фольксвагене» մեջ գտնվող Միլիսավլեվիչին։ 2004 թվականի մարտի 1-ին Կրիեշտորացը սպանվում է անհայտ անձի կողմից, ոստիկանություն կատարած հերթական այցից հետո[51]։ Մահացածի դին հայտնաբերվել է մեքենայում։ Ենթադրվում է, որ սպանության շարժառիթը Միլիսավլեվիչի դեմ վկայություն տալն էր, իսկ սպանության պատվիրատուն ըստ Սրետկո Կալինիչի Ղուկաս Բոյովիչն էր, Միլորադ Ուլեմեքի ևս մեկ համախողը։ 2006 թվականի հունիսի 3-ին, բելգրադյան օդանավակայանի մոտ հայտնաբերվել է ևս մեկ վկայի՝ Զորան Վուկոեվիչի ածխացած  մարմինը։ Նա հայտնել էր ոստիկանությանը Ջինջիչի մահափորձի մասնակիցներից ոմանց անունները։ Սպանության մեջ մեղադրեցին Ալեքսանդր Սիմովիչին, ով հետաքննության տվյալների համաձայն ծեծել է Վուկոեվիչին, փաթաթել փայլաթիթեղի մեջ և ողջ ողջ այրել։

 
Դավադիրների փախուստի երթուղին

Հետաքննությունը բացահայտել է 36 կասկածյալների, սակայն հաջողվել է ձերբակալել միայն 21-ին։ Զվեզդան Յովանովիչը ձերբակալվել է 2003 թվականի մարտի 25-ին,  հատուկ գործառնությունների ստորաբաժանման լուծարումից հետո և ստիպված հանձնել է զենքը[2]։ Ջինջիչի սպանության հետ կապ չունեցող զինվորներին տեղափոխել են ոստիկանության և բանակի այլ ստորաբաժանումներ։ Մի քանի դավադիրների այդպես էլ չի հաջողվել պատասխանատվության ենթարկել[52]։ 2003 թվականի մարտի 27-ին Դուշան Սպասոեվիչը և Միլե Լուկովիչը սպանվեցին ոստիկանության կողմից, երբ փորձում էին ձերբակալել նրանց։ Մյուս կասկածյալներին հաջողությունը ժպտաց։ 2004 թվականի հուլիսի 17-ին Հունաստանում ձերբակալվեց Դեյան Միլենկովիչը (այն ժամանակ հենց նա, այլ ոչ թե Յովանովիչն, էր համարվում կասկածյալ), ում մոտ հայտնաբերեցին շատ մեծ գումար։ Ալեքսանդր Սիմովիչը ձերբակալվեց 2006 թվականի նոյեմբերի 23-ին, Բելգրադում և դատարանի առաջ կանգնեց 11 հանցակիցների հետ (նրանց թվին չի պատկանում կրակող Յովանովիչը, այլ մտնում են Միլորադ Ուլեմեը, որպես գորրծառնության ղեկավար, Դեյան Միլենկովիչը և Ժելկո Տոյգան)[53]։

Ձերբակալված, բայց Ջինջիչի սպանության մեղադրանքով դատարանի առջև չկանգնածների թվում էին սպանությունից մի քանի օր անց ձերբակալված Միլադ Միչիչը, (Միլիչը Զեմունյան հանցախմբում երկրորդ մարդն էր) և Դարկո Միլիչեվիչը, ով ձերբակալվել է 2003 թվականին Շվեդիայի ոստիկանության կողմից[54]։

Դրդապատճառներ խմբագրել

Յովանովիչի դրդապատճառներ խմբագրել

Ապրիլի 7-ին կայացած առաջին հարցաքննության ժամանակ Յովանովիչը անմիջապես խոստովանեց մեղքը և ասաց. «Սպանությունը կատարել եմ քաղաքական պատճառներից ելնելով քանի որ գտնում եմ, որ կարող եմ կանխել սերբ հայրենասերներին Հաագա հանձնելու գործը, կանգնեցնել ջոկատի ցրումը և Սերբիայի փլուզումը։ Հաագան ազգային պատմության մեծագույն խայտարակություն է»։ Յովանովիչը հայտարարեց, որ զղջում չի զգում կատարած արարքի համար)[55]։ Սակայն առաջին դատական լսումից կես ժամ առաջ Յավանովիչը հայտարարեց, որ զրպարտել է իրեն, իսկ հետո ընդհանրապես հրաժարվեց որևէ վկայություն տալ, քանի որ չի վստահում դատարանին։

Ուլեմեքի դրդապատճառներ խմբագրել

Ուլեմեքը, որպես կարևորությամբ երկրորդ հանցակից, սեփական պատճառները ուներ Ջինջիչին վերացնելու համար, և սերբ զինվորականներին Հաագային տրամադրելը կարող էր միայն պատրվակ լինել։ Ջինջիչի սպանության վարկածներից մեկը կարող էր լինել նրա կառավարության պատերազմը Զեմունյան կանալի դեմ, որին կասկածում էին ընդիմության հետ կապերի մեջ  (հատկապես Սլոբոդան Միլոշեվիչի ընտանիքի հետ)։ Ամեն ինչ սկսվեց Ռատոմիր Ժիվկովիչի որդիներ Դրագանի և Զորան Ժիվկովիչի խորհրդավոր սպանությունից[56]։ Նրանց մահվան հանգամանքները տարօրինակ էին։ Ավստրիայում ձերբակալեցին գերմանացու, ում մոտ հայտնաբերել էին թմրանյութ (500 գրամ հերոին), նա հարցաքննության ժամանակ պատմեց, որ թմրանյութը գնել է Պոժարեվացում, Ժիվկովիչ եղբայրներից, ովքեր համագործակցում էին «զեմունցիների» հետ։ Շուտով Պոժարեվացում սպանվեց Զորանը և սպանության լուրը հասավ կոլումբիական Բոգոտայում գտնվող Դրագանին։ Ապա սպառնալիքները հասան Դրագանին, նա Սլովենիայի քաղաքացու կեղծ անձնագիր ստեղծեց, բայց դա նրան չփրկեց։ Զորանի սպանությունից մի քանի օր անց Դրագանը հարձակման զոհ դարձավ։

Երկու դեպքերում էլ ծանր վիրավորված Ժիվկովիչներին հասցրին տեղափոխել հիվանդանոց, բայց բժիշկները անզոր գտնվեցին։ Այնուամենայնիվ Դրագանը և Զորանը կարողացան նկարագրել այն մարդու արտաքինը, ով համարվում է երկու սպանությունների անմիջական կատարողը։ Սպանված եղբայրների խոսքերով, ինչպես նաև վկաների ցուցմունքների և մի քանի  քրեագիտական փորձաքննությունների օգնությամբ պարզվել է, որ սպանությունների անմիջական կատարողը եղել է "Չերոկի" (սերբ.՝ čiroki) մականվամբ հայտնի «կարմիր բերետավորներ»-ի զինծառայող։ Կրակը վարել է Heckler-Koch ատրճանակ-գնդացիրով, գտնվելով կարմիր Audi մեքենայում, իսկ նրա վարորդը ոմն «Յովանովիչ», «Ճապոնացի» մականվամբ[57]։

Վառված մեքենան գտան Պոժարեվցի ծայրամասում, ավելի ուշ պարզվեց, որ այն գողացել է «Բուբամրա» հանցավոր խմբավորման ավազակ Նենադ Օպաչիչը[58]։ Մի քանի վկաներ հայտնեցին, որ կրակողը եղել է հենց ինքը՝ Միլորադ Ուլեմեքը։ Ռատոմիր Ժիվկովիչը իր որդիների սպանության մեջ մեղադրեց երկու մարդու, ովքեր հանցավոր աշխարհում և հասարակության մեջ իրենց ազդեցության ուժեղացման համար գնում էին նման քայլերի, Միլորադ Ուլեմեքը և Դուշան Սպասոեվիչը (որպես Սպասոեվիչի մասնակցության ապացույց ներկայացվեց հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում նա հետաքրքրվում է, արդյո՞ք հաջողվեց ազատվել Դրագան Ժիվկովիչից)։ Դրանից հետո սկսվել է Զեմունյան կլանի և Սլոբոդան Միլոշևիչի ընտանիքի կապերի խթանումը, իսկ հետագայում Ջինջիչի բոլոր ընդիմադիրների հետ։ Ուլեմեքը որոշեց, որ կառավարությունը այդ ճանապարհով փորձում է ազատվել նրանից և 2003 թվականի հունվարի 27-ին բաց նամակով պահանջեց Ջինջիչից դադարեցնել Բուխային թաքցնել, հիշեցնելով, որ հենց «Կարմիր բերետավորները» են վարչապետին իշխանության բերել, սպառնալով հաշվեհարդար տեսնել Ջինջիչի հետ, եթե նա դեմ գնա իր մարդկանց։ Ջինջիչը պլանավորում էր ուժային գերատեսչություններում խոշոր վերադասավորում կատարել մարտի երկրորդ կեսին, և Ուլեմեքը իր նամակի պատճառով կարող էր դառնալ «Կարմիր բերետավորներ»-ի շարքերից վտարվողների առաջին թեկնածուն։ Բայց Ներքին գործերի նախարարությունում և հատուկ ծառայություններում աշխատող Զեմունյան կլանի կողմնակիցները ժամանակին զեկուցեցին Ուլեմեքին Ջինջիչի պլանների մասին[59]։

Արդեն ուշ սպանության մեջ մեղադրեցին ոչ միայն «Կարմիր բերետավորներ»-ի անդամներին, այլ ամբողջ Զեմունյան կլանին։ Կրակի վրա յուղ հավելեց այն փաստը, որ Յովանովիչի գրեթե բոլոր վերը նշված հանցակիցներն (ինչպես և ինքը) լավ հարաբերությունների մեջ էին Զեմունյան կլանի հետ, կամ դրա անդամն էին[60]։

Դատարան խմբագրել

Դատաքննություն խմբագրել

Ի սկզբանե դատարանի ներկայացուցիչը Մայա Կովաչովիչն էր, բայց հետո նրան փոխարինեց Նատա Մեսարեվիչը։ Առաջին նիստը կայացել է 2003 թվականի դեկտեմբերի 22-ին, Բելգրադի շրջանային դատարանի հատուկ բաժնի շենքում, դատավորներ՝ Մարկո Կլյաեվիչ և Մայա Կովաչեվիչ, Ջորջե Օստոիչը, որպես դատախազ, Յովան Պրիյինչը, որպես հատուկ դատախազ և նրա օգնականներ Միլան Ռադովանովիչի, Նեբոյշա Մարաշի մասնակցությամբ[61]։ Յուրաքանչյուր դատապարտյալ ուներ իր փաստաբանը։ Այսպես Յովանովիչի փաստաբանը սկզբում Վեսնա Ռադմիլովիչը էր (նախաքննության ընթացքում), այնուհետև այդ դերը ստանձնում է Նենադ Վուկասովիչը։ Առաջին նիստի դիտորդներն էին՝ Սերբիայի Գերագույն դատարանի ներկայացուցիչ Սոնյա Բրկիչը և Բելգրադի շրջանային դատարանի ներկայացուցիչ Ռադոսլավ Բոչովիչը։

Գործը լուսաբանվեց 70 լրագրողների կողմից։ Նրանց համար պատրաստել էին հատուկ մեդիա- կենտրոն, բայց հեռախոսային կապը պատշաճ կերպով ապահովված չէր[62]։

Դահլիճում ներկա էին, ոչ միայն դատապարտվողների հարազատները, այլ իբրև Զեմունյան կլանի ձեռքով սպանված անձանց հարազատները։ Վերջիններս այլ քրեական գործերով վկաներ էին և սպասում էին դատարանից ճիշտը իմանալ սպանությունների մասին և համոզվել Զեմունյան կլանի մասնակցության մասին։ Այդ նույն նիստին մասնակցել է Զվեզդան Օլիվերի կինը, դատարանի շենքի մուտքի դիմաց նրա մոտից փոքր դանակ են խլում (ինչպես բացատրում է դատավոր Կովաչևիչը այդ դանակը Օլիվերան օգտագործում էր կենցաղում)[63]։

Մամուլը, տեղյակ չլինելով ձերբակալության հանգամանքներից, շտապեց մեղադրել Օլիվերին նիստը ձախողելու փորձի համար, սակայն այդ մեղադրանքով այլ անձ են ձերբակալում։ Մեծ որսորդական դանակ են խլում անհայտ անձից, ով եկել էր գեներալ Բոշկի Բույայի սպանության դատական նիստին։

Առաջին նիստը նշանավորվեց մի քանի սկանդալներով։ Արդեն առաջին դատական նիստի ժամանակ Յովանովիչը հանկարծակի հայտարարեց. «Ես հանցանք չեմ գործել:Սարսափելի ճակատագրական սխալ է տեղի ունենում և որպեսզի ձեր խիղջը հանգիստ լինի, ես նոր դատաքննություն եմ պահանջում»։ Յովանովիչը ասաց, որ իր անկեղծ խոստովանությունը կեղծվել էր Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ Միլե Նովակովիչի և Ռոդոլյուբ Միլովիչի կողմից, ովքեր սպառնալով նրա ընտանիքին, ստիպել են Յովանովիչին ստորագրել այն։ Նա փորձեց բողոքարկել այդ վճիռը առաջին ատյանի դատարանում, բայց նրան մերժեցին, առաջին նիստի ժամանակ փաստաբան Վուկասովիչի հետ բողոքարկեց վճիռը Գերագույն դատարանում, պահանջելով վերաքննություն կատարել, կրկին դատական նիստ անցկացնել և չեղյալ հայտարարել առաջին ատյանի որոշումը կամ էլ հասնել լիակատար արդարացման բոլոր հոդվածներով։ Բողոքարկման ժամանակ Բուկասովիչը հայտարարեց, որ հանցանքի վայրում երրորդ գնդակ էր հայտնաբերվել, որը իբրև ավելացրել էր հետաքննեւթյունը (նրա թռիչքի հետագիծը չի սկսել այն սենյակում, որտեղ գտնվել է Յովանովիչը), փաստաբանը կասկածելով քննության օբյեկտիվության և բարեխղճության վրա, պահանջում է կրկնակի մինչդատական հետաքննություն անցկացնել։ «Կարմիր բերետավորների» նախկին հրամանատարը հրաժարվում է վկայություն տալ, նույնիսկ չբացատրելով, թե արդյոք նա իրեն կպաշտպանի իրավաբանների օգնությամբ, թե ինքնուրույն կպաշտպանվի, ինչը բուռն ծափահարություններ առաջացրեց ամբաստանյալների բարեկամների շրջանում։ Փաստաբանը հայտարարեց, որ պաշտպանյալը վերջնական որոշումը կկայացնի դատական նիստի ընթացքում։ Մյուս ամբաստանյալները նույնպես հայտարարեցին, որ նրանց վրա ճնշում են գործադրել։ Ժելկո Տոյագան հավելել է, որ նրա իրավունքնորը, որպես ձերբակալված կոպտորեն խախտվել են։ Իսկ Սլոբոդան Պազինը հայտարարեց, որ իրեն ընդհանրապես զրկել են պաշտպանվելու իրավունքից։ Դատաքննության երկրորդ օրը պարզվեց, որ մեղադրյալների մեջ է գտնվում 21 ամյա Միլան Յովանովիչը, ով մեղադրվում է Զեմունյան հանցավոր կազմավորման այլ գործով (ձերբակալվել է 2003 թվականի սեպտեմբերի 12-ին), որը կապ չուներ Ջինջիչի սպանության գործի հետ, մեղադրյալների շարքերում Միլան Յովանովիչի ներկայությունը մինչև դատական լսումները ոչ ոք տեղեկացված չէր։

Դատաքննության ժամանակ առաջին հեռացումը տեղի է ունեցել հենց առաջին նիստի ժամանակ։ Դուշան Կրսմանովիչի փաստաբան Միրոսլավ Թոդորովիչը հայտարարեց, որ հատուկ դատախազ Յովան Պրիյրը մեկուսարանում այցելել է իր պաշտպանյալին և համոզել նրան անկեղծ խոստովանություն ստորագրել հանցագործությանը հանցակից լինելում մեջ, խոստանալով կրճատել դատավճիռը առնվազն կրկնակի անգամ և նույնիսկ խոստացավ պաշտպանել ընտանիքը սպառնալիքներից և հարձակումների փորձերից։

Դա ստիպեց Տոդորովիչին պահանջել դատախազ Պրիյինչի և նրա օգնականների հեռացումը։

Պաշտպանության բողոքը մերժվեց, բայց այն փորձում էր հասնել նրան, որ Կրսմանովիչին անմեղսունակ ճանաչեն և ուղարկեն հարկադիր բուժման (նա իբրև տուժել էր ինքնասպանության սինդրոմից), բայց դատարանը Կրսմանովիչին մեղսունակ ճանաչեց։ Կարգի խաղտման համար Դեյան Միլենկովիչի փաստաբան Բիլյան Կայգանիչին և Միլոմիրա Կալիչանիչի փաստաբան Նիկոլե Նիկոլիչին զգուշացում կատարեց։ Պրիյիչը շուտով խոստովանեց, որ իսկապես այցելել է ձերբակալվաց Կրսմանովիչին և պայմանավորվել է նրա հետ, ինչը հիստերիա առաջացրեց Տոդորիվիչի մոտ, ով հայտարարեց, որ դատավոր Կլյաեվիչը դատախազի հետ համաձայնության մեջ էր։ Ի պատասխան դրան Տոդորովիչին հեռացրեցին դատական նիստի դահլիճից, հեռացնելով Կրսմանովիչի պաշտպանությունից[64]։ Մեղադրական եզրակացությունը կարդաց դատախազի օգնական Միլան Ռադովանովիչը, մեղադրելով 15 մարդու Ջինջիչի սպանության կազմակերպման և մի շարք այլ հանցագործությունների մեջ։ Ռադովանովիչը հայտարարեց, որ բոլոր մեղադրյալնները Զեմոնի հանցավոր կազմավորման անդամներն էին, որը Զորան Ջինջիչի սպանության հիմնական ներգրավված կողմն է։ Առաջին դատական նիստը ավարտվեց 2003 թվականի դեկտեմբերի 29-ին, իսկ հաջորդ նիստը նշանակվեց 2004 թվականի հունվարին։

Սակայն բոլոր ամբաստանյալների դեմ գործի վարույթը տևեց երեք տարի։ Այդ ընթացքում տեղի ունեցավ դատարանի նախագահի փոփոխություն` Մայա Կովաչևիչի փոխարինեց Նատա Մեսարովիչը, ձերբակալվեց դատախազ Յովան Պրիյիչը, սպանվեցին երկու հիմնական վկաներ` Զորան Վուկոեվիչը և Կույո Կրիեշտորացը, ինչպես նաև հերքվեցին հետաքննության մի քանի ուսումնասիրություններ։

Որոշ մեղադրյալների փնտրությունը շատ երկար տևեց։ Միլորադ Լուկովիչը՝ Ջինջիչի սպանության կազմակերպիչներից մեկը, բացակայել է առաջին դատական քնության ժամանակ և լրատվամիջոցների կարծիքով թաքնվել է Զագրեբում, ինչի մասին վկայում է տեղական ոստիկանությունը։ Մեղադրյալները և վկաները շփոթվում էին վկայությունների մեջ, ինչի արդյունքում ստիպված էին կանչել ավելի շատ վկաների, որոնց թիվը կազմում էր 150 մարդ։ Հետաքննության հեշտ անցկացման համար որոշվեց, որ բացառիկ դեպքերում մահացած վկաների վկայությունները դատավարության ընթացքում հաշվի կառնվեն։ Ի պաշտպանություն պաշտպանյալների փաստաբանները 2003 թվականին արված և 2004 թվականին հետաքննությանը ցուցադրած տեսագրություն ներկայացրեցին։ Որտեղ Յովանովիչը գտնվում էր Ֆրուշկե սարի վրա, քննիչի, դատախազի, փաստաբանի և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժնի պետի հետ և պատմեց, թե ինչպես է ստուգել հրացանը, թիրախակալել և կրակել դրանից։ Պաշտպանությունը պնդեց, որ Յովանովիչը ակտիվ կերպով համագործակցել է հետաքննության հետ, այդպիսով փորձելով մեղմացնել մեղադրյալի դատավճիռը։ Դատարանը հրաժարվեց ընդունել տեսագրությունը, որպես պաշտպանության կողմից ներկայացված ապացույց։

Դատավճիռ խմբագրել

2007 թվականի մայիսի 23-ին կազմակերպված հանցագործության դեմ պայքարի Բելգրադի հատուկ դատարանը 12 դատապարտյալների մեղավոր ճանաչեց և վճիռ կայացրեց։ Չձերբակալված դատապարտյալներին վճիռը հեռակա կերպով կայացվեց, ինչպես նաև որոշ մարդիկ ազատազրկման ենթարկվեցին, այլ հանցագործություններում մասնակցության համար։

  • Զվեզդան Յովանովիչը՝ 40 տարի ազատազրկում։ Մեղավոր է ճանաչվել սպանության և իշխանության բարձրագույն անդամի սպանության մեջ։
  • Միլորադ Ուլեմեքը՝ 40 տարի ազատազրկում։ Մեղավոր է ճանաչվել սպանության և ոչ սահմանադրական գործունեության մեջ 2003 թվականի հունվարի 27-ին բաց նամակով նա սպառնում է կառավարությանը և պնդում, որ Ջինջիչին քիչ է մնացել ապրելու։
  • Նիկոլա Բաիչը՝ 35 տարի ազատազրկում։ Մեղավոր է ճանաչվել մահափորձի կազմակերպման և այլ հանցագործությունների մեջ։
  • Նինոսլավ Կոնստանտինիչին՝ 35 տարի ազատազրկում (հեռակա)։ Մեղավոր է ճանաչվել մահափորձի կազմակերպման և այլ հանցագործությունների մեջ։
  • Վլադիմիր Միլիսաբլեբիչ՝ 35 տարի ազատազրկում։ ( հեռակա կարգով, սկզբնական դատավճռով 40 տարի ազատազրկում)։ Մեղավոր է ճանաչվել մահափորձի կազմակերպման մեջ և այլ հանցագործությունների մեջ։
  • Ալեքսանդր Սիմովիչ՝ 35 տարի ազատազրկում։ Մեղավոր է ճանաչվել մահափորձի կազմակերպման մեջ և այլ հանցագործությունների մեջ։
  • Բրանիսլավ Բեզարեվիչ՝ 30 տարի ազատազրկում։ Մեղավոր է ճանաչվել մահափորձի կազմակերպման մեջ։
  • Սրետկո Կալինիչ՝ 30 տարի ազատազրկում։ (հեռակա կարգով, սկզբնական դատավճռով 40 թարի ազատազրկում)։ Մեղավոր է ճանաչվել մահափորձի կազմակերպման մեջ և այլ հանցագործությունների մեջ։
  • Միլոշ Սիմովիչ՝ 30 տարի ազատազրկում(հեռակա կարգով, սկզբնական դատավճռով 40 տարի ազատազրկում)։ Մեղավոր է ճանաչվել մահափորձի կազմակերպման մեջ և այլ հանցագործությունների մեջ։ Միլան Յուրիշ՝ 30 տարի ազատազրկում:(հեռակա կարգով, սկզբնական դատավճռով 34 տարի ազատազրկում)։ Մեղավոր է ճանաչվել մահափորձի կազմակերպման մեջ և այլ հանցագործությունների մեջ։
  • Դուշան Կրսմանովիչ՝ 20 տարի ազատազրկում (հեռակա կարգով, սկզբնական դատավճռով 30 տարի ազատազրկում)։ Մեղավոր է ճանաչվել մահափորձի կազմակերպման մեջ և այլ հանցագործությունների մեջ։
  • Ժելկո Տոյագա՝ 15 տարի ազատազրկում (սկզբնական դատավճռով 30 տարի ազատազրկում)։ Մեղավոր է ճանաչվել մահափորձի կազմակերպման մեջ։ Վերոհիշյալ մեղադրանքներով ոմանք արդարացվեցին Ջինջիչի սպանության գործով, բայց ազատազրկվեցին այլ հանցագործությունների պատճառով։
  • Սաշա Պեյակովիչ՝ 8 տարի ազատազրկում (սկզբնական դատավճռով 30 տարի ազատազրկում, բողոքարկումից հետո, սպանության մեջ մասնակցելու մեղադրանքը հանվում է)։
  • Սլաբոդան Պաժիչ՝ 7 տարի 5 ամիս ազատազրկում։
  • Սաշա Պետրովիչ՝ 5 տարի ազատազրկում։
  • Պրեդրագ Մալետիչ՝ 3 տարի ազատազրկում։

Դատավճիռները հաստատվել են 2008 թվականի դեկտեմբերի 29-ին, բոլոր հնարավոր բողոքարկումներից հետո։ Չնայած այն հանգամանքին, որ Յովանովիչի դատավճիռը թույլատրելի էր, Սերբիայի Ժողովրդական երիտասարդության ակտիվները դատարանի շենքի դիմաց ցույց կազմակերպեցին հետևյալ կարգախոսով՝ «40 տարին էլ բավական չէ», որը սկսվեց դատավճռի հայտարարումից հետո։

Հետագա ձերբակալություններ խմբագրել

Ջինջիչի գործով ձերբակալությունները շարունակվում էին, քանի որ Յովանովիչի համախողներից շատերը գտնված չէին և նրանց նախնական դատավճիռները կայացրել էին հեռակա կարգով։ 2010 թվականին Խորվաթիայում ձերբակալվել է հանցագործության հանցակից Սրետկո Կալինիչը, ով հայտարարեց, որ սպանել է Կոնստանտինիչին և Յուրիշիչին Ղուկաս Բոյովիչի հրամանով։ Կոնստանտինիչի դին թաղել էին, իսկ Յուրիշինի դին մասնատել։ Ոստիկանությունը իսկապես գտավ Յուրիշինի մարմնի մնացորդները Իսպանիայում, Մանսանարես գետում, բայց այնտեղ, որտեղ իբր թաղված էր Կոնստանտինիչի դին, ոչինչ չգտան։ 2011 թվականին ձերբակալեցին «կարմիր բերետավորներ» չորս նախկին զինվորականների, ովքեր ներգրավված էին 2011 թվականի խռովությանը, ինչը նախապայման էր դարձավ Ջինջիչի սպանության համար։

Այլընտրանքային տեսանկյունից խմբագրել

2008 թվականի փետրվարի 21-ին լույս 22-ի գիշերը, «Ռոսիա» հեռոստաալիքի եթեր դուրս եկավ «Վեստի+» հաղորդաշարի հերթական հաղորդումը, Կոստանտին Սյոմինի հետ, նվիրված սերբիացիների բողոքի ակցիային, Կոսավոյի Հանրապետության միակողմանի հռչակման դեմ։ Հաղորդավարը եթերի ժամանակ հիշատակել է Զարյան Ջինջիչին, մեղադրելով նրան հարավսլավական զինված ուժերի փուլուզման և սերբիայի սպայակազմին անօրինական ձևով Միջազգային տրիբունալին հանձնելու մեջ, ինչպես նաև հայտարարել է, որ Ջինջիչի սպանությունը այս իրադարձությունների ֆոնի վրա եղել է տեղին և արդարացված։ Սկանդալ բռնկվեց։ Սերբիայի կառավարությունը և Սերբիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ բացատրություն են պահանջում համառուսաստանյան պետական հեռուստաընկերության ղեկավարությունից, Սյոմինի հայտարարությունը անվանելով վիրավորանք վարչապետի հիշատակին և պետական ահաբեկչության հավանություն, ինչպես նաև սպառնալով հետ կանչել Ռուսաստանի Դաշնությունում Սերբիայի դեսպան Ստանիմիր Վուկիչևիչին։ Սակայն վարչապետ Վիկտոր Զուբկովի գլխավորած ռուսական պատվիրակության Սերբիա պաշտոնական այցի ժամանակ բացատրում են, որ Սյոմինի հայտարարությունը միայն իր անձնական կարծիքն էր և կապված չէր ՌԴ-ի իշխանության դիրքորոշման հետ։

Ըստ գրող, ռազմական պատմաբան և պատգամավոր Միլովան Դրեցունայի, Ջինջիչին կարող էին վերացնել ոչ թե Սլոբոդան Միլոշևիչին Միջազգային տրիբունալին հանձնելու համար, այլ Կոսովոյի անկախության ճանաչումից հրաժարվելու համար, քանի որ Ջինջիչի դիրքորոշումը հակասում էր շատ միջազգային կազմակերպությունների։

Վարչապետը ասում էր, որ կարող էր մտածել Սերբիայի Հանրապետության հետ հատուկ հարաբերությունների մասին։ 2001 թվականի նոյեմբերին և 2002 թվականի օգոստոսին ռուս լրագրողներին տված հարցազրույցում, Զորան Ջինջիչը հայտարարեց, որ Կոսովոյի անկախության ճանաչումը կարող էր հանգեցնել հերթական իրավիճակի սրմանը Բալկաններում, ինչպես նաև արևմտյան երկրների կողմից Կոսովոյի ալբանացիներին աջակցելը անվանեց ԱՄՆ-ի կողմից հայտարարած ահաբեկչության դեմ պայքարի երկակի քաղաքականություն։

2013 թվականին լույս է տեսել «Երրորդ գնդակը» գիրքը։ Զորան Ջինջիչի սպանության քաղաքական հանգամանքները, որի հեղինակները Ջինջիչի նախկին թիկնապահ Միլան Վերուովիչը և լրագրող Նկոլա Վրզիչն էին, նրանք Ջինջիչի սպանության մեջ մեղադրեցին բրիտանական հետախուզությանը, իսկ ավելի կոնկրետ նրա աշխատակից Էնթոնի Մորկտոնին։ Չնայած այդ տեսակետը կասկածելի էր, քանի որ Ջինջիչը աջակցում էր Եվրոպական միությանը Սերբիայի անդամակցման մասին, գրքի հեղինակները հիշեցնում են, որ սպանության կազմակերպիչներից մի քանիսը Զեմունյան կլանի, ովքեր ուզում էին ոչնչացնել Ջինջիչին անձնական նկատառումներով և ենթադրություն են առաջ քաշում, որ բրիտանական հետածուզությունը հմտորեն խաղացնում էին այդ մոտիվներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «11 years since assassination of Zoran Đinđić» (անգլերեն). Б92. 2014 թ․ մարտի 12. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  2. 2,0 2,1 «Я не убивал Джинджича» (ռուսերեն). Српска.ру. 2008 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  3. Сергей Чиркин (2003 թ․ մարտի 12). «Убит Зоран Джинджич» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  4. 4,0 4,1 «Zoran Djindjic (1952-2003)» (անգլերեն). Правительство Сербии. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  5. «В Югославии оппозиция проводит все более массовые митинги с требованием отставки Президента Милошевича» (ռուսերեն). ОРТ. 1999 թ․ հուլիսի 17. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  6. Филип Славкович (2005 թ․ հոկտեմբերի 5). «Сербия после Милошевича — пять лет спустя». Deutsche Welle. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  7. Carlotta Gall (2001 թ․ հուլիսի 1). «Serbian Tells of Spiriting Milosevic Away» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  8. «ZAKON O ORGANIZACIJI I NADLEŽNOSTI DRŽAVNIH ORGANA U SUZBIJANJU ORGANIZOVANOG KRIMINALA, KORUPCIJE I DRUGIH POSEBNO TEŠKIH KRIVIČNIH DELA (текст закона в последней редакции)». Парламент Сербии (սերբերեն). Paragraf Lex, Elektronska pravna baza. 2013. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  9. «Radisavljević: Istražujemo ko je izveo JSO iz Kule» (սերբերեն). Политика. 2010 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  10. Filip Švarm (2006 թ․ սեպտեմբերի 21). «Konačni obračun». Vreme (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  11. «U Kuli u nedelju bez vanrednih događaja». Глас јавности. 2001 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  12. «Ljubiša Buha za B92 optužuje Lukovića i Spasojevića» (սերբերեն). Б92. 2003 թ․ հունվարի 24. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  13. «Šest godina od ubistva Zorana Đinđića» (սերբերեն). Deutsche Welle. 2009 թ․ մարտի 12. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  14. «Politička pozadina atentata». Emisija «Insajder» (սերբերեն). Б92. 2008 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  15. «Zvezdan Jovanović na snimku» (սերբերեն). Б92. 2007 թ․ հունվարի 17. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  16. «Ubijen jer je pokušao da Srbiju odvede u budućnost» (բոսնիերեն). Bošnjak-KS. 2004 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  17. D. Čarnić (2011 թ․ սեպտեմբերի 14). «Simović: Bilo je i drugih atentatora pored Zvezdana» (սերբերեն). Политика. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  18. Daniel Bukumirović (2003 թ․ հոկտեմբերի 20). «Veruović: Đinđić ubijen hicem drugog snajpera iz Birčaninove». Emisija «Kažiprst» (սերբերեն). Б92. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  19. Показания Зорана Йовановича, 7 апреля 2003 года в сербской Викитеке (սերբ.)
  20. Владимир Арьев (2003 թ․ մարտի 16). «Кто убил премьер-министра Сербии Зорана Джинджича?» (ռուսերեն). Подробности.ua. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  21. 21,0 21,1 «В Белграде совершено покушение на премьер-министра Сербии. Зоран Джинджич убит» (ռուսերեն). NEWSRU.com. 2003 թ․ մարտի 12. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  22. «Реконструкција: Како је убијен премијер». Б92 (հունգարերեն). Video.Xfree.Hu — Выпуск программы «Insajder» на телеканале Б92. 2008 թ․ հունիսի 1. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  23. Emisija «Insajder». — Стенограмма выпуска программы «Insajder» на телеканале Б92«Реконструкција: Како је убијен премијер» (սերբերեն). Б92. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  24. EKSKLUZIVNO-ZVEZDAN JOVANOVIĆ-FRUŠKA GORA 2003 ՅուԹյուբում
  25. «Priznanje Zvezdana Jovanovića» (սերբերեն). Pescanik. 2003 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  26. 26,0 26,1 «Последњи дан Зорана Ђинђића» (սերբերեն). Радио и телевидение Сербии. 2006 թ․ մարտի 12. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  27. Jelena Diković (2009 թ․ մարտի 11). «Pucanj, tišina, galama, plač». Данас (սերբերեն). Nadlanu.rs. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  28. T. Spaić, S. Todorović, M. Petrović (2013 թ․ մարտի 11). «Ubistvo Zorana Đinđića u 7 činova» (սերբերեն). Blic Online. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  29. D.P. VELJKOVIĆ (2003 թ․ հոկտեմբերի 24). «ATENTATU TESNA OPTUŽNICA» (սերբերեն). Вечерње новости. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.(չաշխատող հղում)
  30. JOHN CHERIAN (2003 թ․ ապրիլի 11). «The end of Djindjic» (անգլերեն). Frontline. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.(չաշխատող հղում)
  31. Максим Сёмин (2003 թ․ մարտի 13). «Сербия переживает шок после убийства премьер-министра Зорана Джинджича» (ռուսերեն). Первый канал. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  32. «Баллистическая экспертиза подтвердила, что премьера Сербии убил Звездан Йованович» (ռուսերեն). NEWSRU.com. 2003 թ․ մարտի 26. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  33. Norbert Mappes-Niediek (2007 թ․ հունվարի 20). 10810590, 10449618.html «Die serbische Jackie Kennedy» (գերմաներեն). Berliner Zeitung. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  34. Vuk. Z. Cvijić, Nenad Jaćimović i Nevena Erac (2007 թ․ մայիսի 24). «Tajne službe izbegle odgovornost» (սերբերեն). Блиц. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  35. Александр Северюхин (2012 թ․ հոկտեմբերի 6). «Комната, из которой стреляли в Зорана Джинджича, до сих пор опечатана». Press (ռուսերեն). RuSerbia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  36. «Sečanje na Zorana Đinđića» (սերբերեն). Б92. 2004 թ․ մարտի 1. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  37. T. Marković-Subota - V. Z. Cvijić (2010 թ․ հունիսի 24). «Bojović organizovao atentat na svedoka ubistva premijera» (սերբերեն). Блиц. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  38. «Serb police kill Djindjic suspects» (անգլերեն). BBC News. 2003 թ․ մարտի 28.
  39. «Suspects in Djindjic murder shot dead» (անգլերեն). The Hindu. 2003 թ․ մարտի 29.
  40. «В Греции арестован Деян Миленкович - главный подозреваемый в убийстве премьер-министра Сербии Зорана Джинджича в марте прошлого года» (ռուսերեն). Радио «Свобода». 2004 թ․ հուլիսի 17. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  41. «Serbian court confirms sentences for Djindjic's killers». Beta, B92, Radio Serbia, AP, VOA, Javno.hr (անգլերեն). SETimes.com. 2008 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  42. «Sutra presuda za ubistvo premijera Đinđića» (սերբերեն). Радио и телевидение Воеводины. 2007 թ․ մայիսի 22. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  43. «В Швеции арестован Дарко Миличевич, подозреваемый в убийстве сербского премьера Зорана Джинджича» (ռուսերեն). NEWSRU.com. 2003 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  44. Владимир Белоусов (2007 թ․ մայիսի 24). «Снайперское правосудие» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  45. Gabriel Partos (2007 թ․ մայիսի 23). «Analysis: Marathon Djindjic trial» (անգլերեն). BBC News. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  46. Dusan Stojanovic (2003 թ․ ապրիլի 9). «Group Named in Plot on Serbia Chief». Associated Press (անգլերեն). Global Policy Forum. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  47. «Djindjic 'sniper' remains silent» (անգլերեն). BBC News. 2003 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  48. E. V. N. (2003 թ․ հունվարի 29). «Ubio ih levoruki **čiroki**» (սերբերեն). Вечерње новости. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  49. «Главного свидетеля убийства Джинджича застрелил киллер» (ռուսերեն). Lenta.ru. 2004 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  50. «Twelve guilty of Djindjic murder» (անգլերեն). BBC News. 2007 թ․ մայիսի 23. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  51. Е.В.Н. (2003 թ․ դեկտեմբերի 23). «ЗВЕЗДАН ЈОВАНОВИЋ У СРЕДУ ПРОГОВОРА?» (սերբերեն). Вечерње новости. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  52. SRNA, BETA (2004 թ․ մարտի 8). «Krsmanović nije porekao učešće u ubistvu Đinđića» (սերբերեն). Б92. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  53. I. Milićević (2014 թ․ հուլիսի 18). «Potvrđena presuda Aleksandru Simoviću za ubistvo Zorana Vukojevića Vuka» (սերբերեն). Блиц. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  54. «Supreme Court receives Zemun Clan appeals». TANJUG (անգլերեն). Б92. 2008 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  55. Srna (2013 թ․ օգոստոսի 18). «Atentantor na Đinđića traži uslovnu slobodu» (սերբերեն). Вести. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  56. «Милорад Улемек и Звездан Йованович осуждены на 40 лет» (ռուսերեն). Српска.ру. 24 ноября 2009. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  57. I.M., I.Kri (16 июня 2010, 11:41). «Kalinić i Simović u Hrvatskoj pripremali ubojstvo srpskog političara?» (խորվաթերեն). INDEX.hr. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  58. I. M. / Izvor: Press (23 марта 2012, 10:27). «"Zemunci" napravili gulaš od Juretovog penisa i prostate!» (սերբերեն). Telegraf. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  59. «"Zemunac" Milan Jurišić ubijen u Španiji, kosti mu nađene u reci?». Tanjug / Blic (սերբերեն). Telegraf. 23 марта 2012, 14:03. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  60. Tanjug (30 октября 2013, 17:32). «Uhapšen brat Ninoslava Konstantinovića zbog ubistva navijača Rada» (սերբերեն). Вечерње новости. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  61. Айя Куге (27 сентября 2011, 17:03). «Убийство Зорана Джинджича: новые аресты» (ռուսերեն). Радио «Свобода». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  62. Иван Преображенский (2008 թ․ փետրվարի 22). «Сербия против «России»» (ռուսերեն). Ведомости. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  63. Константин Качалин (2013 թ․ մարտի 7). «Философ и политик Зоран Джинджич» (ռուսերեն). Международная жизнь. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  64. Евгений Крутиков (2015 թ․ մարտի 16). «Британскую разведку обвинили в убийстве премьер-министра Сербии» (ռուսերեն). Взгляд. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.

Գրականություն խմբագրել

  • Васић Милош. Атентат на Зорана. — Београд: „Политика“, „Време“, Б92, Народна књига, 2005. — ISBN 86-331-1949-8.