Զորակ

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Զորակ (մինչև 1935 թ.` Դոնգուզգյան, 1935-1931 թթ` Զանգիլար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք։ Հեռավորությունը կազմում է Արտաշատից` 25 կմ, Երևանից` 10 կմ։ Զորակ գյուղով է անցնում Մասիս-Էջմիածին մայրուղին։ Գյուղը վերանվել է Զանգիլար 1935 թ. հունվարի 3-ին[2], Զորակ` 1991 թ. ապրիլի 3-ին[3]։

Գյուղ
Զորակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՂեկավարՄանուկ Մալոյան
Հիմնադրված է1712 թ.
Մակերես3,86 կմ²
ԲԾՄ840 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1783[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Զորակ (Հայաստան)##
Զորակ (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1712 թվականին։ Զորակ համայնքը գտնվում է Արարատյան դաշտում՝ ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա, և տեղակայված է Հրազդան գետի ձախափնյա հարթավայրում։ Նախկինում գյուղը կոչվել է Զանգիլար, Դոնգուզգյան, Դոնգուզյան, Մեջիդլի, Շորլու։ Զորակ է վերանվանվել 1991 թվականին։

Կլիմա խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26°C, իսկ առավելագույնը՝ 42°C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Զորակի մշտական բնակչությունը կազմել է 1783, առկա բնակչությունը՝ 1759 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակվել են հիմնականում ադրբեջանցիներ[2][4]։

Զորակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 355 905[4] 1077 499 738 868 1266 1472 2229 1631 1390 1783[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ։ Ունեցել է միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան և բուժկետ։1988 թվականին գյուղը վերաբնակեցվել է ադրբեջանից բռնի կերպով տեղահանված հայերով։

Գյուղն ունի առկա 549 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։ Բնակչության մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, բանջարեղենի արտադրությամբ և անասնապահությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 266
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 56» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»

Արտաքին հղումներ խմբագրել