Զոյի Ուոնամեյքեր (մայիսի 13, 1949(1949-05-13)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[3][4], կինոյի և թատրոնի բրիտանացի-ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը ֆիլմում իր կերտած մադամ Հնարքի դերով։ Խաղացել է նաև Արիադնա Օլիվերի Էրկյուլե Օուարոյի մասին ֆիլմերում և Սյուզան Հարփերը «Իմ ընտանիքը» հեռուստասերիալում։

Զոյի Ուոնամեյքեր
անգլ.՝ Zoë Wanamaker
Ծնվել էմայիսի 13, 1949(1949-05-13)[1] (74 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[2], Sidcot School? և Քինգ Ալֆրեդ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ծնողներհայր՝ Սեմ Ուոնամեյքեր
Ամուսին(ներ)Գոուն Գրեյնջեր
Պարգևներ և մրցանակներ
zoewanamaker.com

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Ուոնամեյքերը ծնվել է Նյու Յորքում՝ դերասանուհու և կանադական ծագում ունեցող ռադիո-կատորող Շառլոտտա Հոլլանդի, և ամերիկացի դերասան, ռեժիսոր Սեմ Ուոնամեյքերի ընտանիքում, ով որոշել էր ԱՄՆ չվերադառնալ այն բանից հետո, երբ 1952 թվականին հայտնվեց «սև ցուցակում»։

Նրա ծնողները հուդայականներ էին, թեև Ուոնամեյքերը մեծացել է անկրոնական։ Հարազատները նաև ունեին ուկրաինական ծագում[5]։

Զոյին ունի երկու քույր՝ Էբբին և Ջեսսիկան։

Զոյին կրթություն է ստացել Լոնդոնի Հեմփսթենդ քաղաքի «King Alfred School» անկախ դպրոցում, ապա Սոմերսեթի «Sidcot School» գիշերօթիկ դպրոցում։ Սովորել է «Բեմական խոսքի և դրամատիկական արվեստի կենտրոնական դպրոցում»։

Կարիերա խմբագրել

Թատրոն խմբագրել

Ուոնամեյքերի կարիերան սկսվել է թատրոնում։ 1976 թվականից 1984 թվականը նա եղել է Թագավորական Շեքսպիրյան ընկերության անդամ։ 1979 թվականին նա «Once In A Lifetime» պիեսում հաղթել է՝ արժանանալով «Լոուրենս Օլիվիեի մրցանակի»[6]։ Երկրորդ անգամ հաղթել է 1997 թվականին՝ «Էլեկտրա» ներկայացման համար[7]։ 1985 թվականին նա խաղացել է Ջուզեպպե Վերդիի կնոջ՝ Ջուզեպպե Սթրեփոնի դերը։ Նա խաղացել է նաև «Մեծ աղմուկ ոչնչից» ներկայացման մեջ։ «Piaf», «Loot», «Էլեկտրա», «Զարթնել ու երգե՜լ» ներկայացումներում խաղալու համար ներկայացվել է «Թոնի» մրցանակի[8]։

2010 թվականի մայիսի 19-ից մինչև հոկտեմբերի 2-ը Քեյթ Քելլերի դերում խաղացել է Արթուր Միլերի «Իմ բոլոր որդիները» պիեսում[9][10]։

Կինո խմբագրել

1980-ականների սկզբին, Ուոնամեյքերը սկսել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում։ Կինոյում առաջին անգամ հայտնվել է «Հատուցում» մինի-սերիալում։ 1992 թվականից 1994 թվականը նկարահանվել է «Love Hurts» կատակերգական հեռուստասերիալում։ 1999 թվականին նկարահանվել է ֆենթենզի ժանրի «Փերիների երկիրը» ֆիլմում՝ կերտելով լեպրեկոնի կնոջ կերպարը։ «Մութ թագավորություն» մինի-սերիալում խաղացել է Քլերիսի դերը։ 2000 թվականից մինչև 2011 թվականը Ուոնամեյքերը «Իմ ընտանիքը» կատակերգական հեռուստասերիալում խաղացել է Սյուզըն Հարփերի դերը։

Զոյին հայտնվել է նաև «Դոկտոր Ով» հեռուստասերիալի երկու դրվագներում։

«Պուարո Ագաթա Քրիստիի»-ի մի քանի էպիզոդներում խաղացել է Արիադնա Օլիվերը դերը։

2001 թվականին Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը ֆիլմում խաղացել է մադամ Հնարքի դերը (ցախավելների պրոֆեսոր)։ Դրանից երկու տարի առաջ ՝ 1999 թվականին, Ուոնամեյքերը Դենիել Ռեդքլիֆի և Մեգի Սմիթի հետ նկարահանվել է Չարլզ Դիքենսի վեպի հիման վրա նկարահանած «Դևիդ Կոպերֆիլդ» ֆիլմում։ Ֆիլմում Ռեդկլիֆը նկարահանվել է փոքրիկ Դավիթի դերում, Մեգի Սմիթը՝ իր տատիկի՝ Բեսթի Թրոտվուդի դերում, իսկ Զոյի Ուոնամեյքերը խաղացել է միս Մերդսոնի դերը, ով նրա խորթ հոր չար քույրն էր։

2004 թվականին Զոյի Ուոնամեյքերը Մարթայի դերով նկարահանվել է «Հինգ երեխաներ և կախարդություն» մանկական ֆանտազիայում։ Նկարահանման հրապարակի գործընկերը հայտնի բրիտանացի դերասան Քեննեթ Բրանան է։

Իսկ 2011 թվականին Պաուլա Ստրեսբերիգի դերում նկարահանվել է «7 օր և գիշեր Մերիլինի հետ» ֆիլմում։

Ուոնամեյքերի ձայնով է խոսում կույր պայծառատես Թերեզան «Fable II» և «Fable III» ֆիլմերում։

Բարեգործական գործունեություն խմբագրել

Ուոնամեյքերը 1997 թվականից գյուղերում մասնակցել է բարեգործական օգնությունների[11]։

Նա համարվում է «Dignity in Dying», «The Lymphoedema Support Network»[12] և «Youth Music Theatre: UK and of the Young Actors' Theatre» ընկերությունների հովանավորը։

Անձնական կյանք խմբագրել

1994 թվականի նոյեմբերին Զոյին ամուսնացել է դերասան և դրամատուրգ Գոունա Գրեյնջերի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

  • 1997 — Ուայլդ — Ադա Լևերսոն
  • 1997 — Ծովից քշվածները — Մերի Ֆոսթեր
  • 1997 — Ֆանտաստիկ արարածներ
  • 1998 — Փերիների երկիրըՄերի Մալդուն
  • 1999 — Դևիդ Կոպպերֆիլդ — Ջեյն Մերդսոն
  • 2001 — Հարրի Փոթեր և փիլիսոփայական քարմադամ Հնարք
  • 2001 — Մթություն (կարճամետրաժ) — ձայնային
  • 2004 — Հինգ երեխաները և կախարդությունը — Մարթա
  • 2005 — Դոկտոր ՈվԼեդի Կասանդրա Օ ' Բրայեն՝  2 դրվագ. Աշխարհի Վերջը և Նոր Երկիրը։
  • 2006 — Ջոնին և ռումբը - տիկին Թեչեն
  • 2006 — Պուարո Ագաթա Քրիստիի — Արիադնա Օլիվեր
  • 2008 — Պուարո Ագաթա Քրիստիի — Արիադնա Օլիվեր
  • 2010 — Այս հրաշալի հանդերձյալ աշխարհը — տիկին Գոլդսթեյն
  • 2011 — 7 օր և գիշեր Մերիլինի հետ — Պաուլա Սթրասբերգ

Տեսախաղեր խմբագրել

  • 2008 — Fable II — պայծառատես Թերեզա
  • 2010 — Fable III — պայծառատես Թերեզա

Մրցանակներ ևանվանակարգեր խմբագրել

Թվական Մրցանակ Անվանակարգ Ներկայացում Արդյունքներ
1979 Ոսկե դափնի ? Մի օր կյանքում Հաղթանակ
1981 Դեսք դրամա Գլխավոր դեր Պիաֆ Առաջադրված
1981 Թոնի Լավագույն գլխավոր դեր Պիաֆ Առաջադրված
1984 Լոնդոնյան քննադատների շրջանական Երկրորդ պլանի լավագույն դեր Լկտի մամաշա Հաղթանակ
1986 Դեքս դրամա Գլխավոր դեր Լուտ Առաջադրված
1986 Թոնի Լավագույն գլխավոր դեր Լուտ Առաջադրված
1998 Ոսկե դափնի Լավագույն կանացի դեր Էլեկտրա Հաղթանակ
1999 Դեքս դրամա Выдающаяся актриса Էլեկտրա Առաջադրված
1999 Թոնի Լավագույն կանացի դեր Վիդ Էմի Առաջադրված
2002 Ոսկե դափնի Լավագույն կանացի դեր Բոստոնի ամուսնություն Առաջադրված
2006 Թոնի Լավագույն գլխավոր դեր Զարթնիր և երգի՜ր Առաջադրված
2006 Դեքս դրամա Выдающаяся производительность ансамбля Զարթնիր և երգի՜ր Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. http://www.cssd.ac.uk/content/high-profile-alumni
  3. «Biography». Zoë Wanamaker Official Website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.
  4. Zoe Wanamaker Biography (1949-)
  5. 'Madam Hooch' rides her broomstick in from Odessa: Actress Zoë Wanamaker offers a glimpse into her family history
  6. «Once in a Lifetime». Zoë Wanamaker Official Website. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. «Electra (UK)». Zoë Wanamaker Official Website. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. «Awake and Sing!». Zoë Wanamaker Official Website. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. Billington, Michael (2010 թ․ մայիսի 28). «All My Sons, Apollo, London». The Guardian.
  10. «All My Sons». Zoë Wanamaker Official Website. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 14-ին.
  11. Tree Aid web site
  12. Zoë Wanamaker becomes LSN Patron(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել