Զոյա Սվետովա

ռուս իրավապաշտպան

Զոյա Ֆելիկսովնա Սվետովա (ռուս.՝ Зо́я Фе́ликсовна Све́това, մարտի 17, 1959(1959-03-17)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս լրագրող և իրավապաշտպան, պրոդյուսեր, հրապարակախոս, «Անմեղին մեղավոր ճանաչել» վավերագրական վեպի հեղինակ[6]։

Զոյա Սվետովա
ռուս.՝ Зоя Светова[1]
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1959(1959-03-17)[2] (65 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան (1982)[1]
Մասնագիտությունիրավապաշտպան, լրագրող և հրապարակախոս
ԱշխատավայրQ4415702?, Russkaya Mysl?, Ֆրանսիական միջազգային ռադիո, Libération, Բաց հասարակություն հիմնադրամ, Novye Izvestia?, Լրագրողներ առանց սահմանների, Russkiy Kurier?, The New Times, France 2 և mbkhmedia?[3]
ԱմուսինViktor Dzyadko?[4]
Ծնողներհայր՝ Felix Svetov?[1], մայր՝ Զոյա Կրախմալնիկովա[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներFilipp Dzyadko?[1], Timofey Dzyadko?[1], Տիխոն Ձյադկո[1] և Anna Dzyadko?[1]
 Zoya Svetova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զոյա Սվետովան 1982 թվականին ավարտել է Մորիս Թորեզի անվան Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտը։ 2000-2002 թվականներին եղել է Սորոսի հիմնադրամի փորձագետ` Ռուսաստանում օրենքի, դատական համակարգի և մարդու իրավունքների թեմայի զարգացմանը վերաբերող ծրագրերի գծով։ 2008-2016 թվականներին աշխատել է Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովում[7]։ 2016 թվականին առաջադրվել է մորդովյան ՀԴՀ-ում, բայց չի ընդգրկվել դրա կազմում[8]։

  Արտաքին տեսաֆայլեր
Զոյա Սվետովա
  У Леонида Велехова в программе «Культ личности» (25 марта 2017 года)
  Выступление на массовом митинге «Марш правды» (13 апреля 2014 года)


Աշխատանք ԶԼՄ-ներում խմբագրել

  • 1991- 1993 - «Ընտանիք և դպրոց» ամսագիր
  • 1993- 2001 - «Ռուսական միտք» թերթի տեսաբան
  • 1994- 1999 - «Ռադիո Ֆրանս»-ի մոսկովյան բյուրոյի թղթակցի օգնական
  • 1999- 2001 - «Լիբերալսոն» թերթի մոսկովյան բյուրոյի թղթակցի օգնական
  • 2001- 2003 - «Նոր Իզվեստիա» թերթի «Մարդը և հանգամանքները» բաժնի թղթակից
  • 2002- 2004 - «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Մոսկվայում
  • 2003- 2004 - «Ռուսական սուրհանդակ» օրաթերթի քաղաքական բաժնի հատուկ թղթակից
  • 2004- 2005 - «Ռուսական սուրհանդակ»-ի ներքին քաղաքականության բաժնի խմբագիր
  • 2009 - The New Times ամսագրի տեսաբան

Նա հոդվածներ է հրապարակել «Коммерсант», «Русский телеграф», «Общая газета», «Новая газета», «Московские новости» թերթերում, The New Times, «Огонёк», «Итоги», «Еженедельный журнал» ամսագրերում, ինչպես նաև ֆրանսալեզու Ouest-France, France Soir, Depeche du midi (Ֆրանսիա), Le quotidien (Լյուքսեմբուրգ) հրատարակչություններում։ Աշխատել է «France 2» հեռուստաալիքի պրոդյուսեր։

Քաղաքական դիրքորոշում խմբագրել

2014 թվականի սեպտեմբերին Սվետովան ստորագրեց «Դեկտեմբերի 12-ի կլոր սեղանի» հայտարարությունը, որով պահանջվում է դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայից[9]։ 2019 թվականի նոյեմբերին նա կոլեկտիվ դիմում է ստորագրել ի պաշտպանություն Հասան Հուսեյնովի։

Ընտանիք խմբագրել

Երեխաներ

    • Ֆիլիպ` «Մեծ քաղաք» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր։ «Արզամաս» կայքի գլխավոր խմբագիր։
      • Թոռնուհին` Նինա
    • Տիմոֆեյ` Forbes ամսագրի նախկին խմբագիր, ՌԲԿ-ի թղթակից
    • Տիխոն` «Эхо Москвы» ռադիոկայանի նախկին թղթակից և վարող, «Дождь» հեռուստաալիքի նախկին վարող, RTVI հեռուստաալիքի նորությունների վարող։
      • Թոռնիկները` Սոֆիա և Պյոտր
    • Աննա` ուսանողուհի

Պարգևներ խմբագրել

  • 2003 թվականի «Իրավական կամայականություն» լրագրողական մրցանակի դափնեկիր «Անհատի իրավունքների ոտնահարում» անվանակարգում։
  • Ռուսաստանի Դաշնության ժուռնալիստների միության մամուլի միջազգային մրցանակի և «Amnesty International» 2003 թվականի «Մարդու իրավունքների և Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդման» մրցանակի դափնեկիր։
  • 2003 և 2004 թվականներին պարգևատրել է «Լրագրողական վարվեցողության համար» Անդրեյ Սախարովի անվան «Լրագրողական վարվեցողության համար» մրցանակով։
  • Գերդ Բուցերիուսի անվան «Արևելյան Եվրոպայի ազատ մամուլ» մրցանակի դափնեկիր (Gerd Bucerius-Förderpreis Freie Presse Osteuropas) 2009[10][11]:
  • «Լիբմիսիա» 2018 թվականի լրագրողական մրցանակի դափնեկիր «Ազատական արժեքները խիզախորեն պաշտպանելու համար» անվանակարգում, բանտարկության ընթացքում զոհված մարդկանց նվիրված «ՄԲԽ մեդիա» և Ռադիո «Ազատություն» պորտալներում հրապարակումների շարքի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 https://24smi.org/celebrity/243929-zoia-svetova.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Тимошенко Р. Зоя Светова (ռուս.)
  3. https://mbk-news.appspot.com/author/svetova/
  4. https://www.svoboda.org/a/30893342.html
  5. 5,0 5,1 https://meduza.io/news/2021/02/15/zhurnalistku-i-pravozaschitnitsu-zoyu-svetovu-nagradili-ordenom-pochetnogo-legiona
  6. «Зоя Светова. Признать невиновного виновным». Издательство «Время». Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  7. «Зоя Светова: Ад на земле». Радио Свобода. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  8. «Грани.Ру: В Москве прошла акция протеста против разгрома ОНК» (ռուսերեն). mirror715.graniru.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  9. Заявление «Круглого стола 12 декабря» к Маршу Мира 21-го сентября
  10. «Preisträger 2009». Gerd Bucerius-Förderpreise Freie Presse Osteuropas (գերմաներեն). ZEIT-Stiftung. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  11. «Премия дня». Общество. Газета «Новые Известия» — Обозреватель «Новых Известий» Зоя Светова стала лауреатом премии «Свободная пресса Восточной Европы». 2009 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոյա Սվետովա» հոդվածին։