Զոյա Ալեքսանդրովնա Կրախմալնիկովա (ռուս.՝ Зоя Александровна Крахмальникова, հունվարի 14, 1929(1929-01-14)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 17, 2008(2008-04-17)[2], Մոսկվա, Ռուսաստան[3]), խորհրդային ռուս գրականագետ, ուղղափառ հրապարակախոս, իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհական շարժման անդամ։

Զոյա Կրախմալնիկովա
Ծնվել էհունվարի 14, 1929(1929-01-14)[1]
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 17, 2008(2008-04-17)[2] (79 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[3]
ԳերեզմանԽովանսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնուղղափառություն
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Մասնագիտությունիրավապաշտպան և գրող
ԱշխատավայրMolodaya Gvardiya? և Լիտերատուրնայա գազետա
ԱմուսինFelix Svetov?[4]
ԵրեխաներԶոյա Սվետովա

Կենսագրություն խմբագրել

Զոյա Կրախմալնիկովան ծնվել է 1929 թվականի հունվարի 14-ին, Խարկովում։ Ծնողների ամուսնալուծվելուց հետո նրան դաստիարակել են խորթ հայրը, իսկ 1936 թվականից՝ խորթ հոր ձերբակալությունից հետո, մայրը՝ Եվգենիա Մարկովնա (Դմիտրիևնա) Կրախմալնիկովան (1908, Բախմուտ -?)[5][6], որն աշխատել է Մոսկվայի Տվերսկայա փողոցի վրա գտնվող «Սեվեր» պաղպաղակի սրահում որպես տնօրեն։

1954 թվականին ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում և աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, «Լիտերատուրնայա գազետա» ամսագրում, «Գրական թերթ»-ում։ 1960-1970-ական թվականներին նա որպես քննադատ հրապարակվել է «Նոր աշխարհ», «Զնամյա», «Երիտասարդ գվարդիա» և «Գրական թերթ» ամսագրերում, մի քանի գրականագիտական գրքերի և տասնյակ հոդվածների հեղինակ է, ինչպես նաև զբաղվել է թարգմանչական գործունեությամբ։ 1967 թվականին պաշտպանել է էստոնացի գրող Աադու Հինտի ստեղծագործությունների վերաբերյալ թեզը, աշխատել է ԽՍՀՄ ԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտում որպես գիտաշխատող։

Այլադավան և գրող խմբագրել

1971 թվականից Կրախմալնիկովան դարձավ ուղղափառ և այդ ժամանակվանից սկսեց զբաղվել կրոնական գործունեությամբ. գրում էր Ռուսաստանում կրոնական վերածննդի թեմաներով գրքեր և հոդվածներ, որոնք հրատարակվում և տարածվում էին սամիզդատում և «Տամիզդատ»-ում («Գրանի» և «ՌՔՇ տեղեկագիր» ամսագրերում)։ 1974 թվականին նրան ազատեցին աշխատանքից՝ զրկելով ԽՍՀՄ-ում տպագրվելու հնարավորությունից։

1976 թվականին, Ռուս Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսի օրհնությամբ, նա սկսեց հրատարակել պատմական և լուսավորչական սամիզդատի մեքենագիր «Հույս (Քրիստոնեական ընթերցումներ)» ժողովածուն, որում տպագրվում էին Եկեղեցու հայրերի գրքերը, հովվապետական ուղերձներ և ուղղափառ նվիրյալների ուսմունքներ, վկայություններ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու նոր նահատակների (ՌՈւԵ) (քահանաների և եպիսկոպոսների աքսորավայրերից գրած նամակներ), ուղղափառ աստվածաբանության վերաբերյալ ժամանակակից աշխատանքներ, քահանա Դմիտրի Դուդկոյի քահանայական զրույցները և ուղղափառ մշակույթի վերաբերյալ սեփական հոդվածներ։ Ժամանակի ընթացքում ժողովածուն սկսեց վերահրատարակվել Արևմուտքում «Ցանք» հրատարակչությունում և տարածվել ԽՍՀՄ-ում։

1982 թվականի օգոստոսի 4-ին տասը համար տպագրելուց հետո Կրախմալնիկովան ձերբակալվեց (նրան մեղադրանք էր առաջադրվել «Հույս» ժողովածուն կազմելու և այն Արևմուտք տեղափոխելու, կրոնական հոդվածներ գրելու, Դուդկոյի և Տատյանա Վելիխանովայի պաշտպանության վերաբերյալ նամակներ գրելու և ստորագրելու, Դուդկոյի «Մեր հույսի մասին» գիրքը տարածելու մեջ)։ 1983 թվականի ապրիլի 1-ին նրան ՌՍՖՍՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման և հինգ տարվա աքսորի, որը պետք է անցկացներ Լեռնային-Ալթայի ինքնավար Օկրուգում, Ուստ-Կան ավանում[7], իսկ վերջին տարին Ուստ-Կոքսա ավանում[8]։ «Հույսի» ևս չորս համար թողարկվեց անանուն, Կրախմալնիկովայի ձերբակալությունից հետո։ Բանտարկության ընթացքում Զոյա Կրախմալնիկովան գաղտնի վանականության երդում տվեց ստանալով Եկատերինա վանական անունը[9]։ 1987 թվականի հունիսին գորբաչովյան վերակառուցման արշավի շրջանակներում որպես քաղբանտարկյալ նրան ազատ արձակեցին։

Նրա հեղինակությամբ լույս տեսան մի շարք աշխատություններ` «Քաղցր գերության դառը պտուղները» (1988-1990, Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու և խորհրդային պետության փոխհարաբերությունների վերաբերյալ), «Լսիր, բանտ» ժողովածուն, որը ընդգրկում էր «Լեֆորտովյան գրառումներ» և «Նամակներ աքսորից» (1995) գրքերը, նա հանդիսանում է «Ռուսական գաղափարը և հրեաները։ Ճակատագրական վեճ։ Քրիստոնեություն, հակահրեականություն, ազգայնականություն» (1994) ժողովածուի հեղինակներից մեկը։ Ուղղափառության հոգևոր և պատմական ուղիների իմաստավորումն ավարտվեց «Մայր Մարիայի ռուսական գաղափարը» (1997) գրքով, որը նվիրված էր ռուս վտարանդի Մարիայի (Սկոբցովա) ժառանգությանը, որը ձերբակալվել էր գերմանացիների կողմից, հրեաներին օգնելու համար և մահացել համակենտրոնացման ճամբարում։ Այս գրքում Զոյա Կրախմալնիկովան գրում է.

  20-րդ դարում Ռուսաստանում իրական քրիստոնեությունը ձեռք բերեց իր իմաստն ու փորձը` հավատի նկատմամբ բոլշևիկյան հետապնդման ընթացքում Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու այն մասը, որը հրաժարվում էր երկրպագել աթեիստական ուժին, իրեն անվանում է «ճշմարիտ ուղղափառ եկեղեցի» (ՃՈՒԵ)։ Ուղղափառությունը բաժանվել էր երկու մասի` իսկական, որը հավատարիմ էր Քրիստոսին, և կեղծ, որը ենթարկվում էր աթեիստական ուժին և, հետևաբար, հրաժարվում էր կրակից։ Մայր Մարիայի հոդվածներից մեկում կա այդպիսի խոստովանություն. «Հիմա ինձ համար պարզ է, որ քրիստոնեությունը կամ կրակ է, կամ էլ այն չկա։  

Ժամանակին Զոյա Կրախմալնիկովայի խոստովանահայրը եղել է Ռուս Ուղղափառ եկեղեցու քահանա Դմիտրի Դուդկոն, բայց նա հրաժարվեց շփվել վերջինիս հետ, երբ ձերբակալման ժամանակ Դիմիտրի Դուդկոն նրան չաջակցեց, այլ հայտարարություն արեց՝ ի աջակցություն Խորհրդային կառավարության։ Այնուհետև կարճ ժամանակով նրա խոստովանահայրը դարձավ Պյոտր վարդապետը (Կուչեր), որը հայտնի էր իր աջակողմյան արմատական հայացքներով, ավելի ուշ եկեղեցիների վանահայր էր և Բոգոլյուբսկու վանական միաբանության խոստովանահայրը[10]։ Հոգևոր որոնումները նրան տարան դեպի Արտասահմանյան Ուղղափառ եկեղեցու գիրկը, իսկ 90-ականների վերջին Զոյա Կրախմալնիկովան դարձավ մոսկովյան համայնքի սինկրրտական կրոնական կազմակերպության ծխական համայնքի անդամ, որին կոչում էին «Աստվածամոր վեհապետական ուղղափառ եկեղեցի» (ավելի շատ հայտնի էր որպես «Աստվածածնի կենտրոն»), նա ակտիվ մասնակցություն և աջակցություն էր ցուցաբերում հոգևոր կյանքին ընդհուպ մինչև իր հիվանդությունն ու մահը։

Ընտանիք խմբագրել

Այլ տեղեկություններ խմբագրել

1966 թվականին բանաստեղծ Բուլատ Օկուջավան Զոյա Կրախմալնիկովային նվիրեց «Հրաժեշտ Ամանորյա տոնածառին» երգը[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 http://www.guardian.co.uk/world/2008/may/13/russia.religion
  3. 3,0 3,1 3,2 https://hro.org/node/1898
  4. https://memohrc.org/en/node/6200
  5. Детство Галины Крахмальниковой: Семья Крахмальниковых (первоначально Крохмальник) происходила из Полтавы, в Бахмут перебрались дед и бабушка Зои Александровны — зубной врач Марк Мордухович Крахмальников (1876—1961) и Вера Мордуховна Герцен (?—1949).
  6. Фотоснимок семьи Крахмальниковых Արխիվացված 2020-10-30 Wayback Machine: Вторая справа — Евгения Марковна Крахмальникова.
  7. Священник Владимир Шибаев. Зоя Светова. Тени из прошлого Արխիվացված 2019-12-17 Wayback Machine.
  8. Илюшенко В. Герой духовного сопротивления.
  9. Новая Святая Русь Արխիվացված 2008-04-20 Wayback Machine.
  10. Архимандрит Пётр (Кучер) Արխիվացված 2010-11-28 Wayback Machine.
  11. Памяти Зои Крахмальниковой — Сайт «Права человека в России».

Արտաքին հղումներ խմբագրել