Զոյա Լորիե
Զոյա Լորիե, լեդի Լորիե (անգլ.՝ Zoé Laurier, ծնյալ՝ Լաֆոնտեն, հունիսի 26, 1841[1] կամ հունիսի 26, 1842, Մոնրեալ - նոյեմբերի 1, 1921, Օտտավա, Կանադա), Կանադայի յոթերորդ վարչապետ սըր Ուիլֆրիդ Լորիեի կին։
Զոյա Լորիե | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1841[1] կամ հունիսի 26, 1842 |
Ծննդավայր | Մոնրեալ |
Մահացել է | նոյեմբերի 1, 1921 |
Մահվան վայր | Օտտավա, Կանադա |
Գերեզման | Notre-Dame Cemetery |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Ամուսին | Ուիլֆրիդ Լորիե |
Zoé Laurier Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Զոյա Լաֆոնտենը ծնվել է Մոնրեալում, 1841 թվականի հունիսի 27-ին Գոդեֆրոյ-Նապոլեոն Ռոբերտի և Զոյա Տեսիե դիտե Լավինյի ընտանիքում[2][Ն 1]։ Մկրտվել է հունիսի 28-ին Մոնրեալի Աստվածամոր տաճարում[3]։
Կրթությունն ստացել է Բոն Պաստեուր դպրոցում և «Սրբազան սրտի քույրեր»-ի միաբանությունում, ծառայել է որպես Կանադայի կանանց ազգային խորհրդի փոխնախագահներից մեկն ու բուժքույրերի վիկտորիական միության պատվավոր փոխնախագահ։
1861 թվականին բժիշկ Սերաֆին Գոթիեի տանն առաջին անգամ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ սըր Ուիլֆրիդ Լորիեին․ այդ ժամանակ նա դաշնամուր էր դասավանդում Գոթիեի երեխաներին[2][4]։
1868 թվականի մայիսի 13-ին Մոնրեալի սուրբ Հակոբ եկեղեցում ամուսնացել է Լորիեի հետ[4]։ Զույգն ապրել է Վիկտորիավիլ քաղաքում, որից հետո 1896 թվականին տեղափոխվել Օտտավա․ ի դժբախտություն Լորիեի՝ նրանց միությունն անզավակ էր։
Նրա ամուսինը վախճանվել է 1919 թվականի փետրվարի 17-ին, որից երկու տարի անց՝ 1921 թվականի նոյեմբերի 1-ին, 80 տարեկանում մահացել է նաև Զոյան[3]։
Օտտավայի իր տունը կտակել է Կանադայի 10-րդ վարչապետ Ուիլյամ Լայոն Մաքենզի Քինգին[5]։
Մանրամասներ խմբագրել
- Զոյա Լաֆոնտենն ազգակցական կապ չի ունեցել Կանադա նահանգի առաջին վարչապետ Լուի-Իպոլիտ ԼաՖոնտենի հետ[2]։
- Սիրել է կազմակերպել երաժշտական երեկոներ ու թղթախաղի երեկույթներ, որտեղ հաճույքով պոկեր է խաղացել[6]։
- 1910 թվականի փետրվարի 8-ին լեդի Լորիեն տուգանվել է ավելի քան 16 կմ/ժ արագությամբ ընթանալու համար[7]։
Ժառանգություն խմբագրել
- Բրիտանական Կոլումբիայում գտնվող Գրահամ-Լորիե մարզային պուրակում տեղակայված են «Լեդի Լորիե» լիճն ու «Լեդի Լորիե» սարը, որն ամենաբարձրն է այդ զբոսայգում[8]։
- 1985 թվականին Օտտավայի «Շատո Լորիե» հյուրանոցի հանգստի սենյակներից մեկն անվանվել է նրա պատվին․ սենյակից բացվում է Ռիդո փողոցի տեսարանը։
- Կանադայի առափնյա պահպանության նավերից մեկն անվանվել է նրա պատվին․ նավը գործել է 1902–1960 թվականների ընթացքում[9]։
- Պանիր արտադրող ԴուՎիլաժ մասնագիտացված ընկերությունը «Լեդի Լորիե դ՛Արտաբասկա» կոչվող սերուցքային պանիր է արտադրում[10]։
Նշումներ խմբագրել
- ↑ Ծագումնաբան Ժան-Ժակ Լեֆեբվրեն սխալվում է, երբ նրա մասին խոսում է որպես Զոյա Տեսիե։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.encyclopedia.com/article-1G2-2588813658/laurier-zo-18411921.html
- ↑ 2,0 2,1 2,2 Macdonald & Laurier Days » Answers from Historians Christopher Moore and Réal Bélanger Արխիվացված Ապրիլ 25, 2012 Wayback Machine
- ↑ 3,0 3,1 Généalogie Zoe Lafontaine
- ↑ 4,0 4,1 [1]
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ ARCHIVED – Fun-Picture Gallery-First Among Equals-Children's Version
- ↑ «Ministry of Environment – Graham-Laurier». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ ARCHIVED – USQUE AD MARE – The Lady Laurier – CCG Publications Արխիվացված Օգոստոս 7, 2014 Wayback Machine
- ↑ http://www.duvillage1860.com/#/products/lady-laurier-darthabaska.html
Արտաքին հղումներ խմբագրել
- Ու․ Լորիեյի սիրային նամակ Արխիվացված 2020-07-14 Wayback Machine
- Զոյայի անվան հանգստի սենյակը Շատո Լորիեում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զոյա Լորիե կատեգորիայում։ |