Զոհաբերելով զինվորին (ֆիլմ)

«Զոհաբերելով զինվորին» (անգլ.՝ Pawn Sacrifice), ռեժիսոր Էդվարդ Ցվիկի կողմից նկարահանված ամերիկյան կենսագրական ֆիլմ։ 2014 թվականի սեպտեմբերին ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնում[9]։ Վարձույթում թողարկումը կայացել է 2015 թվականին։

Զոհաբերելով զինվորին
անգլ.՝ Pawn Sacrifice[1]
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
ԹեմաՍառը պատերազմ
Թվական2014, ապրիլի 28, 2016[2] և փետրվարի 4, 2016[3]
Լեզուանգլերեն[1] և ռուսերեն[1]
ՌեժիսորԷդուարդ Ցվիկ[4][5][6][…]
ՊրոդյուսերԹոբի Մագուայր
Սցենարի հեղինակՍթիվեն Նայթ[5], Սթիվեն Ջ․ Ռիվել[7] և Քրիստոֆեր Ուիլքինսոն[7]
ԴերակատարներԼև Շրայբեր[8][5][6][…], Լիլի Ռեյբ[8][5][6][…], Մայքլ Ստալբերգ[8][5][6][…], Փիթեր Սարսգաարդ[8][5][6][…], Թոբի Մագուայր[8][5][6][…], Ռոբին Վայգերթ, Էվելին Բրոշու, Սիմուս Դևի Ֆիցպատրիկ, Սոֆի Նելիս[7], Ռոք ԼաՖորտիեն[7] և Ջոն Մաքլարեն[7]
ՕպերատորԲրեդֆորդ Յանգ
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՍթիվեն Ռոզենբլում
Պատմվածքի վայրԻսլանդիա
Նկարահանման վայրՄոնրեալ[1], Լոս Անջելես[1] և Ռեյկյավիկ[1]
ԿինոընկերությունԳեյլ Կաց և PalmStar Media
Տևողություն115 րոպե[1]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է ամերիկացի գրոսմայստեր Բոբբի Ֆիշերի մասին, ով 1972 թվականին՝ Սառը պատերազմի բուռն շրջանում, շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղացել է Բորիս Սպասկու հետ։

Դերերում խմբագրել

Անվան նշանակություն խմբագրել

Ռեժիսոր Էդվարդ Ցվիկը ֆիլմի անունն այսպես է բացատրում. «Կան Հենրի Քիսինջերը և Ռիչարդ Նիկսոնը, ովքեր զանգել են Բոբբի Ֆիշերին. կան Բրեժնևը և ԱԱԿ-ի գործակալները, ովքեր հետևում էին Բորիս Սպասկուն։ Երկուսն էլ իրենց ժողովրդի (ձեռքում) զինվորներ էին»։

Ընկալում խմբագրել

Ֆիլմը հիմնականում դրական արձագանք ստացավ։ Rotten Tomatoes կայքում 80 գրախոսությունների հիման վրա, 10-ից 6,5 միջին բալով, ֆիլմն ստացավ 71 % գնահատական[10]։ Metacritic կայքում ֆիլմը 29 գրախոսությունների հիման վրա ունի 100-ից 65 գնահատականը, ինչը համապատասխանում է «հիմնականում դրական արձագանքներ» կարգավիճակին[11]։ Պավել Մալետին. «Ես շատ բարձր չէի գնահատի ֆիլմը՝ որպես գեղարվեստական արտադրանք։ Ֆիշերի կերպարում չի բավականացնում խորությունը և ճշմարտացիությունը (շատ միօրինակ փոխանցում է), Սպասկին ամենևին էլ բացահայտված չէ (այստեղ մեղավոր են սցենարի ծախսերը, այլ ոչ թե դերասանի աշխատանքը. ամբողջովին անհեթեթ տեսարաններ և պատասխաններ)։ Այնուամենայնիվ հնարավոր է, որ հոլիվուդյան ձևաչափում սա լավագույնն է, որ կարող էին մեզ տրամադրել ֆիլմի ստեղծողները։ Որպեսզի այդ ձևաչափում մտցվեր իսկական Ֆիշեր և Սպասկի, անհրաժեշտ կլիներ ամբողջ նկարահանման խմբի աներևակայելի վարպետություն և ավելի շատ բյուժե։ Այն, ինչն ինձ դուր է եկել, մոլագարության և երկրպագության, իր գործին նվիրված լինելու թեմայի վրա շեշտադրությունն է, ինչպես նաև գրոսմայստեր Լոմբարդիի կերպարը, ով Ֆիշերին հասկանալու համար քիչ տեղեկություն չի տալիս, քան հենց Ֆիշերը։ Վատ չի ստացվել նաև Փոլի կերպարը, չնայած այստեղ ևս չի շրջանցվել հոլիվուդյան ուռա-հայրենասիրությունը։ Իմ կարծիքով, եթե նրան ներկայացնեին այնպես, ինչպիսին նա իրականում կար, ավելի հետաքրքիր կլիներ։ Ընդհանուր առմամբ, հոլիվուդյան դաժան իրականության պայմաններում բավականին լավ ֆիլմ է, սակայն, իմ դեպքում, վնասակար է մի փոքր շատ իմանալ!»:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. http://www.imdb.com/title/tt1596345/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 https://www.siamzone.com/movie/m/7819
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.filmaffinity.com/es/film808267.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.imdb.com/title/tt1596345/fullcredits
  9. «Toronto Film Review: 'Pawn Sacrifice'». Variety. 2014 թ․ սեպտեմբերի 7.
  10. «Pawn Sacrifice (2015)». Rotten Tomatoes.
  11. «Pawn Sacrifice Reviews». Metacritic.

Արտաքին հղումներ խմբագրել