Զմռսում, դիակների կամ առանձին օրգանների նեխման կանխման մեթոդ։ Օգտագործվում է մարդկանց դիակները մահից հետո պահելու համար, վարակազերծում է դիակները՝ երկարատև պահպանման համար՝ որպես անատոմիական ցուցանմուշներ։

Զմռսման նյութերը 20-րդ դարի սկզբին

Զմռսումը օգտագործել են հնագույն ժամանականերից։ Զմռսման էությունն այն է, որ դիակի հյուսվածքներին նյութեր են լցնում, որոնք սպանում են միկրոբներին և խոչընդոտում են հյուսվածքների ոչնչացմանը։ ՀԻն Եգիպտոսում զմռսման համար օգտագործել են բուրումնավետ նյութեր՝ բալզամներ (որտեղից էլ առաջացել է անվանումը)։ Եգիպտոսում զմռսելուց առաջ մարդու ուղեղը հանում էին քթից, քանի որ համարում էին, որ այն իրենից արժեք չէր ներկայացնում (այդ ժամանակ ուղեղի ֆունկցիայի մասին տեղեկություն չկար. դրա համար էլ ուղղակի դեն էին նետում), իսկ մյուս օրգանները պահպանվում էին դիակից առանձին։

Ներկայումս զմռսման համար հիմք է հանդիսանում ֆորմալինը։ Ուկրաինայում Վիննիցայի մոտ 1881 թվականից պահպանվում է առաջին հայրենական զմռսող Դ․ Ի․ Վիդոդցևի կողմից զմռսված նշանավոր վիրաբույժ և անատոմիստ Ն․ Ի․ Պիրոգովի մարմինը։

Զմռսման դասական մեթոդ են համարվում Մելնիկով-Ռավեդենկովի, Վորոբյով-Զբարսկի, Բրոշի և Աբրիկոսովի մեթոդները։

Ժամանակակից ռուսալեզու գրականության տեսության մեջ զմռսման պրակտիկային շատ քիչ ուշադրություն են դարձրել։ Կարելի է առանձնացնել միայն մեկը, որը դարձել է մատենագրական։ Բացառություն է հրատարակված «Զմռսումը և դիակների վերականգնումը», որը գրվել է դատական բժիշկների կողմից։

Պատմություն խմբագրել

Հին Եգիպտոս խմբագրել

Միջնադար խմբագրել

Նոր ժամանակներ խմբագրել

Նոր ժամանակներում, կախված տեխնոլոգիաների զարգացումից,զմռսումը հասավ նոր մակարդակի։

Ցուցանմուշ խմբագրել

Նոր ժամանակներում ավանդույթ կար զմռսած մարմինները հասարակությանը ցուցադրելու՝ որպես թանգարաններում հետաքրքրություն ներկայացնող։ Ավելի վաղ այսպես վերաբերվում էին մյան «հավերժներին»՝ տարբեր սրբերի մասունքներին։

Նշված տարին՝ մահվան տարին է, աչք խորհրդանշումով( ) նշված են պիտակավորված դամբարանները, կաղապարված մարմիններով, որոնք մինչև հիմա բաց են այցելուների համար։

  • 1703 թվական՝ արքայազն Կարլ Եվգենի Կրուա։ Մահացել է Ռեֆելում՝ չվճարած պարտքերի պատճառով, որի պատճառով երկար ժամանակ չի թաղվել։ Շատ զարմանալի է, որ նրա մարմինը վատ չէր պահպանվել 160 տարիների ընթացքում, գտնվում էր ապակե կափարիչի տակ Սուրբ Նիկոլայ եկեղեցում և տուրիստների հետաքրքրության առարկան էր եղել[1]։ Կրեդիտորները հետաքրքասերներից վճար էին վերցնում, ինչը գնում էր նրա պարտքերի մարման համար։ Մարմինը թաղվել է 1863 թվականին։
  • 1758 թվական՝ Ժաննա Բեզուիկ («Մանչեստրյան մումիա»)։ Մահացել է 1868 թվականին։
  •   1832 թվական, նշանավոր գիտնական և փիլիսոփա Ջերեմի Բենթամ։ Նրա կտակի համաձայն՝ մահից հետո իր մարմինը օգտագործվել է անատոմիայի դասին։ Դրանից հետո նրանից սարքել են «մանեկեն»՝ կազմված մի կմախքից և զմռսված գիտնականի գլխից։ Պատրաստման ընթացքում գլուխը վնասվել է և փոխարինվել է մոմի պատճենով։ Բենթամի կմախքն ու գլուխը պահվել են Լոնդոնի համալսարանական քոլեջում։
  • 1860 թվական, Խուլիա Պաստրանա մորուքով կինը։ Սպիրտի մեջ է դրվել, կրել է բազմաթիվ անհաջողություններ։ Պահվել է Նորվեգիայի համալսարանում, այցելությունները սահմանափակ են եղել։ Թաղվել է 2013 թվականին։
  •   1881 թվական, նշանավոր բժիշկ Նիկոլայ Պիրոգով։ Զմռսվել է իր սեփական մեթոդով, իր աշակերտների կողմից Վիննիցայի մոտ Վիշնյա գյուղում (ներկայումս Վիննիցայի տարածքում է), մուտքը մինչ այժմ հնարավոր է[2] (տես. Բոլզեն, մահը և զմռսումը
  • 1906 թվական՝ Խեյզել Ֆերրիս(en)։ Ցուցադրվել է բնական պատմության թանգարանում, թաղվել է XX դարում։
  • 1911 թվական՝ Էլմեր Մակկյորդի։ Ցուցադրվել է զվարճանքի այգում, թաղվել 1977 թվականին։
  • 1917 թվական՝ Մատա Հարի։ Մահապատժի ենթարկված լրտեսի գլուխը պահվել է Անատոմիայի թանգարանում Փարիզում։ Բայց 2000 թվականին արխիվային գործիչները հայտնաբերեցին, որ գլուխը անհետացել է։ Կորուստը հնարավոր էր նաև, որ եղած լիներ 1954 թվականին, երբ թանգարանը տեղափոխվել էր[3]։
  •   1920 թվական, Ռոզալյա Լոմբարդո՝ իտալացի աղջիկ, զմռսվել է հոր խնդրանքով։ Ռոզալյա Լամբարդոյի մարմինը պահպանվել է ապակե դագաղում՝ տեղադրված մի մարմարե պատվանդանի վրա՝ եկեղեցում՝ Կապուչիների կատակոմբայում,տուրիստական երթուղու վերջնական կետում։
Քաղաքական գործիչներ խմբագրել
 
Լենինի դամբարան
 
Գեորգի Դիմիտրովի դամբարան (փլուզվել է 1999թ.)
 
Սուխե-Բատորի դամբարան
 
Խո Շի Մինայի դամբարան
 
Մաո Ցզեդոնի դամբարան
 
Կիմ Իր Սենայի և Կիմ Չեն Իրայի դամբարան

Հատկապես ավանդույթ է եղել մահացածի մարմինները ցուցադրության դնել երկար ժամանակ (ոչ միայն փոխադրման և բաժանման ընթացակարգի համար), որը տարածում է գտել XX դարում, հատկապես տոտալիտար երկրների քաղաքական գործիչների շրջանում։ Նրանց մարմինները հիմնականում դրվում էին դամաբարաններում։

Այլ դեպքեր խմբագրել

  • Բուդիստ սուրբ Իտիգելով Դաշի–Դորժո։
  • Claude Nowell (1944—2008)՝  կրոնական «մոմիֆիզի» աղանդի ժամանակակից հիմնադիր։
  • Siriraj Medical Museum՝ թանգարան Թայլանդում, որտեղ կան բազմաթիվ պահպանված մարմիններ։
  • Ռուսալեզու գրականությունում հաճախ է հանդիպում այն համոզմունքը[5], որ Էնվեր Խոջայաի զմռսվել է տեղադրվել դամբարանում։ Իրականում[6], ալբանական առաջնորդը թաղվել է Տիրանիայում ընկած հերոսների գերեզմանում։ 1992 թվականի մայիսին Էնվեր Խոջայի մարմինը գաղտնի հանվել է Ալբանիայի նոր կառավարության կողմից և թաղվել Տիրանիայի ծայրամասում գտնվող հանրային գերեզմանատանը։ Դրա հետ մեկտեղ շիրմաքարը հանվել է և օգտագործվել դաշնակից ուժերի բրիտանական զինվորի հուշարձանը ստեղծելու համար։ Այն շենքը, որը սխալմամբ կոչվում է «դամբարան», կառուցվել է որպես Էնվեր Խոջայի թանգարան, որը բացվել է 1988 թվականի հոկտեմբերի 14–ին (Է․ Խոջայի 80-ամյակի կապակցությամբ)։ Ներկայումս թանգարանի ցուցադրությունը ապամոնտաժվել է, շենքի արտաքին տեսքը փոխվել է, ներսում կա մշակութային և ցուցահանդեսային կենտրոն։
  • Վենեսուելայում նախատեսված էր զմռսել 2013 թվականի մարտի 5–ին մահացած Ուգո Չավեսի մարմինը, սակայն հետագայում այդ ծրագրից հրաժարվեցին, քանի որ մինչև զմռսումը ժամանակ էր անցել(տես՝ Հեղափոխության թանգարան)[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Никифоров Ю. Таллинская мумия Արխիվացված 2013-10-15 Wayback Machine
  2. Николай Пирогов: подайте на бессмертие(չաշխատող հղում)
  3. Mystery of how Mata Hari lost her head (disappeared from macabre museum) Արխիվացված 2006-10-01 Wayback Machine Museum Security Mailing List, 13. Juli 2000
  4. «Мавзолей Григория Котовского». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. Вечно живые иностранцы
  6. Могила Энвера Ходжа на Мемориальном кладбище «Павших героев нации» в Тиране
  7. «Новости NEWSru.com :: Забальзамировать Чавеса как Ленина уже не удастся, расстроили Венесуэлу российские эксперты». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.

Գրականություն խմբագրել

  • Лопухин Ю. М. Болезнь, смерть и бальзамирование В. И. Ленина: Правда и мифы. — М.: Республика, 1997. — С. 89-128. — 240 с. — 5 000 экз. — ISBN 5-250-02615-X (в пер., суперобл.)
  • Кузнецов Л. Е., Хохлов В. В., Фадеев С. П., Шигеев В. Б. Бальзамирование и реставрация трупов: Руководство. — Смоленск, М.: Издательство Смоленской государственной медицинской академии, издательство Российского государственного медицинского университета, Бюро судебно-медицинской экспертизы комитета здравоохранения Москвы, Московский институт медико-социальной реабилитологии, 1999. — 496 с. — ISBN 5-88777-002-3
  • Christine Quigley. Modern Mummies: The Preservation of the Human Body in the Twentieth Century

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զմռսում» հոդվածին։