Իզմիրի մարզ (թուրքերեն՝ İzmir ili, վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում։

Իզմիրի մարզ
թուրքերեն՝ İzmir ili
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էԵգեյան տարածաշրջան և Իզմիրի ենթաշրջան
Կարգավիճակմարզ
Մտնում էԵգեյան տարածաշրջան
Ներառում է31 շրջան
ՎարչկենտրոնԻզմիր
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն (2018)4,320,519
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմսուննի իսլամ
Տարածք11,973
Հիմնադրված էսեպտեմբերի 11, 1922[1] թ.
Սահմանակցում էԱյդընի մարզ, Բալըքեսիրի մարզ և Մանիսայի մարզ
Ժամային գոտի+03:00
ISO 3166-2 կոդTR-35
Հեռախոսային կոդ+90 232
Փոստային ինդեքսներ35000–35999
Ավտոմոբիլային կոդ35
izmir.gov.tr

Աշխարհագրություն խմբագրել

Իզմիրի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Բալըքեսիր (հյուսիս), Մանիսա (արևելք), Այդըն (հարավ)։ Արևմուտքում Եգեյան ծովն է։ Տարածքում են Փոքր Մենդերես, Քոջաչայ, Բաքըրչայ գետերը։

Պատմություն խմբագրել

Իզմիրի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ առաջին բնակավայրերը կառուցվել են մ.թ.ա. 1-ին հազարամյակի ընթացքում՝ լիդիացիների կողմից։ Մինչ այդ այստեղ բնակություն են հաստատել հին հույները, հիմնել Հոնիա քաղաք-պետությունը, Եփեսոսը։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո այստեղ շարունակվել է հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը՝ ընդհուպ մինչև 14-րդ դար։ Հելլենիզմի շրջանում հիմնվել են Զմյուռնիա (Իզմիր), Պերգամոն (Բերգամա) և այլ քաղաքները։ Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը երբեմն ենթարկվել է Այդընիների թյուրքական (1300-1425) իշխանությանը։ Այնուհետև այստեղ հաստատվել է Օսմանյան պետության գերիշխանությունը. տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1864) մեջ։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում մտնում է Այդընի վիլայեթի կազմ։

Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից։ Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել։ Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Իզմիրում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Իզմիրը։

Վարչական բաժանում խմբագրել

Մարզի տարածքը 11,973 կմ² է, բաժանվում է 31 շրջանների։ Դրանք են՝

Բնակչությունը հասել է 4,320,519 մարդու (2018 թվականի տվյալներով)[2]։ Կենտրոնը Իզմիր քաղաքն է։ Այստեղ գործում են մի քանի համալսարաններ՝ Էգե (1955), Դոքուզ Էյլուլ (1982), Տեխնոլոգիական (1992), Տնտեսագիտության (2001), Յաշար (2001), Քաթիփ Չելեբի (2010), Բաքըրչայ (2016), Դեմոկրատական (2016)։

Տնտեսություն խմբագրել

Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն են զբոսաշրջությունը, կապի ու տրանսպորտի վրա հիմնված առևտուրը։ Որոշակի տոկոս է ապահովում նաև մեքենաշինությունը. Իզմիր քաղաքում գտնվում է BMC Sanayi ve Ticaret A.Ş. ընկերությունը, որն արտադրում է ավտոբուսներ և բեռնատար մեքենաներ։ Օդային դարպասը Իզմիրի օդանավակայանն է. 2018 թվականին այն սպասարկել է մոտ 13 միլիոն ուղևոր։ Երկաթուղով և ավտոխճուղով կապված է հարևան և հեռավոր մարզերի հետ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզմիրի մարզ» հոդվածին։