Զինվորական կիվիվ[1] (լատին․՝ Vanellus miles) քարադրների ընտանիքին պատկանող թռչուն (Charadriidae):

Զինվորական կիվիվ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Քարադրներ
Ցեղ Կիվիվներ
Տեսակ Զինվորական կիվիվ
Լատիներեն անվանում
Vanellus miles
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին տեսք խմբագրել

Զինվորական կիվիվի մարմնի երկարությունը հասնում է մինչև 35 սմ և քաշը՝ 450 գրամ, թևի երկարությունը հասնում է մոտ 85 սմ։ Նրանց արուները և էգերը տեսքից նույնն են։

Տարածվածությունը խմբագրել

Այս տեսակներն ապրում են Ավստրալիայում, Թասմանիայում, Նոր Զելանդիայում և Նոր Գվինեայում։ Դրանց բնակավայրերը հիմնականում ներառում է բաց մարգագետինները, դաշտերը և ճահճուտները։ Նրանք չեն վախենում մարդկային բնակավայրերի հարևանությամբ բնակվել և հաճախ հանդիպում են քաղաքային զբոսայգիներում։

Վարքը խմբագրել

Զինվորական կիվիվները հիմնականում կերակրվում են միջատներով, սարդերով, ճիճուներով, խեցգետնիններով, ինչպես նաև բույսերի սերմերով։ Նրանք ապրում են հիմնականում մակերեսի վրա, որոնք բնակվում են զույգերով կամ փոքր խմբերով։ Զուգավորումը տեղի է ունենում ամբողջ տարվա ընթացքում։ Ձվադրելու համար անհրաժեշտ է կառուցել բներ, և այդ ժամանակ դնում են 3-4 ձու։ Մոտ չորս շաբաթ տևողությամբ ձվադրումից հետո նրանցից կիվիվներ են դուրս գալիս, որոնք մեկ տարի անց չափսերով նմանվում են մեծահասակ թռչունների չափսերին։ Զինվորական կիվիվների կյանքի տևողությունը 20 տարի է:.

Սպառնալիքները խմբագրել

Վայրի բնության մեջ, Զինվորական կիվիվի ոչնչացմանը վտանգ չի սպառնում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 82. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինվորական կիվիվ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինվորական կիվիվ» հոդվածին։