Զինաիդա Վիսսարիոնովնա Երմոլևա (ռուս.՝ Зинаида Виссарионовна Ермольева հոկտեմբերի 15 (27), 1898 կամ 1899[1], Ֆրոլովո, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1974(1974-12-02)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), միկրոկենսաբան, որը հայտնի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զինվորների համար պենիցիլինի ինքնուրույն սինթեզը հայտնագործելու համար։ Մահվանից առաջ ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ էր[3]։

Զինաիդա Երմոլևա
Ծնվել էհոկտեմբերի 15 (27), 1898 կամ 1899[1]
Ֆրոլովո, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 2, 1974(1974-12-02)[2]
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանKuzminskoye Cemetery
Բնակության վայր(եր)Մոսկվա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբժիշկ, վիրուսաբան, մանրէաբան, համաճարակաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Q4146901?
Գործունեության ոլորտմանրէաբանություն և համաճարակաբանություն[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՌոստովի պետական համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ստալինյան մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ամուսին(ներ)Լև Զիլբեր
 Zinaida Ermoleva Վիքիպահեստում
Զինաիդա Վիսսարիոնովնա Երմոլևայի հուշատախտակը Ֆլորովո քաղաքում, որտեղ նշվում է նրա ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր լինելը

Կարիերա խմբագրել

1921 թվականին Երմոլևան ավարտել է Ռոստովի պետական համալսարանի բժշկության ֆակուլտետը։ 1925 թվականից եղել է Մոսկվայի միկրոկենսաբանության և համաճարակաբանության ինստիտուտների ղեկավար[4]։

1925 թվականին Երմոլևան նշանակվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մանրէաբանական կենսաքիմիայի բաժնի վարիչ։ Այնտեղ նա սկսել է բակտերիոֆագերի և բնական հակամանրէային գործոնների մասին իր ուսումնասիրությունները՝ մասնավորապես խորանալով լիզոցիմների գործառույթներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ԽՍՀՄ-ում առաջին անգամ ստացավ պենիցիլին[5], ապա ակտիվորեն մասնակցել է ԽՍՀՄ-ում արդյունաբերական արտադրության կազմակերպմանը։ Այս գյուտը Հայրենական Մեծ պատերազմում փրկել է խորհրդային զորքերի հազարավոր կյանքեր։ Այն խորհրդային հիվանդանոցներում առաջին անգամ օգտագործվել է 1943 թվականին[6]։

1942 թվականին նա հրապարակել է իր վրա կատարած փորձերի արդյունքները։ Այդ ժամանակ խմելով Vibrio cholerae բակտերիայով լուծույթը վարակվել էր, սակայն բուժումից հետո նա առողջացել է[7]։ Նրա հետազոտության արդյունքները զգալիորեն նպաստել են Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատում Ռուսաստանի պատերազմական գործողություններում խոլերայի դեմ կանխարգելիչ միջոցառումներին[8]

1947 թվականին Երմոլևան դարձել է ԽՍՀՄ Առողջապահության նախարարության նորաստեղծ Հակաբիոտիկների ինստիտուտի տնօրեն[9]։ 1952 թվականից մինչև իր մահը նա գլխավորել է Մոսկվայի Կենտրոնական հետբուհական բժշկական ինստիտուտի մանրէաբանության ամբիոնը (այժմ՝ Ռուսաստանի հետբուհական կրթության բժշկագիտության ակադեմիա)[10]։

Երմոլևան 500-ից ավելի գիտական և 6 մենագրության հեղինակ է։ Նրա ղեկավարության ներքո պատրաստվել և պաշտպանվել է շուրջ 180 դիսերտացիա, այդ թվում՝ 34 դոկտորական թեզեր[11]։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 TracesOfWar
  3. «Obituary: Zinaida Vissarionova Ermolieva». Journal of Antibiotics. 28: 399. 1968.
  4. Кноповым, М.М.; Клясовым, А.В. «История РМАПО: Зинаида Виссарионовна Ермольева — создатель первого отечественного антибиотика» [History RMAPO: Zinaida Vissarionovna Yermolyeva - Creator of the first domestic antibiotic] (Russian). Russian Medical Academy of Postgraduate Education. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Кветной И. 30 величайших открытий в истории медицины, которые навсегда изменили нашу жизнь. Жизни ради жизни. Рассказы ученого клоунеля. — АСТ, 2015. — С. 135. — ISBN 9785457492899
  6. Ford, J.B. (2014). «Crisis Point: The Rise and Fall of Penicillin» (PDF). The Microscope. 62 (3): 123–135.
  7. Arsen P. Fiks; Paul A. Buelow (2003). Self-experimenters: Sources for Study. Greenwood Publishing Group. էջ 70. ISBN 978-0-313-32348-5.
  8. Karpova, Lisa (2013 թ․ փետրվարի 1). «Seventy years after the Battle of Stalingrad». Pravda.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  9. Commire, Anne; Klezmer, Deborah (eds.). Dictionary of women worldwide : 25,000 women through the ages. Thomson Gale. էջ 612. ISBN 0-7876-7585-7.
  10. Tsarevskaya, Lyubov (2012 թ․ ապրիլի 25). «Madam Penicillin». Voice of Russia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  11. «Медицинская газета». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  12. Ермольева Зинаида Виссарионовна // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  13. «Zinaida ErmolEva». Great Soviet Encyclopedia (3rd ed.). Gale Group. 1979.