Զինաիդա Բրումբերգ

Զինաիդա Բրումբերգ (ռուս

Զինաիդա Բրումբերգ (ռուս.՝ Зинаида Семёновна Брумберг, օգոստոսի 2, 1900(1900-08-02)[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 9, 1983(1983-02-09)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ)՝ խորհրդային ռեժիսոր և մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչ, կինոդրամատուրգ, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1968

Զինաիդա Բրումբերգ
Ծնվել էօգոստոսի 2, 1900(1900-08-02)[1][2][3]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էփետրվարի 9, 1983(1983-02-09)[1][2][3] (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՎխուտեմաս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ[4]
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան,
և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 0115913

Բրումբերգ քույրերից կրտսերը. այս the rrfreստեղծագործական տանդեմն ստեղծել է խորհրդային մուլտիպլիկացիայի կանոնները։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1900 թվականի օգոստոսի 2-ին, իր քրոջ՝ Վալենտինայի ծննդյան օրը, երբ վերջինս դարձել է մեկ տարեկան։

1925 թվականին Վխուտեմասն ավարտելուց հետո մասնակցել է խորհրդային առաջին մուլտֆիլմերիի ստեղծմանը («Չինաստանը կրակի մեջ»)։ Մուլտիպլիկացիայում աշխատանքն սկսել է որպես նկարիչ մուլտիպլիկատոր, այնուհետև անցել է ռեժիսորական աշխատանքների[5]։ Վալենտինա Բրումբերգի հետ ստեղծել է «Կարմիր գլխարկը», «Կոշկավոր կատուն», «Կորցրած պատվոգիր», «Երեք հաստլիկներ» և շատ այլ մուլտֆիլմեր։

Նրա ամենահայտնի աշխատանքներից է «Ֆեդյա Զայցև» մուլտֆիլմը (1949), որտեղ կեղծ իրական, կեղծ մասշտաբային կերպարների մոտ նշանակալի տեղ է գրավում պարզունակ «ձողամարդուկը», որին դպրոցի պատի վրա նկարել է պիոներ Ֆեդյան։ Վաթսունական թվականների սկզբին Բրումբերգ քույրերն այդ մարդուկի օգնությամբ խախտում են խորհրդային մուլտիպլիկացիայում սահմանված օրինաչափությունը, որի սահմանման մեջ իրենք ևս մասնակցություն ունեին։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

  • «Պատվո շքանշան» (14.04.1944)
  • ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1968)

Փառատոնի մրցանակներ խմբագրել

  • «Ցանկությունների իրականացում» մուլտֆիլմ - Անսիի (Ֆրանսիա) անիմացիոն ֆիլմերի երրորդ միջազգային փառատոն, 1960 թվական, արժանացել է դիպլոմի։
  • «Ծննդյան տարեդարձ» մուլտֆիմ - Մոնտեվիդեոյի (Ուրուգվայ) կարճամետրաժ ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոն, 1960 թվական, արժանացել է հիշատակման։

Մուլտֆիլմեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Bendazzi G. Foundations - The Golden AgeTaylor & Francis, 2016. — P. 177. — ISBN 978-1-138-85452-9
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Bibliothèque nationale de France Record #14568288j // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  5. Сергей Капков. Валентина и Зинаида Брумберг // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Գրականություն խմբագրել

  • Капков Сергей Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  • Абольник О. Валентина и Зинаида Брумберг // Мастера советской мультипликации: сборник статей / составитель Д. Н. Бабиченко. — М., «Искусство», 1972.
  • КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с. 60.
  • Азарх Лана. Каляевская, 23а. Кинограф. М., 1999, № 7.
  • Капков Сергей. Интервью с Ланой Азарх // «Газета» 25.07.2004.

Արտաքին հղումներ խմբագրել