Զինաիդա Ալեքսանդրովա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Զինաիդա Ալեքսանդրովա (ռուս.՝ Александрова, Зинаида Николаевна, նոյեմբերի 20 (դեկտեմբերի 3), 1907[1] կամ դեկտեմբերի 3, 1907[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 1, 1983[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծուհի, լրագրող, թարգմանչուհի։
Զինաիդա Ալեքսանդրովա Александрова, Зинаида Николаевна | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20 (դեկտեմբերի 3), 1907[1] կամ դեկտեմբերի 3, 1907[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 1, 1983[1] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի և թարգմանչուհի |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ժանրեր | բանաստեղծություն, քնարապատմողական և երգ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է ուսուցչի ընտանիքում։ 1919 թվականին որբացել է և հանձնվել է որբանոց։ Ավարտել է յոթնամյա դպրոցը, ապա աշխատանքի է անցել Ս. Խալտուրինի անվան ջուլհակագործական ֆաբրիկայում։ Սովորել է Լենինգրադի տպագրության տեխնիկումում։ Այնուհետև աշխատել է բազմաթիվ պարբերականների խմբագրություններում։ Լենինգրադյան շրջանից հետո աշխատել է Ռյազանի «Երիտասարդության ուղի» թերթում։ Ապա տեղափոխվել է Մոսկվա և «Երիտասարդ գվարդիա» հրատարակչությունում աշխատել որպես մանկական գրականության բաժնի վարիչ։ Այնուհետև աշխատակցել է «Искорка», «Крестьянской газете», «Дружные ребята» պարբերականներին։
Ստեղծագործությունը խմբագրել
Հեղինակ է 70-ից ավելի մանկական գրքերի։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր։
Զինաիդա Ալեքսանդրովան հայերեն խմբագրել
- Մեր մսուրը (բանաստեղծություն), Ե., Պետհրատ, 1939, 14 էջ։ Ռուսերենից փոխադրեց Մկրտիչ Կորյունը։ Նկարիչներ՝ Վ. Բորոդիչենկո, Բ. Պոկրովսկի։
- Պահակը (բանաստեղծություն), Ե., Հայպետհրատ, 1940, 14 էջ։ Ռուսերենից փոխադրեց Հայրապետ Հայրապետյանը։ Նկարիչ՝ Կ. Կուզնեցով։