«Զիգմունդը սրճարանում» (ռուս.՝ «Зигмунд в кафе»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որում հեղինակը հերթական անգամ հեգնանքով ծաղրում է ընթերցողին[1]։

Զիգմունդը սրճարանում
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1993

Բովանդակություն խմբագրել

Վիկտոր Պելևինի վաղ շրջանի պատմվածքում օգտագործված է Պելևինին բնորոշ հնարք, որը հանդիպում է նաև նրա այլ ստեղծագործություններում՝ «Միջատների կյանքը», «Մենակյացը և Վեցմատնյան», «Նիկա»[2]։

Զիգմունդը նստած է Վիեննայի սրճարանում և շուրջը տեղի ունեցող մանր իրադարձություններին միատեսակ արձագանքում է. «Ըհը»։ Տիկինը նախատում է պարոնին, որ իր պայուսակի մեջ ձյուն է լցվել։ «Ըհը»,- ցածրաձայն ասում է Զիգմունդը։ Մատուցողը, տիրուհու ցուցումներով, բացում է հատակի մտոցը և մտնում ներս։ Տիրուհին բարձրանում է մատուցողի դրած աստիճանով։ «Ըհը՜, Ըհը՜»,- բարձրաձայն ասում է Զիգմունդը[2]։

Նմանատիպ մի քանի կրկնումներից հետո միայն «ամենաանարատ» ընթերցողը, որը երբեք չի լսել դոկտոր Զիգմունդ Ֆրոյդի և նրա տեսությունների մասին, կարող է չհասկանալ, որ խոսքն առօրյա դրվագների ֆրոյդյան մեկնաբանությունների մասին է[2]։

Բայց պատմվածքի ավարտին պարզվում է, որ այս Զիգմունդը պարզապես թութակ է վանդակում, որը տեղադրված է սրճարանում։ Պատմվածքը ներծծված է Ֆրոյդի և նրա ամենաթափանց սեռականության տեսության հանդեպ նաբոկովյան հեգնանքով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Зигмунд в кафе». Libs.ru - поиск лучших книг и авторов (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Пелевин Виктор - Зигмунд в кафе». Аудиокниги Клуб - Слушаем Онлайн!. 2019 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել