Զընգ-զընգ փերին (մուլտֆիլմ)

Զընգ-զընգ փերին (անգլ.՝ Tinker Bell), 2008 թվականի համակարգչային լիամետրաժ մուլտֆիլմ, որը թողարկվել է DisneyToon Studios ընկերության կողմից, Disney Fairies բրենդի հիման վրա։ Մուլտֆիլմի գլխավոր հերոսը փերի Զընգ Զընգն է, որն առաջին անգամ հայտնվել է Ջեյմս Բարիի «Փիթր Փեն, կամ Տղա, որը չէր ուզում մեծանալ» բեմադրությունում և դառնում է դիսնեյական մուլտֆիլմ «Փիթր Փեն» (1953 թ.) և նրա շարունակություն «Փիթր Փեն 2։ Վերադարձ Նևերլենդ» մուլտֆիլմերի կերպար։ Ի տարբերություն մյուս երկու մուլտֆիլմերի, որոնք հիմնականում ստեղծվել են անիմացիաների միջոցով, «Զընգ-զընգ փերին» ստեղծվել է համակարգչային եռաչափ անիմացիաներով։

Զընգ-զընգ փերին
անգլ.՝ Tinker Bell
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրարկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և հեքիաթ
Թեմածովահենություն
Հորինված երկիրDisney's Peter Pan universe?
Շարքի մասն էՓերիներ
ՌեժիսորԲրեդլի Ռեյմոնդ
ՍցենարիստԲրեդլի Ռեյմոնդ և Ջեյմս Մեթյու Բարրի
ՀնչյունավորումՄեյ Ուիթման, Քրիստին Չենովետ, Ռեյվեն-Սիմոնե, Լյուսի Լյու և Ամերիկա Ֆերերա
ՊատմողLoreena McKennitt?
ՊրոդյուսերJeannine Roussel?
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունՋոել ՄակՆիլի
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDisneyToon Studios, Prana Studios? և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորElectronic Arts, ներքին կապ, Նեթֆլիքս, Դիսնեյ+ և Buena Vista Home Entertainment
Տևողություն78 րոպե
ՇարքՓերիներ
ՍիկվելՓերիներ. Կորած գանձը, Փերիներ. Կախարդական փրկությունը, Փերիներ. Ձմեռային անտառի առեղծվածը, Փերիներ. Ծովահենների կղզու գաղտնիքը և Փերիներ. Հրեշի առասպելը
Թվականսեպտեմբերի 11, 2008[1]
Շահույթ9 199 000 $[2]
disneyfairies.com

Դիպաշար խմբագրել

Զընգ Զընգ փերին ծնվում է նորածնի առաջին ծիծաղից և խատուտիկի բլբուլից, որը բերել են Լոնդոնից փերիների դաշտավայր, որը գտնվում է Նիտլանդիա կղզում։ Հատուկ արարողակարգից հետո Զընգ Զընգը հասկանում է, որ նա արդեն իսկ հմուտ փերի է։ Երիտասարդ փերին արագ ձեռք է բերում ընկերներ, որոնց մեջ էին մարդ-վարպես Բոբբլը և Կլենկը, լույս փերի Իրիդեսսան, այգի փերի Ռոզետտան, կենդանի փերի Ֆաունան և ջուր փերի Սերեբրյանկան։

Զընգ Զընգը իմանում է, որ փերիները պետք է գնան Մայրցամաք և մարդկանց աշխարհ տանեն գարունը։ Նա ապարդյուն փորձում է ցույց տալ փերիների թագուհի Կլերիոնին և Գարուն Նախարարին իր գաղափարները և հասկանում է, որ վարպետ-փերիները չեն այցելում Մայրցամաք։ Այնուհետև Զընգ Զընգը կորցնում է իր հմտությունը և խնդրում է իր ընկերներին սովորեցնել իրեն պարզ հրաշագործությունը, բայց քանի որ նա փորձում էր ուրիշ փերիներից վերցնել իրենց հմտությունները, գործն ավարտվում է անհաջողությամբ։ Բայց նույնիսկ այն հանգամանքը, որ Զընգ Զընգը կարողացավ նորոգել կորած երաժշտական զարդատուփի բարդ մեխանիզմը, միևնույն է հերոսուհուն չօգնեց հաշտվել ճակատագրի հետ։

Հետաքրքրիր փաստեր խմբագրել

  • Մուլտֆիլմը, որը որոշված էր արտադրել DVD և Blu-ray տարբերակներով, լույս տեսավ մի քանի երկրներում, այդ թվում և Ռուսաստանում։
  • Փերիների դաշտավայրը, որը ցուցադրվում է մուլտֆիլմում, կտրուկ տարբերվում է բնօրինակ գրքերի և կոմքիսներում նկարագրված փերիների աշխարհից։ Մասնավորապես գրքերի և կոմիքսների մեջ, բացակայում է փերինաերի մասնակցությունը բնության երևույթների և տարվա եղանակների փոփոխության մեջ։
  • Բացի Զընգ Զընգից և Վինդի Դառլինգից, մուլտֆիլմում ի հայտ են գալիս մի քանի կերպարներ բնօրինակ սերիայից․ Կլերիոն թագուհին, Վիդյան և Տերեն։ Այլ կերպարները մուլտֆիլմի համար հատուկ էին ստեղծվել, բայց հետագայում դրանցից ոմանք նույնիսկ ընդգրկվեցին գրքի մեջ։
  • Երբ Զընգ Զընգը փախչում է լուսատիտկներից, Իրիդեսան բացականչում է․ «Թռչիր, Դի՜ն, թռչիր»։ Դա վերցված է «Ֆորեստ Գամփ» ֆիլմի «Փախիր, Ֆորեստ, փախիր» արտահայտությունից։

Երաժշտությունը խմբագրել

Սաունդթրեք խմբագրել

  1. "To the Fairies They Draw Near"- Լոռենա Մաք Քեննիթ
  2. "Fly to Your Heart"- Սելենա Գոմես
  3. "How to Believe" - Ռուբի Սամըր
  4. "Let Your Heart Sing" - Կատրին Մաք Ֆի
  5. "Be True"- Ջոնաթա Բռուք
  6. "To the Fairies They Draw Near, Part II"- Լոռենա Մաք Քեննիթ
  7. "Shine"- Տիֆնանի Ջառդինա
  8. "Fly With Me"- Կարի Կիմմել
  9. "Wonder of It All"- Սկոտի Հասկել
  10. "End Credit Score Suite" - Ջեոլ Մաք Նիլի

Միավոր խմբագրել

  1. Prologue
  2. To the Fairies They Draw Near – Լոռենա Մաք Քնեիթ
  3. A Child's Laughter / Flight to Pixie Hollow
  4. Choosing a Talent
  5. Tink Tours Pixie Hollow
  6. Welcome to Tinker's Nook
  7. Tinker Bell's New Home
  8. Tink Meets the Other Fairies
  9. The Lost Things Theme
  10. Tink Meets Vidia and Finds Lost Things
  11. Tinkering
  12. Your Place is Here
  13. Making Things
  14. Tink Tries to be a Light Fairy
  15. Teaching a Baby Bird to Fly
  16. Hawk!
  17. Tink Finds the Magic Box
  18. Searching for Answers
  19. Sprinting Thistles
  20. Tink Feels Lost
  21. Spring is Ruined
  22. Rebuilding Spring
  23. The Music Box Restored
  24. To the Fairies They Draw Near, Part II – Լոռենա Մաք Քենիթ
  25. Tink Meets Wendy
  26. Fly to Your Heart – Սելենա Գոմեզ

Ձայնի կրկնօրինակում խմբագրել

Կերպար Բնօրինակ ձայն Հայերեն կրկնօրինակում
Դին Դին Մեյ Ուիթման
Իրիդեսսա Ռեյվն Սիմոնե
Ֆաունա Ամերիկա Ֆեռռերա
Սերեբրյանկա Լյուսի Լյու
Ռոզետտա Քրիստին Չենովետ
Կլերիոն թագուհի Անժելիկա Հյուսթն
Տեռենս Ջեսսի Մքարթնի
Բիդիյա Պամելա Էդլոն
Ռաբբլ Ռոբ Պոլսեն
Մերի փերի Ջեյն Հորքս
Կլենկ Ջեֆ Բենետ
Գարուն Նախարար Ստիվ Բալենտայն
Ամառ Նախարար Կետի Նաջիմ
Աշուն Նախարար Ռիչարդ Պորտնոու
Ձմեռ Նախարար Գեյլ Բորջես
Վենդի Դառլինգ Ամերիկա Յանգ
Միսսիս Դառլինգ Քեթրին Կրեսիդա
Հեղինակ Մակեննիտ Լորինա

Ծանոթագրություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել