Զեյթինբուրնու (թուրքերեն՝ Zeytinburnu), շրջան Թուրքիայի Հանրապետության Ստամբուլի մարզում։ Համարվում է Ստամբուլ քաղաքի մասը[1]։

Զեյթինբուրնու
Zeytinburnu
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Կարգավիճակշրջան
Մտնում էՍտամբուլի մարզ
Բնակչություն (2009)290 147
Տարածք12
Ժամային գոտիUTC+2
Ավտոմոբիլային կոդ34
zeytinburnu.gov.tr

Զեյթինբուրնուն առանձին շրջանի կարգավիճակ է ստացել 1957 թվականին՝ համապատասխան հրամանագրով։

Պատմություն խմբագրել

Զեյթինբուրնուի առաջին բնակիչները «Երուսաղեմի քահանաներ» աղանդի հետևորդներն են, որոնք հեռացել են շրջանից միայն թուրքերի կողից Կոստանդնուպոլսի գրավումից հետո։

Դրանից հետո այստեղ սկսեցին հաստատվել թուրքերը։ 19-րդ դարի սկզբին Զեյթինբուրնում սկսեց զարգանալ կաշվե արդյունաբերությունը, այնուհետև՝ տեքստիլ արդյունաբերությունը։

Արդյունաբերության ճյուղերի զարգացումը հանգեցրեց քաղաքի աշխատավոր դասի արագ աճին։ 1957 թվականի սեպտեմբերի 1-ին Զեյթինբուրնուն դարձավ շրջան՝ Ստամբուլ քաղաքի կազմում։

Քույր-բնակավայրեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Զեյթինբուրնու, Ստամբուլի իլ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեյթինբուրնու» հոդվածին։