Զեբու
Զեբու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Լատիներեն անվանում
Bos taurus indicus



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում





Զեբու, սապատավոր տավար (Bos indicus), խոշոր եղջերավոր մսատու և բանող կենդանի։ Ծագումով մոտ է տավարին։ Արտաքնակազմում ամենաբնորոշը 5—8 կգ սապատն է (գտնվում է պարանոցի վրա, մնդավի առաջնային մասում)։ Գույնը՝ սև կամ կարմիր խայտաճամուկ, շիկագույն, մոխրագույն, գորշ։ Կովերի կենդանի քաշը 250—270 կգ է, ցուլերինը՝ 300—350 կգ։ Կաթնատվությունը՝ 500—600 կգ, կաթի յուղայնությունը՝ 4,5—5 %։ Ենթադրվում Է, որ Զեբուն ընտելացվել է Եգիպտոսում և Փոքր Ասիայում մ․ թ․ 2—3 հզ․ տարի առաջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 680