Զգուշացիր սուրբ պոռնիկից

«Զգուշացիր սուրբ պոռնիկից» (գերմ.՝ Warnung vor einer heiligen Nutte), գերմանացի ռեժիսոր Ռայներ Վերներ Ֆասբինդերի 1971 թվականին նկարահանած կինոնկարն է։ Կինոռեժիսորը հայտնել է, որ իր աշխատանքներից ամենաշատը հենց այս ֆիլմն է հավանում[2]։

Զգուշացիր սուրբ պոռնիկից
գերմ.՝ Warnung vor einer heiligen Nutte
Երկիր Գերմանիա
Ժանրդրամա և արտհաուս
Թվական1971
Լեզուգերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն
ՌեժիսորՌայներ Վերներ Ֆասբինդեր[1]
Սցենարի հեղինակՌայներ Վերներ Ֆասբինդեր
ԴերակատարներԼու Կաստել, Էդդի Կոնստանտին, Հաննա Շիգուլա, Ռայներ Վերներ Ֆասբինդեր, Մարգարետա ֆոն Տրոտտա, Մարչելա Միքելանջելի, Ուլլի Լոմմել, Մագդալենա Մոնտեսումա, Մարկվարդ Բոմ, Կատրին Շաակե, Ինգրիդ Կաֆեն, Վերներ Շրյոտեր, Կառլ Շայդտ, Կուրտ Ռաաբ, Հերբ Անդրես, Բենջամին Լեվ, Ռուդոլֆ Վալդեմար Բրեմ, Էնցո Մոնտեդուրո, Մարիո Նովելլի, Միխաել Ֆենգլեր, Հարի Բաեր, Պետեր Բերլինգ, Ֆրանկո Յավարոնե, Պետեր Գաուհե, Իրմ Հերման, Ֆոլկեր Լեխտենբրինկ և Մանֆրեդ Զայպոլդ
ՕպերատորՄիխաել Բալհաուս
ԵրաժշտությունՊեր Ռաբեն
ՄոնտաժՌայներ Վերներ Ֆասբինդեր և Թեա Էյմես
Պատմվածքի վայրԻսպանիա
Տևողություն103 րոպե
Բյուջեմոտ 1,1 միլիոն գերմ. մարկ

Դիպաշարը խմբագրել

Ֆիլմի հերոսները հավաքվում են իսպանական ծովափնյա մի ամրոցում՝ հասարակության դաժանության մասին կինոնկար ստեղծելու նպատակով։ Նկարահանումների նախապատրաստության ընթացքում նրանց միջև անընդհատ հիմնախնդիրներ են ծագում մարդկային և սեքսուալ առումով։ Ֆիլմի վրա աշխատանքները դանդաղ են առաջ գնում, և հերոսներին չի հաջողվում հասնել բավարարվածության ու բավականության այն զգացողությանը, ինչին ձգտում էին։

Դերերում հանդես են եկել Լու Կաստելը, Էդդի Կոնստանտինը, Մարկարդ Բոմը, Հաննա Շիգուլան, հենց ինքը՝ ռեժիսոր Ֆասբինդերը, Մարգարետա ֆոն Տրոտտան, Հաննես Ֆուքսը, Մարչելլա Միքելանջելին։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. filmportal.de — 2005.
  2. The Anarchy of the Imagination: Interviews, Essays, Notes. Johns Hopkins University Press. 1992 թ․ հոկտեմբեր. ISBN 978-0801843693.