Զգացմունք և բանականություն

վեպ

Զգացմունք և բանականություն (անգլ.՝ Sense and Sensibility), անգլիացի վիպագիր Ջեյն Օսթինի վեպ։ Վեպը հրատարակվել է մի անանուն տիկնոջ կողմից, որ հիշատակվում է տիտղոսաթերթում՝ հեղինակի անվան փոխարեն։ Այստեղ պատմվում է Դաշվուդ քույրերի մասին, Էլինորի (19 տարեկան) և Մերիանի (16 տարեկան)։ Նրանք նաև ունեն մի ժլատ, ավագ խորթ եղբայր՝ Ջոնը, և կրտսեր քույր Մարգարեթը (13 տարեկան)։

Զգացմունք և բանականություն
անգլ.՝ Sense and Sensibility, ֆր.՝ Raison et Sentiments և ֆր.՝ Le Cœur et la raison
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդաստիարակչական վեպ և ռոմանտիկ գեղարվեստական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակՋեյն Օսթին
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԱնգլիա
ԿերպարներElinor Dashwood?, Էդվարդ Ֆերրաս, Մերիան Դաշվուդ, Գեներալ Բրանդոն և John Willoughby?
ՀրատարակչությունThomas Egerton?
Հրատարակվել է1811
ՀաջորդՀպարտություն և նախապաշարմունք
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/jane-austen/sense-and-sensibility
 Sense and Sensibility

Երեք Դաշվուդ քույրերը իրենց այրիացած մոր հետ լքում են այն կալվածքը, որտեղ մեծացել են՝ Նորլանդը, քանի որ ըստ կտակի՝ կալվածքը ժառանգել էր պարոն Դաշվուդի առաջին ամուսնությունից ծնված որդին։ Արդեն չորս Դաշվուդ կանայք նոր տան կարիք ունեին։ Նրանց հնարավորություն է ընձեռվում վարձել մի համեստ տուն Բարթոն-Փարքում՝ իրենց հեռավոր ազգականի՝ Ջոն Միդլթոնի միջնորդությամբ։ Այնտեղ նրանք զգում են սեր, սիրավեպի մեջ են մտնում և մնում են կոտրված սրտով։ Վեպը ներկայացնում է կյանքը Անգլիայի հարավարևմտյան շրջաններում՝ Լոնդոնում և Սասեքսում 1792-1797 թթ․[1]։

Վեպը, որի առաջին հրատարակության 750 օրինակները վաճառվեցին 1813-ին, մեծ հաջողություն բերեց հեղինակին։ Այն երկրորդ անգամ հրատարակվեց ավելի ուշ նույն տարվա ընթացքում։ Դա առաջին աշխատանքն էր, որը վերահրատարակվեց Օսթինի մահից հետո իր իսկ անվան տակ, այլ ոչ թե կեղծանվան[2]։ Այն շարունակվել է հրատարակվել 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերի ընթացքում և շատ անգամներ նկարազարդվել է, կրճատվել, նաև դարձել է հենք՝ թատերական ներկայացման և ֆիլմի համար[3]։

Սյուժե խմբագրել

Հենրի Դաշվուդը, նրա երկրորդ կինը և նրանց երեք դուստրերը Հենրիի հարուստ և ամուրի հորեղբոր հետ երկար տարիներ ապրում են Նորլանդ-փարքում՝ Սասեքս շրջանի խոշոր գյուղական համայնքներից մեկում։ Ծեր հորեղբայրը որոշում է, որ իր կալվածքը և եկամուտը առաջին հերթին ժառանգություն է ստանալու Հենրի Դաշվուդը, իսկ հետո արդեն նրա առաջին ամուսնությունից ծնված ավագ որդին՝ Ջոն Դաշվուդը, որից հետո էլ այն բնականաբար կանցնի Ջոնի երեքամյա որդուն՝ Հենրիին։ Հորեղբայրը մահանում է, իսկ նրանից մեկ տարի հետո մահանում է նաև Հենրին, ում չէր հաջողվել այդքան կարճ ժամանակահատվածում բավարար քանակությամբ ապրուստ դիզել իր կնոջ և աղջիկների՝ Էլինորի, Մերիանի և Մարգարեթի համար, ուստի նրանց մնում է մի փոքր եկամուտ։ Մահվան շեմին պարոն Դաշվուդը խոստում է կորզում որդուց՝ Ջոնից, ըստ որի նա պետք է հոգ տաներ իր խորթ քույրերի մասին։ Բայց մինչդեռ Ջոնը սգում էր հոր մահը, նրա ագահ կինը՝ Ֆաննին, համոզում է ամուսնուն հետ կանգնել իր խոստումից՝ իր պահանջը կապելով իրենց որդու ապագա բարեկեցիկ կյանքի մտահոգությանը, շրջանցելով այն փաստը, որ Ջոնը բավականին հարուստ է՝ և՛ մորից, և՛ հորից ժառանգած ահռելի ունեցվածքի շնորհիվ։ Ֆաննին նաև սկսում է նախանձի սերմեր ցանել ամուսնու սրտում նրա քույրերին օգնելու միտքը վերջնականապես փոխելու համար։

Ջոնը և Ֆաննին, դառնալով Նորլանդի նոր տերեր,ը անմիջապես տեղափոխվում են կալվածք, մինչդեռ Դաշվուդ քույրերն այնտեղ անկոչ հյորի կարգավիճակում են։ Տիկինը Դաշվուդը սկսում է նոր ապրելավայր փնտրել։ Այդ ընթացքում Ֆաննիի եղբայրը՝ Էդվարդ Ֆերասը, այցելում է Նորլանդ և շուտով կապվում է Էլինորի հետ։ Ֆաննին հավանություն չի տալիս այս կապին և վիրավորում է տիկին Դաշվուդին՝ ակնարկելով, թե Էլինորը իր եղբայրով հետաքրքրված է նրա եկամուտների պատճառով։

Տիկին Դաշվուդը իր ընտանիքը տեղափոխում է Դեվոնշիրում գտնվող Բարթոն մենատուն՝ իր զարմիկ Ջոն Միլդթոնի առանձնատան հարևանությամբ։ Նրանց նոր տունը համեստ է, բայց նրանք ջերմ ընդունելության են արժանանում պարոն Ջոնի կողմից, ով նրանց ծանոթացնում է տեղի հասարակության, իր կնոջ՝ լեդի Միլդթոնի, նրա կնոջ մոր՝ շաղակրատ, բայց բարեհամբույր տիկին Ջեննինգսի և գեներալ Բրանդոնի հետ։ Գեներալ Բրանդոնը գրավվում է Մերիանով։ Մերիանին դա դուր չի գալիս, քանի որ նա կարծում է, որ 35 տարեկան գեներալ Բրանդոնը ծեր ամուրի է, ով անկարող է սիրել կամ հետաքրքրված լինել ինչ-որ մեկով։

Զբոսանքի ժամանակ Մերիանը, անձրևից թրջվելով, սայթաքում է և վնասում կրունկը։ Կտրիճ Ջոն Ուիլըբին տեսնում է պատահարը, օգնում նրան և տուն ճանապարհում։ Այդ բարեսիրտ քայլից շատ չանցած՝ Մերիանը սկսում է համակրել նրա և՛ արտաքին գեղեցկությունը, և՛ նման ճաշակը պոեզիայի, երաժշտության, արվեստի և սիրո մեջ։ Նրա ուշադրությունը և Մերիանի պահվածքը տեսնելով՝ Էլինորը և տիկին Դաշվուդը սկսում են մտածել, թե զույգը գաղտնի նշանվել է։ Էլինորը զգուշացնում է Մերիանին իր անզգուշության մասին, բայց Մերիանը հրաժարվում է իր վարքը փոխել։ Ուիլըբին մի քանի գործողություններով՝ այդ թվում նաև նրան իր առանձնատունը ցույց տալով և աղջկա մազափունջը իր մոտ պահելով, անսովոր կերպով նշանվում է Մերիանի հետ։ Երբ արդեն օրինական նշանադրությունը անխուսափելի է դառնում, պարոն Ուիլըբին Դաշվուդներին տեղեկացնում է, որ իր հորաքույրը, որ նրան ֆինանսապես ապահովող միակ մարդն է, նրան անորոշ ժամանակով ուղարկում է Լոնդոն՝ որոշ գործեր կատարելու։ Մերիանը ցնցվում է, և ինքն իրեն թաղում վշտի մեջ։

Էդվարդ Ֆերասը կարճ ժամանակով այցելում է Բարթոն մենատուն՝ բոլորին տխուր թվալով։ Էլինորը սկսում է վախենալ, որ պարոնն այլևս զգացմունքներ չունի իր հանդեպ, բայց և ցույց չի տալիս իր ցավը։ Էդվարդի մեկնումից հետո Էն և Լյուսի Սթիլ քույրերը՝ տիկին Ջեննինգսի ցուցամոլ զարմուհիները, այցելում են Բարթոն-փարկ։ Լյուսին տեղեկացնում է Էլինորին, որ ինքը վստահ է իր և Էդվարդի 4-ամյա գաղտնի նշանադրության ամրության վրա, որը սկսվել է, երբ Էդվարդը սովորում էր իր հորեղբոր հետ, և նրան ցույց է տալիս մտերմության ապացույցներ։ Էլինորը հասկանում է, որ Լյուսիի այցը և բացահայտումները, ապացույցն են նրա խանդի և խորամանկ հաշվարկների։ Սա Էլինորին օգնում է հասկանալ Էդվարդի ներկա տխրության և իր հանդեպ պահվածքի փոփոխության պատճառը։ Նա չի մեղադրում Էդվարդին, դեռ ավելին, խղճում է նրան՝ Լյուսիի հետ առանց սիրո կայացրած նշանադրության համար։

Էլինորը և Մերիան ընկերակցում են տիկին Ջեննինգսին և հյուրընկալվում նրա լոնդոնյան առանձնատանը։ Հասնելուն պես Մերիանը առանց ժամանակ կորցնելու գրում և Ուիլըբիին է ուղարկում մի քանի նամակ, սակայն դրանք մնում են անպատասախան։ Երբ նրանք պատահմամբ հանդիպում են մի խնջույքի ժամանակ, Ուիբըլիին ընկերակցելիս է լինում մի ուրիշ կին։ Նա Մերիանին ողջունում է անտարբեր և սառնորեն՝ աղջկան ծայրահեղ աղետային վիճակի մեջ գցելով։ Մերիանը նրան ցույց է տալիս, թե ինչքան ցնցված է նրա այսպիսի ընդունելությունից և լքում է խնջույքը ամբողջովին ջախջախված։ Շուտով Մերիանը ստանում է մի սեղմ նամակ, որին կցված է լինում իր և Ուիբըլիի նախկին նամակագրությունը, սիրո տողերը և իր մազափունջը։ Ուիբըլին նրան տեղեկացնում է իր և օրորդ Գրեյի նշանադրության մասին, ով մեծ կարողության տեր էր։ Մերիանը անմխիթար վիճակում է։ Երբ Էլինորը կարդում է այդ նամակը, քույրը հաստատում է, որ ինքն ու Ուիլըբին երբեք էլ նշանված չեն եղել։ Նա իրեն այնպես էր պահում ասես նշանված են, քանի որ սիրում էր երիտասարդին և կարծում էր, թե նա էլ իրեն է սիրում։

Մինչ Մերիանը վշտի մեջ էր, իսկ Ուիլըբիի և օրիորդ Գրեյի նշանադրության մասին լուրերը տարածվում էին հասարակության մեջ, գեներալ Բրանդոնը այցելում է քույրերին։ Նա Էլինորի համար բացահայտում է, որ Ուիբըլին սրիկա է։ Նրա հորաքույրը, երբ իմանում է, որ նա գայթակղել, հղիացրել և հետո լքել է Բրանդոնի երիտասարդ հոգեզավակ Էլիզա Ուիլիամսին՝ հրաժարվելով ամուսնանալ, նրան զրկում է ժառանգությունից։ Ուիլըբին, անձնական պարտքի զգացումից ելնելով, ամուսնանում է օրիորդ Գրեյի հետ՝ գերադասելով գումարը սիրուց։ Էլիզան Բրանդոնի առաջին սիրո ապօրինի աղջիկն էր, ում անունը ևս Էլիզա էր, մի երիտասարդ կին, ով իր հոր հոգեզավակն էր ու ժառանգորդը։ Նրան ստիպել էին ամուսնանալ Բրանդոնի ավագ եղբոր հետ՝ իր ընտանիքի պարտքը մարելու համար։ Այդ ամուսնությունը ունեցել էր սկանդալային ավարտ և բաժանում, մինչդեռ Բրանդոնը արտասահմանում էր։ Գեներալ Բրանդոնի հոր և եղբոր մահից հետո նա ինքն է դառնում ընտանիքի ժառանգորդը և վերադառնալով հանրակացարանում գտնում է մահացող Էլիզային, ուստի նա իր վրա է վերցնում նորածին երեխայի խնամակալությունը։ Բրանդոնը Էլինորին ասում է, որ Մերիանը իր անկեղծությամբ և անուշիկությամբ իրեն շատ է հիշեցնում ավագ Էլիզային։ Բրանդոնը կրտսեր Էլիզային ուղարկում է գյուղ և Էլիանորին պատմում այս բոլոր մանրամասնությունները՝ հուսալով, որ կարող է մխիթարել Մերիանին, բացահայտելով որ Ուիլըբին սրիկա է։

Այդ ընթացքում Սթիլ քույրերն այցելում են Լոնդոն և հյուրընկալվում տիկին Ջեննինգսի առանձնատանը։ Հակիրճ ծանոթությունից հետո նրանք հյուրընկալվում են Ջոն և Ֆաննի Դաշվուդների լոնդոնյան տանը։ Լյուսին այս հրավերը տեսնում է որպես անձնական հաճոյախոսություն և առավելություն էլինորի ու Մերիանի հանդեպ, ովքեր, լինելով ընտանիքի անդամներ, պետք է առաջինը հրավեր ստանային։ Զրուցասեր Էն Սթիլը պատահմամբ բացահայտում է էդվարդ Ֆերասի և Լյուսիի գաղտնի նշանադրությունը Էդվարդի քրոջը Ֆաննիին, որից հետո Էդվարդի կալվածատեր մայրը որդուն հրամայում է չեղարկել այդ նշանադրությունը, իսկ Սթիլ քույրերը վռնդվում են առանձնատնից։ Էդվարդը հրաժարվում է ենթարկվել մորը, որի պատճառով անմիջապես զրկվում է ժառանգությունից՝ հուրախություն եղբորը՝ Ռոբերտին։ Գեներալ Բրանդոնը Էդվարդի հանդեպ իր հիացմունքը ցույց տալու համար նրան է նվիրում Դելաֆորդ վանքը, որի եկամուտների շնորհիվ նա օրերից մեկ օր կկարողանար ամուսնանալ Լյուսիի հետ։

Մինչ Մերիանը դեռ սգում էր Ուիլըբիի դավաճանության պատճառով, տիկին Ջեննինգսը նրան ու քրոջը տանում է գյուղ՝ իր մյուս աղջկա՝ Շառլոթ Փալմերի հետ ծանոթացնելու համար։ Մերիանը, Ուիլըբիի ամուսնության լուրից վշտացած, զբոսանքի է դուրս գալիս անձրևի ժամանակ և սաստիկ հիվանդանում է։ Աշտորոշումից պարզվում է, որ նրա օրգանիզմը քայքայվում է, և հավատացած են, որ նրա կյանքը վտանգի տակ է։ Էլինորը հեռագրում է տիկին Դաշվուդին և ներկայացնում պահի լրջությունը, իսկ գեներալ Բրանդոնը կամավոր մեկնում է տիկինին Սլեվելենդ բերելու։ Այդ գիշեր Ուիլըբին գալիս է նրանց հյուր և խոսելով Էլինորի հետ՝ նրան խոստովանում է, որ Մերիանի հանդեպ իր սերը եղել է ազնիվ, և որ ինքը նրան լքելուց հետո թշվառացել է։ Նա արժանանում է Էլինորի խղճահարությանը, որովհետև նա իր որոշման պատճառով դժբախտացել է, բայց և վաստակում զզվանք նրա համար, թե ինչպես է խոսում իր ներկայիս կնոջ՝ օրիորդ Ուիլիամսի մասին։ Ուիլըբին նաև բացահայտում է, որ իր հորաքույրը նրան ներել է, քանի որ ամուսնացել է օրիորդ Ուլիամսի հետ։

Էլինորը Մերիանին Ուիլըբիի այցելության մասին ասում է այն ժամանակ, երբ նա կազդուրվում է հյուծիչ հիվանդությունից։ Մերիանն իր հերթին հասկանում է, որ ինքը երբեք չէր կարող երջանիկ լինել Ուիբըլիի պես բարոյական արժեքներից զուրկ մարդու կողքին։ Նա գնահատում է Էլինորի հավասարակշռված վերաբերմունքը՝ ի պատասխան նրա և Էդվարդի հարաբերությունների, և որոշում է հետևել նրա օրինակին։ Էդվարդը այցելում է նրանց և տեղեկացնում է, որ ժառանգությունից զրկվելուց հետո Լյուսին լքել է իրեն և ամուսնացել նրա արդեն հարուստ եղբոր՝ Ռոբերտի հետ։ Այս լուրը շատ է ուրախացնում Էլինորին։ Էդվարդն ու Էլինորն ամուսնանում են, իսկ հետո ամուսնանում են նաև Մերիանն ու գեներալ Բրանդոնը։ Այս երկու զույգերը ապրում են միմյանց հարևանությամբ ներդաշնակության մեջ։ Ուիլըբին Մերիանին ներկայացնում է որպես իր իդեալ, բայց հեղինակը տեղեկացնում է, որ չպետք է կարծել, թե Ուիլըբին երբեք երջանիկ չեղավ։

Հերոսներ խմբագրել

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Էլինոր Դաշվուդ՝ պարոն և տիկին Դաշվուդների զգայուն և ինքնամփոփ ավագ դուստրը։ Նա գրքի վերնագրի «Զգացմունք» մասի ներկայացուցիչն է։ Գրքի սկզբում նա 19 տարեկան է։ Էլինորին գրավում է նրա խորթ եղբոր՝ Ջոնի կնոջ եղբայրը՝ Էդվարդ Ֆերասը։ Նա հետզհետե ընկերանում է գեներալ Բրանդոնի հետ, ով երկար ժամանակ անհույս սիրահարված է լինում Մերիանին, իսկ վերջում դառնում է նրա ամուսինը։ Մշտապես իր ընտանիքի և ընկերների հանդեպ պատասխանատվություն զգալով և նրանց կարիքներն ու հետաքրքրությունները իր անձնականից վեր դասելով՝ նա բոլորին թվում է անտարբեր և սառնասիրտ։ Օրինակ՝ այն ժամանակ, երբ նա սաստիկ վշտացած էր Էդվարդի և Լյուսի Սթիլի նշանադրության լուրը իմանալով, շարունակում է այն գաղտնի պահել, որպեսզի տեղեկության բացահայտմամբ ավելորդ անհարմարություն չառաջացնի։ Մինչդեռ գրքի հեղինակը գիրքը գրել է երրորդ դեմքով, այն մեծ մասամբ ներկայացված է Էլինորի տեսանկյունից։ Այսպիսով, գրքի կերպարների մեծ մասի նկարագիրը տրված է Էլինորի կողմից։
  • Մերաին Դաշվուդ՝ պարոն և տիկին Դաշվուդների ռոմանտիկ և համարձակ, երկրորդ դուստրը։ Նրա զգացմունքային հակումների պատճառով նա ներկայացնում է գրքի «Բանականություն» մասը։ Գրքի սկզբում Մերիանը 16 տարեկան է։ Օրիորդը երիտասարդ Ուիլըբիի և գեներալ Բրանդոնի հրապուրանքի առարկան է։ Նա ինքը հրապուրվում է երիտասարդ, գեղեցիկ և ռոմանտիկ Ուիլըբիին և այնքան էլ ուշադրություն չի դարձնում ավելի պատկառելի տարիքով մարդկանց, ինչպիսին է գեներալ Բրանդոնը։ Իրադարձությունների բերումով Մերիանը հասունանում է և գիտակցում է, որ ինքը եսասեր է եղել։ Նա կարծում է, որ պետք է վարքով նմանվի ավագ քրոջը՝ Էլինորին։
  • Էդվարդ Ֆերաս՝ Ֆաննի Դաշվուդի ավագ եղբայրն է։ Երիտասարդ օրիորդ Էլինորը գրավում է նրան։ Սակայն Դաշվուդներին հանդիպելուց տարիներ առաջ Ֆերասը նշանադրվել էր Լյուսի Սթիլի՝ իր խնամակալի զարմուհու հետ։ Էդվարդը իր նշանադրությունը գաղտնի է պահել, քանի որ գիտեր, որ իր ընտանիքը դեմ կլինի իր և Լյուսի Սթիլի ամուսնությանը։ Երբ նրա մայրը տեղեկանում է նշանադրության մասին, որդուն զրկում է ժառանգությունից։
  • Ջոն Ուիբըլի՝ Միդլթոնների հարևանը, ով սկսում է սիրաբանել Մերիանի հետ՝ կիսելով նրա մշակութային և գեղարվեստական հայացքները։ Նրանց մտերիմները ենթադրում են, որ զույգը պաշտոնապես նշանադրվել է (մասամբ նրանց իսկ արարքների պատճառով․ միմյանց բացահայտ նամակներ ուղարկելը), բայց և այնպես նա կտրուկ լքում է քաղաքը և կորցնում կապը Դաշվուդների ընտանիքի հետ, երբ Մերիանի հետ նշանադրությունը թվում է անխուսափելի, իսկ հետո պարզվում է, որ նա նշանադրվել է մեծահարուստ Սոֆիա Գրեյի հետ, որովհետև զրկվել էր իր հորաքրոջ կողմից ֆինանսական աջակցությունից։ Օսթինի մատուցմամբ Ուիլըբին հակապատկերն է «տղամարդու, ով դառնում է սիրելի պատմության հերոսը»[4]։
  • Գեներալ Բրանդոն՝ պարոն Ջոն Միդլթոնի մտերիմ ընկերն է։ Գրքի սկզբում նա 35 տարեկան է։ Գեներալը սիրահարվում է Մերիանին առաջին իսկ հայացքից, քանի որ աղջիկը նրան հիշեցնում է իր հոր հոգեզավակին, ում նա սիրահարվել էր երիտասարդ հասակում։ Բայց նրան արգելված էր ամուսնանալ այդ աղջկա հետ, քանի որ իր հոր պահանջով աղջիկը պետք է ամուսնանար գեներալի ավագ եղբոր հետ։ Շուտով նրան ուղարկում են արտասահման բանակին միանալու համար, բայց հիմնականում, որպեսզի նա հեռու մնա ամուսիններից։ Մինչ գեներալը բանակում էր, աղջիկը տառապում է բազմաթիվ դժբախտությունների պատճառով, այդ թվում նաև իր դժբախտ ամուսնության։ Նա վերջապես մահանում է ծայրահեղ աղքատության մեջ՝ որբացած թողնելով իր նորածին դստերը, որ հետագայում դառնում է Բրանդոնի հոգեզավակը։ Բրանդոնը Դաշվուդների ընտանիքի պատվարժան ընկերն է դառնում, մասնավորապես Էլինորի, իսկ Էդվարդ Ֆերասին նվիրում է Դելաֆորդի վանքը։

Երկրորդական հերոսներ խմբագրել

  • Հենրի Դաշվուդ՝ հարուստ կալվածատեր, ով մահանում է հենց պատմության սկզբում։ Գույքային պայմանների պատճառով նա չի կարողանում ժառանգություն թողնել իր կնոջը և աղջիկներին։ Նա խնդրում է Ջոնին՝ իր առաջին կնոջից ունեցած տղային, խնամել իր երկրորդ կնոջն ու երեք դուստրերին։
  • Տիկին Դաշվուդ՝ Հենրի Դաշվուդի երկրորդ կինը, ով ամուսնու մահից հետո մնում է ֆինանսական ծանր կացության մեջ։ Գրքի սկզբում տիկինը 40 տարեկան է։ Իր երկրորդ դուստր Մերիանի նման նա ևս շատ զգացմունքային է և հաճախ սխալ որոշումներ է կայացնում այդ իսկ պատճառով։
  • Մարգրեթ Դաշվուդ՝ պարոն և տիկին Դաշվուդների ամենակրտսեր դուստրը։ Գրքի սկզբում նա տասներեք տարեկան է։ Նա ևս ռոմանտիկ ու եռանդուն է, սակայն ոչ այքան խելացի, ինչքան իր ավագ քույրերը։
  • Ջոն Դաշվուդ՝ Հենրի Դաշվուդի և առաջին կնոջ որդին։ Իր կարծիքով ինքը լավ էր վերաբերվում երիտասարդ քույրերին, բայց իրականում ժլատ էր և հեշտորեն կառավարվում էր կնոջ կողմից։
  • Ֆաննի Դաշվուդ՝ Ջոն Դաշվուդի կինը և Էդվարդ ու Ռոբերտ Ֆերասների քույրը։ Նա ագահ և եսասեր է և երես է տալիս իր որդուն՝ Հարրիին։ Նա շատ դաժանորեն է վարվում իր ամուսնու խորթ մոր և խորթ քույրերի հետ և հատկապես վախենում է, որ եղբայրը՝ Էդվարդը, սիրում է էլինորին։
  • Պարոն Ջոն Միդլթոն՝ տիկին Դաշվուդի հեռավոր բարեկամներից է, ով պարոն Հենրիի մահից հետո հրավիրում է նրան ու իր երեք աղջիկներին՝ ապրելու իր տարածքում գտնվող մի մենատանը։ Նա բնութագրվում է որպես հարուստ, մարզասեր մարդ, որ գեներալ Բրանդոնի հետ ծառայել է բանակում, բայց շատ բարեսիրտ մարդ, ով շատ էր սիրում հաճախակի խնջույքներ, պիկնիկներ և այլ հասարակական հավաքույթներ կազմակերպել և իր շուրջը հավաքել իրենց գյուղի երիտասարդներին։ Նա և իր զոքանչը՝ տիկին Ջեննինգսը, զվարթ և բամբասկոտ զույգ են կազմում։
  • Օրոիրդ Միդլթոն՝ պարոն Ջոն Միդլթոնի քաղաքակիրթ, բայց ինքնամփոփ կինը։ Նա ավելի հանգիստ է, քան ամուսինը և ամբողջովին կենտրոնացած է իր չորս երեխաներին դաստիրակելու վրա։
  • Տիկին Ջեննինգս՝ օրիորդ Միդլթոնի և Շառլոտ Փալմերի մայրը։ Այրին, որն արդեն ամուսնացրել է իր բոլոր երեխաներին, իր ողջ ժամանակը անցկացնում է նրանց ընտանիքներին այցելելով, հատկապես Միդլթոններին։ Նա և իր դստեր ամուսինը՝ պարոն Ջոն Միդլթոնը, հետաքրքվում են իրենց ծանոթ երիտասարդների սիրային հարաբերություններով և փորձում են գտնել համապատասխան զույգեր, հատկապես Էլինորի և Մերիանի համար։
  • Ռոբերտ Ֆերաս՝ Էդվարդ Ֆերասի և Ֆաննի Դաշվուդի կրտսեր եղբայրը։ Նա հատկապես հետաքրքրված էր իր համբավով, նորաձևությամբ և իր նոր կառքով։ Երբ մայրը եղբորը՝ Էդվարդին զրկում է ժառանգությունից, Ռոբերտը ամուսնանում է Լյուսի Սթիլի հետ։
  • Տիկին Ֆերաս՝ Ֆաննի Դաշվուդի, Էդվարդ և Ռոբերտ Ֆերասների մայրը։ Վատ տրամադրված, անտաշ կին, որ իր վատ բնավորության գծերը կարծես փոխանցած լինի Էդվարդին և Ֆաննիին։ Տիկինը պնդում էր, որ իր տղան պետք է ֆինանսապես հաջողակ ամուսնություն ունենա։ Նա իր ավագ որդուն՝ Էդվարդին, զրկում է ժառանգությունից, երբ բացահայտում է նրա և Լյուսի Սթիլի գաղտնի նշանադրության մասին, բայց ավելի ուշ նրա կրտսեր տղան ամուսնանում է նույն օրիորդի հետ։
  • Շառլոտ Փալմեր՝ տիկին Ջեննինգսի կրտսեր դուստրը և օրիորդ Միդլթոնի քույրը։ Օրիորդ Փալմերը զրուցասեր է, բայց դատարկագլուխ և ծիծաղում է անտեղի բաների վրա, ինչպես իր ամուսնու անտաշության՝ իր և մնացյալի նկատմամբ։
  • Թոմաս Փալմեր՝ Շառլոտ Փալմերի ամուսինը, որ պայքարում է կառավարությունում պաշտոն ստանալու համար, բայց անտարբեր է և հաճախ նաև կոպիտ։ Նա անտարբեր է Դաշվուդ քույրերի նկատմամբ։
  • Լյուսի Սթիլ՝ երիտասարդ, ով տիկին Ջեննինգսի հեռավոր ազգականն է։ Լյուսին երկար ժամանակ գաղտնի կերպով նշանադրված է եղել Էդվարդ Ֆերասի հետ։ Նա դիտմամբ ընկերանում է Էլինորի և Ջոն Դաշվուդի հետ։ Սահմանափակ կրթություն և ֆինանսական հնարավորություններ ունենալուց զատ՝ նա գեղեցիկ է, խորամանկ և կռվասեր։
  • Էն, Նենսի Սթիլ՝ Լյուսի Սթիլի ավագ և պակաս խելացի քույրը։
  • Օրիորդ Սոֆիա Գրեյ՝ մեծահարուստ օրիորդ, ում հետ Ուիլըբին ամուսնանում է բարեկեցիկ կյանք ունենալու համար, որովհետև իր հորաքույրը իրեն զրկել էր ֆինանսական աջակցությունից։
  • Լորդ Մորթոն՝ օրիորդ Մորթոնի հայրը։
  • Օրոիրդ Մորթոն՝ մեծահարուստ օրիորդ, ում տիկին Ֆերաասը ցանկանում է ամուսնացնել սկզբում իր ավագ, իսկ հետո կրտսեր որդու հետ։
  • Պարոն Փրատ՝ Լյուսի Սթիլի հորեղբայրը և Էդվարդի ժամանակավոր խնամակալը։
  • Էլիզա Ուիլիամս (կրտսեր, դուստրը)՝ գեներալ Բրանդոնի հոգեզավակը, ով 15 տարեկանում ապօրինորեն լույս աշխարհ է բերում Ուիլըբիի երեխային։ Նա և իր մայրը ունեն միևնույն անունը։
  • Էլիզա Ուիլիամս (ավագ, մայրը)՝ գեներալ Բրանդոնի նախկին սիրեցյալը։ Ուլիամսը եղել է Բրանդոնի հոր խնամակալության տակ, որի արդյունքում նրան ստիպել են ամուսնանալ Բրանդոնի ավագ եղբոր հետ։ Ամուսնությունը դժբախտ էր, և որոշ ժամանակ անց Էլիզան մահանում է՝ իր դստերը թողնելով գեներալի խնամակալությանը։
  • Տիկին Սմիթ՝ Ջոն Ուիլըբիի հարուստ հորաքույրը, որ նրան զրկում է ժառանգությունից, երբ իմանում է, որ երիտասարդը գայթակղել, իսկ հետո հղիացրել է գեներալ Բրանդոնի հոգեզավակին՝ Էլիզային։

Վեպի զարգացումը խմբագրել

Ջեյն Օսթինը առաջին անգամ վեպը սևագրել է նամակների տեսքով, երբ նա ընդամենը 19 տարեկան էր (1795 թ․)։ Արդեն 21 տարեկանում գրողը վեպին տվել է «Էլինոր և Մերիան» վերնագիրը։ Ժամանակի ընթացքում նա փոխել է վեպի հեղինակի խոսքերը և վերնագիրը, այն դարձնելով «Զգացմունք և բանականություն»[5]։

Վեպը գրելու համար Օսթինը ոգեշնչվել է 1790-ականների նմանատիպ իրավիճակներ ներկայացնող գրական աշխատություններից, օրինակ՝ Ադամ Ստիվենսոնի «Կյանք և սեր» գրքից (1785 թ․), որում ներկայացված է հեղինակի և չակընկալված հարաբերությունների մասին։ Ջեյն Ուեսթի «Բամբասանքի պատմությունը» (1796թ․) ևս համարվում է վեպի ոգեշնչման աղբյուրներից մեկը, որում ներկայացվում է երկու քույրերի կյանքը, մեկը սառը բանականությամբ, մյուսը ռոմատիկ, զգացմունքային բանականությամբ։ Ուեսթի գրքում քույրերից մեկի անունը ևս Մերիան է։ Երկու վեպերը ունեն նաև տեքստային նմանություններ[6]։

Վերնագիր խմբագրել

«Բանականություն» նշանակում է տեղի քննադատություն, իսկ «զգացմունքը» նշանակում է զգայունություն, զգացմունքայնություն։ Էլինորը նկարագրված է որպես լավ բանականություն ունեցող հերոս (մինչդեռ Մերիանը ևս զուրկ չէր բանականությունից), իսկ Մերիանը նկարագրված է որպես զգացմունքային կերպար (մինչդեռ Էլինորը ևս զգացմունքային էր, սակայն այդ ամենը պահում էր հասարակության աչքից հեռու)։ Վերնագիրը փոխելով՝ Օսթինը վեպին ավելացրել է փիլիսոփայական խորություն, որը ներկայացնում է երկու հերոսների կերպարները[7]։

Քննադատական հայացքներ խմբագրել

«Զգացմունք և բանականությունը» Օսթինի այլ վեպերի պես արժանացել է մեծ քանակությամբ քննադատությունների։ Վեպի մասին առաջին կարծիքները ուղղված էին նրա վարքի հետ կապված դասեր տալուն և կերպարներին։ Քլոուդիա Ջոնսոնի՝ The Norton Critical Edition-ում հրատարակված կարծիքներից կազմված հոդվածը ներառում է մի շարք լրացուցիչ նյութեր։ 1812 թվականի փետրվարին մի «անանուն կարծիքում» գովաբանվում են վեպի գրագետ գրելաոճը, արտահայտիչ կերպարները և «շատ հաճելի» սյուժեն, որում «ամբողջ գիրքը հաճելի և հետաքրքիր է ընթերցողի համար և գլխացավ չի առաջացնում»[8]։ Հոդվածում գովաբանվում են Դաշվուդ քույրերի մոր՝ տիկին Դաշվուդի և Էլինոր Դաշվուդի կերպարները, և արտահայտվում է կարծիք, որ Մերիանի չափից դուրս զգացմունքայնությունը նրան խղճուկ տեսք է տալիս[8]։ Ասվում է նաև, որ «Զգացմունք և բանականությունը» իր սյուժեի և կերպարների օգնությամբ սովորեցնում է բարոյական դասեր[8]։ 1812 թվականի մայիսին հրատարակված մեկ այլ «անանուն կարծիքի» հեղինակի խոսքերով Օսթինի՝ Էլինորի կերպարը Մերիանից գերադասելը ևս արժեքավոր նշանակություն ունի ընթերցողների համար[8]։ Ըստ այդ հոդվածի՝ «աշխատության հիմնաքարը» մարդկանց տարբեր վարքերի՝ զգացմունքային և բանական, ազդեցությունն է նրանց կյանքի վրա[8], այն ընդգրկում է «բազում առողջ դատողություններ կյանքի վերաբերյալ» և «հետաքրքիր ու հաճելի հեղինակային խոսք»[8]։ Վ․ Ֆ․ Փոլլոքը 1861 թվականին Frasier's ամսագրում գրում է, որ բրիտանացի հեղինակ Քլոուդիա Ջոնսոնի փորձը «Զգացմունք և բանականությունը» գրելու համար հանդիսացել է օրինակ[9]։ Հավելելով վեպի շեշտված բարոյախրատականությունը՝ Փոլլոքը գովաբանել կամ քննադատել է կերպարներին, ինչպես Օսթինը ներկայացրել է նրանց վեպում և նկատել է, որ հեղինակը գերադասում է Էլինորի վարքը և տեսակետը[9]։ Փոլլոքը անգամ գովաբանում է Ջոն Միդլթոնին և տիկին Ջեննինգսին, մեկնաբանում է պարոն Փալմերի հումորները և նրա կնոջ միամտությունը[9]։ Փոլլոքը քննադատում է Ջոն Դաշվուդի եսասիրությունը՝ անտեսելով Ֆաննիի հզոր ազդեցությունը նրա վրա։ Նա նաև քննադատում է Սթիլ քույրերին իրենց գռեհկության համար[9]։

1866 թվականին Domestic ամսագրում հրատարակված մի անանուն նամակում գերադասվում է Մերիանի կերպարը և քննադատվում Էլինորինը՝ այն կոչելով «չափից դուրս լավ» կերպար[10]։ Հոդվածը մնացած կարծիքներից տարբերվում է նաև նրանով, որ դրա հեղինակի կարծիքով գիրքը ոչ թե երկու քույրերի կերպարները ներկայացնելու համար է, այլ ենթակա, բայց կարևոր և մանր հարցերին ու կերպարներին նկարագրելու։ 1894 թվականին Ալիս Մեյնելլի «Դասական վիպագիր» հոդվածում ընթերցողների ուշադրությունը կենտրոնացվում է նաև Օսթինի ստեղծած փոքր մասնիկների վրա[10]։ Մեյնելը պնդում է, որ Օսթինն առնչվում է ավելի քիչ կերպարների և մանր բաների, որովհետև դա «այն է, ինչ ստեղծում է կյանքը, արվեստը, իսկ աշխատանքի բացակայությունը հարաբերությունների բացակայություն է»"[11]։ Երկրորդական կերպարներին ներկայացնելիս հեղինակը ուշադրության է հրավիրում նաև «երեխաների՝ մայրերի քմահաճույքով» ապրելու խնդիրը, հատկապես տիկին Միդլթոնի[11]։

Օսթինի կենսագիր Քլեյր Թոմալին հակառակվում է այն մտքին, թե «Զգացմունք և բանականությունը» ունի «ձանձրալի մոտեցում», որը զարգացել է Օսթինի պատճառով, ով վեպը գրելու ընթացքում, հետզհետե սկսել է կասկածել դրա հաջողությանը[12]։ Օսթինը Մերիանին ներկայացրել է որպես անուշիկ օրիորդ, ով ուներ լավ հատկանիշներ՝ բարեկրթություն, երաժշտական տաղանդ, ազնվություն և ուժգին սիրելու կարողություն։ Նա նաև տեղեկացնում է, որ Ուիլըբին իր բոլոր մեղքերին զուգընթաց չի դադարում սիրել և գնահատել Մերիանին։ Այդ պատճառնեերով որոշ ընթերցողներ Մերիանի և գեներալ Բրանդոնի ամուսնությունը համարում են անհաճո ավարտ[13]։

Brownsteinը գրել է, որ Դաշվուդ քույրերի միջև տարբերությունը չափազանցված է, և փաստացի, քույրերը ավելի շատ նման են, քան տարբեր։ Էլինորը ունի «հիանալի սիրտ» և ունակ է զգալու նույն ռոմանտիկ զգացումները, ինչը զգում է Մերիանը[14]։ Էլինորն ավելի ինքնամփոփ է, ավելի քաղաքակիրթ և քիչ եռանդուն, քան Մերիանը, ով սիրում է պոեզիա, շրջել գեղատեսիլ վայրերում և հավատալ իրական սիրային հարաբերություններին[14]։

Շատ քննադատներ նմանություններ են փնտրում «Զգացմունք և բանականության» և Օսթինի ժամանակ եղած հայտնի գրողների և ժանրերի հետ։ Օսթինի ժամանակների ամենահայտնի ոճերից մեկը նամակագրական գրականությունն էր։ Սա մի ստեղծագործական ոճ է, որում բոլոր գործողությունները, երկխոսությունները և հերոսների շփումը իրականացվում է կերպարների կողմից նամակագրական կապի միջոցով։ Մերի Ֆավրեթը իր «Սիրային նամակագրություն։ Կանայք, քաղաքականություն և նամակային գրականություն» գրքում զուգահեռներ է անցկացնում այդ ոճի հետ[15]։ Ֆավրեթի կարծիքով, Էլինոր Դաշվուդի կերպարը «հակահամաճարակային հերոս է», ում «ներքին աշխարհը» վեպում չի գտնում «ուղիղ արտահայտում», բայց, չնայած դրան, նրա կարծիքը գերակշռում է"[15]։ «Զգացմունք և բանականությունը» ամբողջովին արտահայտում է Ֆավրեթի «նոր գաղտնիություն» տերմինը, որն առկա է նաև նամակագրական ոճով գրված աշխատություններում[15]։ Այս նոր գաղտնիությունը «պակաս կաշկանդված հեղինակի խոսք է», որտես Օսթինի հեղինակը մեկնաբանում է գործողություններն ավելի շատ, քան կերպարները իրենք նամակների միջոցով[15]։ Որպես հավելում, Ֆավրեթը պնդում է, որ Օսթինը օգտագործում է երկու քույրերի նամակագրական կապերը նրանց կերպարները ընթերցողին ավելի խորը ներկայացնելու համար[15]։ Երբ երկու քույրերն էլ Լոնդոն հասնելուն պես գրում են նամակներ, Էլինորը գրում է «բանականությամբ շարժվող քրոջ, պարտավորություններով լի նամակը» իսկ Մերիանը գրում է «անորոշ, ապօրինի նամակ», որտեղ արտացոլվում է իր բնութագիրը իբրև «զգացմունքային քույր»[15]։ Ֆավրիթի վերլուծության ամենադիպուկ հատվածն այն միտքն է, ըստ որի՝ սիրահարները, որոնք իրար հետ նամակագրական կապի մեջ են, երբեք չեն միանում[15]։

Հրատարակման պատմություն խմբագրել

 
«Զգացմունք և բանականություն» գրքի առաջին երեք հրատարակված օրինակները, 1811թ․

1811 թվականին Military Library տպագրական տան ներկայացուցիչ Թոմաս Էջերթոնը ընդունել է վեպի ձեռագիրը այն երեք օրինակով տպագրելու համար։ Օսթինը վճարել է և՛ գիրքը տպագրելու համար, և՛ հրատարակողին առանձնապես։ Արժեքը կազմել է երեք անգամ ավելի, քան Օսթինի ամբողջ եկամուտը մեկ տարում՝ £460 (մոտավորապես £15,000, 2008 թվականի տարադրամի փոխարժեքի համաձայն)[16]։ Գրքից եկած շահույքը եղել է £140 (մոտավորապես £5,000, 2008 թ․ տարադրամի փոխարժեքի համաձայն)[16]։ Մինչև 1813 թվականի հուլիսը վաճառվել էր գրքի 750 տպագրված օրինակ։ Երկրորդ հրատարակությունը շուկա է մտել 1813 թվականի հոկտեմբերին։

Վեպը շարունակաբար հրատարակվել է 21-րդ դարում, այն պահից հետո, երբ Ջեյն Օսթինի վեպերի հայտնիությունը աստիճանաբար մեծացավ։ Գիրքը ֆրանսերեն է թարգմանվել Մադամ Իզաբելի կողմից de Montolieu as Raison et Sensibilité վերնագրով[17]։ Թարգմանիչն այդ ժամանակ ուներ անգլերենի տարրական գիտելիքներ, ուստի նրա թարգմանությունները ավելի շատ նմանակումների են նմանվել, որը հետո թարգմանել է ավելի գեղեցիկ ֆրանսերենով՝ հաճախ արմատապես փոխելով Օսթինի կերպարները և գրած սյուժեն[17]։ Մոնտոլեյի «թարգմանության» մեջ փոխվել են ամբողջական տեսարաններ և հերոսներ։ Օրինակ՝ Մերիանը Ուիլըբիին առաջին հանդիպման ժամանակ կոչում է «հրեշտակ» և «Ադոնիս», մինչդեռ այս տեսարանը բացակայում է անգլերեն տարբերակում[18]։ Երբ Էլինորը իմանում է, որ Լյուսիի հետ ամուսնացած պարոն Ֆերասը Ռոբերտն է, այլ ոչ թե Էդվարդը, Մոնտոլեյը ավելացնում է մի տեսարան, որտեղ Էդվարդը, Դաշվուդ քույրերը և նրանց մայրը իրար ձեռք են սեղմում և սկսում են արտասվել։ Այս տեսարանը ևս բացակայում է անգլերեն տարբերակում[19]։ Օսթինը գրել է,որ Ռոբերտ Ֆերասը և Լյուսի Սթիլը ամուսնանում են, բայց ֆրանսերեն թարգմանության մեջ նրանց ամուսնությունը ձախողվում է[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Le Faye, Deirdre (2002). Jane Austen: The World of Her Novels. London: Frances Lincoln Publishers. էջ 155. ISBN 0-7112-1677-0.
  2. Looser, Devoney (2017). The Making of Jane Austen. Baltimore, MD: Johns Hopkins University Press. էջ 19. ISBN 1421422824.
  3. Looser, Devoney (2017). The Making of Jane Austen. Baltimore, MD: Johns Hopkins University Press. էջեր 106–7, 219–20. ISBN 1421422824.
  4. Auerbach, Emily (2004). Searching for Jane Austen. London, England: The University of Wisconsin Press. էջեր 112. ISBN 0-299-20180-5 – via Google, Google Books. «"...a man resembling "the hero of a favourite story"".»
  5. Le Faye, Deirdre (2002). Jane Austen: The World of Her Novels. London: Frances Lincoln Publishers. էջ 154. ISBN 0-7112-1677-0.
  6. Looser, Devoney (2015). Introduction. A Gossip's Story,. By West, Jane. Looser, Devoney; O'Connor, Melinda; Kelly, Caitlin (eds.). Richmond, Virginia: Valancourt Books. ISBN 978-1943910151.
  7. Bloom, Harold (2009). Bloom's Modern Critical Reviews: Jane Austen. New York: Infobase Publishing. էջ 252. ISBN 978-1-60413-397-4.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Anonymous, Anonymous (2002). «Early Views». Sense and Sensibility: Authoritative Text, Contexts, Criticism. New York: Norton. էջեր 313–324.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Pollock, W.F. (2002). «"British Novelists"». In Johnson, Claudia (ed.). Sense and Sensibility: Authoritative Text, Contexts, Criticism. New York: Norton. էջեր 313–324.
  10. 10,0 10,1 Anonymous, Anonymous (2002). «"Miss Austen"». Sense and Sensibility: Authoritative Text, Contexts, Criticism. New York: Norton. էջ 318.
  11. 11,0 11,1 Meynell, Alice (2002). «"The Classic Novelist"». Sense and Sensibility: Authoritative Text, Contexts, Criticism. New York: Norton. էջեր 320–321.
  12. Tomalin, Claire (1997). Jane Austen: A Life. New York: Random House. էջ 155. ISBN 0-679-44628-1.
  13. Tomalin, Claire (1997). Jane Austen: A Life. New York: Random House. էջեր 156–157. ISBN 0-679-44628-1.
  14. 14,0 14,1 Brownstein, Rachel "Northanger Abbey, Sense and Sensibility, Pride and Prejudice" pages 32-57 from The Cambridge Companion to Jane Austen, Cambridge: Cambridge University Press, 1997 page 43.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 Favret, Mary (1993). Romantic Correspondence: Women, Politics, and the Fiction of Letters. Cambridge University Press. էջեր 145–153.
  16. 16,0 16,1 Sanborn, Vic (2008 թ․ փետրվարի 10). «Pride and Prejudice Economics: Or Why a Single Man with a Fortune of £4,000 Per Year is a Desirable Husband». Jane Austen's World. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  17. 17,0 17,1 King, Noel "Jane Austen in France" from Nineteenth-Century Fiction pages 1–28, Vol. 8, No. 1, June 1953 page 5.
  18. King, Noel "Jane Austen in France" from Nineteenth-Century Fiction pages 1–28, Vol. 8, No. 1, June 1953 page 9.
  19. King, Noel "Jane Austen in France" from Nineteenth-Century Fiction pages 1–28, Vol. 8, No. 1, June 1953 page 16.
  20. King, Noel "Jane Austen in France" from Nineteenth-Century Fiction pages 1–28, Vol. 8, No. 1, June 1953 page 18.

Արտաքին հղումներ խմբագրել